#մշակութաPAN
July 3

🖼️ #մշակութաPAN (112)

🎨 Այն պահերին, երբ Ուինսթոն Չերչիլը պատմություն չէր կերտում, նա կտավներ էր ստեղծում։ Սիգարը Չերչիլի միակ անբաժան ընկերը չէր, շատ հաճախ նրան միանում էր նաև Չերչիլի վրձինը։ Լռություն, վառ գույներ ու բնապատկերներ. ահա, թե ինչ էր փնտրում քաղաքական գործիչը՝ մեծ քաղաքականությունից հեռու՝
📖 lav.pan.am/churchill


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Կադրերից մեկում Սելին Դիոնը պարում է, մյուսում՝ գոռում ցավից. երգչուհու` հիվանդության դեմ պայքարի մասին վավերագրական ֆիլմն անկեղծ է ու ցավոտ՝ https://tinyurl.com/25xkcva6

▪️ Ինչպե՞ս Coldplay-ը դարձավ «աշխարհի սիրելին» և ինչո՞ւ են այն անվանում դարաշրջանի ամենաառանցքային երաժշտական բենդ. ամփոփելով Glastonbury 2024 փառատոնի լավագույն պահերը՝ https://tinyurl.com/54p7hzvr

🇦🇲 Հուլիսի 12-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարող եք վայելել մյուզիքլ 2 գործողությամբ. Շառլ Ազնավուր, «Տուլուզ Լոտրեկ»՝ https://tinyurl.com/25efn9pm

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Թվում էր, թե ֆրանսիացի կոմպոզիտոր, 20-րդ դարի երաժշտության ռեֆորմատորներից Մորիս Ռավելի անվան շուրջ այսօր միայն հիացմունքի խոսքեր պիտի լինեն, բայց նրա ստեղծագործություններից «Բոլերոն» մինչև վերջերս էլ դատական քաշքշուքների մեջ էր. Հիմա հաստատված է՝ «Բոլերոյի» միակ և իրական հեղինակը Ռավելն է՝ https://tinyurl.com/46f6zwfu

▪️ Բարի, բայց մելամաղձոտ, խորաթափանց, բայց չափավոր. Անգլիացի կոմպոզիտոր, մադրիգալի ազգային դպրոցի հիմնադիր Ուիլյամ Բյորդի երաժշտությունը՝ ժամանակակից կատարողների մեկնաբանմամբ՝ https://tinyurl.com/253fewee

🇦🇲 Հուլիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. Ծրագրում՝ Ռախմանինով և Չայկովսկի՝ https://tinyurl.com/3w8bbjtp

📷 Լուսանկարչությունից…

▪️ «Լուսանկարչի աչք» զարգացնելու բազմաթիվ տարբերակներ կան, բայց որակյալ ու կինեմատոգրաֆիայի լավագույն ավանդույթներով նկարահանված ֆիլմերն ու սերիալներն այս հարցում անմրցելի են. «Պարտադիր դիտելու» այս ցանկում թարմ անուն կա՝ https://tinyurl.com/yf2zmwsy

▪️ Լուսանկարչությունը նաև վավերագրություն է. ԱՄՆ-ում լուսանկարիչը տարիներ է անցկացրել՝ իր կադրում ֆիքսելով 300 վայր, որտեղ մարդիկ մահացել են ոստիկանության կրակոցներից՝ https://tinyurl.com/5ywhy7dw

🇦🇲 Գիտությունից մինչև արվեստ ու սպորտ, խորհրդային տարիներից մինչև անկախություն. Բաց մի թողեք Հայաստանի նկարիչների միությունում գործող «Դարի վավերագրություն» լուսանկարների ցուցահանդեսը՝ https://tinyurl.com/yp78rark

🏛️ Կերպարվեստից…

▪️ Ֆրանսիական իմպրեսիոնիզմի առանցքային կանայք. Ովքե՞ր են նրանք ու ի՞նչ ժառանգություն են թողել։ Մերի Կեսսետը, Բերտա Մորիզոն, Եվա Գոնսալես ու Մարի Բրաքմոնը՝ առաջին անգամ՝ «մեկ հարկի տակ»՝ https://tinyurl.com/2b2kutr8

▪️ Եղբորն ուղարկված նամակներում Վան Գոգը գրում էր՝ «այգիներում այնքան էլ տխուր չէ». Բացառիկ վիրտուալ այցելություն Վան Գոգի սիրելի այգիներից մեկը՝ նրա պատկերած տեսարանները վերագտնելու համար՝ https://tinyurl.com/hpdub9ub

🇦🇲 Դասական արվեստից ուղիղ անցում կատարենք Երևանի ժամանակակից արվեստի թանգարան. YEREVAN ART EXPO 2024-ի բացմանը ներկայացված կլինեն Հայաստանի և ԱՄՆ արվեստագետների ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/d5tydk6j

🎬 Կինոյից…

▪️ «Անդալուզյան շուն». Իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելի և իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի 16-րոպեանոց համր ֆիլմը 1920-ականների ավանգարդի սյուռեալիստական լավագույն ֆիլմերից էր։ Ինչպե՞ս է ֆիլմը հայտնվել The Bear-ի նոր էպիզոդում՝ https://tinyurl.com/2jh9y8de

▪️ Նաև կարդացեք, թե ինչպես են տարիների ընթացքում տարբեր ռեժիսորներ մոտեցել Շեքսպիրի ստեղծագործություններին ու մեկնաբանել դրանք՝ ավելացնելով սեփական ձեռագիրը՝ https://tinyurl.com/25yft2u9

🇦🇲 Եվ իհարկե՝ մեր քաղաքի գլխավոր կինոիրադարձությունը. Հուլիսի 7-14-ը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը 21-րդ անգամ 7-օրյա կինոտոն կպարգևի աշխարհահռչակ արվեստագետների հետ միասին՝ https://tinyurl.com/yc2khkyu


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N111)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan