🖼️ #մշակութաPAN (113)
🎭 «Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի»… Աշխարհը կորցրեց գիտնական կամ կոշկակար Ֆրունզիկին, բայց փոխարենը գտավ թատրոնով ապրող և շնչող գերմարդուն։ Ինչպե՞ս Ֆրունզիկը կորցրեց ու անգամ չփնտրեց իր անձնագրերը, ի՞նչ դերի մասին էր երազում և ե՞րբ սկսեց գովերգել հայկական արծվաքիթը։ Մեծ արտիստը 94 տարեկան է, ինչի առթիվ PAN-ը վերհիշել է Մհեր Մկրտչյանի անցած փառահեղ ճանապարհի մի քանի դրվագ՝
📖 lav.pan.am/frunzik
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպը 75 տարեկան է. Թվում էր, թե դրանում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը՝ 1984 թվականին, բայց անգամ այս գիրքն արդիական է առավել, քան երբևէ։ Ո՞րն է Օրուելի վեպի ֆենոմենը՝ https://tinyurl.com/yy8v6ds9
▪️ Նոր դարի գրական խնդիրները. Երբ ամեն բան պարզաջրում են «մշակույթ» տերմինի տակ, իսկ գրողներին «ստիպում» դառնալ բրենդ, տուժում է իրական արվեստն ու գրականությունը: Ի՞նչ են սովորեցնում մեզ նորօրյա գրական կանոնները՝ https://tinyurl.com/yc7h7uab
🇦🇲 Հին Հռոմի աստվածներից մինչև Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմնադիր հայրերից մինչև Ֆեյսբուք. Եթե հետաքրքրված եք ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի մասին պատմությամբ, ապա բաց չթողնեք Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու աշտարակը» գրքի քննարկումը՝ https://tinyurl.com/4dj7m3p6
▪️ Հետպատերազմյան Ամերիկան, ամերիկյան երազանքի երևացող կողմն ու 1950-ականների Նյու Յորքը. Ծանոթացեք 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկին, որի աշխատանքներն աշխարհը գերեցին միայն նրա մահից հետո՝ https://tinyurl.com/23mfk4kf
▪️ Վաշինգտոնում դիմանկարների ազգային պատկերասրահը ձեռք է բերել ԱՄՆ առաջին տիկնոջ ամենավաղ արված լուսանկարը. ԱՄՆ չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի կնոջ՝ նախկին առաջին տիկին Դոլի Մեդիսոնի դիմանկարն արվել է 1840-ականներին՝ https://tinyurl.com/yhppw5b6
🇦🇲 Բյուրականի աստղադիտարանում հուլիսի 12-ից աստղալուսանկարչության մրցույթ է մեկնարկում. «Աստղադիտարանը և տիեզերքը լուսանկարչի աչքերով» խորագիրը կրող պրոֆեսիոնալ աստղալուսանկարչական մրցույթի մանրամասները՝ https://tinyurl.com/2s3v7xe4
▪️ House of the Dragon ամերիկյան հեռուստասերիալում ցուցադրված ադամանդներն օգնում են փոքր բիզնեսին «փայլել». Կարդացեք, թե ինչպես են հեռուստատեսային և հոլիվուդյան ֆիլմերը նպաստում լոնդոնյան անկախ ոսկերիչների ստեղծագործությունների վաճառքին՝ https://tinyurl.com/2sx4wcdw
▪️ Ու կրկին մարդու և արհեստական բանականության պայքարի մասին. Ֆրանսիացի ռեժիսոր Մատյո Կասովիցը կարծում է, որ կինոն մեռնում է, ու սրանում մեղադրում է ԱԲ-ին՝ https://tinyurl.com/2saxpc9m
🇦🇲 Այս օրերին մեր երկրում ընթանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. Հուլիսի 12-ին ՀԲԸՄ֊ում նախատեսված է հանդիպում Թարսեմ Սինգհի հետ, իսկ այսօր՝ օսկարակիր Ալեքսանդր Փեյնի՝ https://tinyurl.com/3ydzuaa7
▪️ Գուցե չհավատաք, բայց արդեն այսօր կտավները կարող են նաև սեփական բույրն ունենալ. Դա Վինչիի «Կզաքիսով տիկինը» առաջին օրինակներից է, այն «հաճելի, պատմական ու թանգարանային» բույր ունի՝ https://tinyurl.com/3vh3k7fp
▪️ Սիրո՞ւմ եք Ֆրանսիական Ռիվիերան կամ, գուցե, աշխատանքային լարվածության մեջ մի պահ երազում հայտնվել Լազուր ափի՞ն. Այս նկարիչների համար այն ևս ոգեշնչման աղբյուր էր և այսօր մի ամբողջ ցուցադրություն նվիրված է հենց այնտեղ արված կտավներին՝ https://tinyurl.com/yeytcw2d
🇦🇲 Ֆրագմենտար արվեստն իբրև հայեցակարգ ուսումնասիրում է թե՛ վիզուալ, թե՛ ձայնային ֆրագմենտացիայի ֆենոմենը. Մինչև հուլիսի 16-ն Ասլամազյան քույրերի պատկերասրահում կարող եք դիտել «Ֆրագմենտար արվեստ / պատկերներ և ձայներ» ցուցադրությունը՝ https://tinyurl.com/zhd6ed3z
▪️ 900 տարի էր պետք, որպեսզի աղջիկները կարողանան միանալ Լոնդոնի սուրբ Պողոսի տաճարի երգչախմբին. Դարեր անց կազմը համալրված է, 10-ամյա ու 11-ամյա երկու աղջնակ պատմություն են կերտել՝ https://tinyurl.com/bdr7433a
▪️ Աղջիկները հեղափոխություն են անում նաև որպես դիրիժորներ. «Հզորության նշան է, երբ կարողանում ես լինել այնպիսին, ինչպիսին կաս». Պատմություն այն մասին, թե ինչպես Հոնկոնգում ծնված աղջիկը հասավ համաշխարհային մեծ բեմեր, բայց չփոխեց իր յուրահատուկ ոճն ու մոտեցումը՝ https://tinyurl.com/yruepu27
🇦🇲 Փոփի արքայի երգերը՝ դասական մատուցմամբ. Հուլիսի 21-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կներկայացնեն «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը՝ https://tinyurl.com/5hynkkx7
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N112)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan