🖼️ #մշակութաPAN (114)
🕊️ Երբ Ուկրաինայում պատերազմական մի առավոտ հայտնվեց բիգուդիներով, խալաթով ու հակագազով այս կինը՝ անմիջապես պարզ դարձավ, որ տարածքում Բենքսին է եղել։ Սթրիթ արտը, նույն ինքը՝ փողոցի արվեստը, պայքարում է պատերազմի, ագահության, ավտորիտար ռեժիմների և զգայուն այլ թեմաների դեմ։ Բայց գլխավորն այն է, որ պայքարի գործիքները շատ ավելի ազդեցիկ են, քան ցանկացած ելույթ ու կոչ։ PAN-ը պատմում է, թե ինչպես է փողոցի արվեստը հեղափոխել արվեստի աշխարհն ու այսօր անգամ թանգարաններ հասել՝
📖 lav.pan.am/streetart
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի երաժշտական նվերն ազդարարեց Ավստրիական ժառանգության պատերազմների ավարտը. Ինչո՞ւ էին այս ստեղծագործության շուրջ առաջին տպավորությունները բավականին համեստ և, ի վերջո, ինչպե՞ս այն պատմություն կերտեց՝ https://tinyurl.com/3hdb7ufd
▪️ Շատ դերասանների համար Համլետի կերպարը կյանքում մեկ անգամ կերտելը երազանք է, դասական երաժիշտներն էլ իրենց նախընտրութուններն ունեն, երբ խոսքը գնում է այս կամ այն կոմպոզիտորի ստեղծագործության մասին. Երաժշտական ո՞ր ստեղծագործություններն են կատարողների համար երազանք, իսկ որո՞նք՝ «մղձավանջ»՝ https://tinyurl.com/2p94dpbc
🇦🇲 Ռոմանտիկ, ողբերգական և ցնցող. Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարումը կարող եք վայելել հուլիսի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ https://tinyurl.com/3xzchcuz
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Պատահում են դեպքեր, որ երաժիշտները, ստեղծագործելուց բացի, հենց իրենք են դառնում ստեղծագործական ոգեշնչման աղբյուր. Ջասթին Թիմբերլեյքի՝ ոստիկանական բաժանմունքում արված կադրն արվեստի գործ է դարձել ու վաճառվում է ռեկորդային արագությամբ՝ https://tinyurl.com/2atdrsu6
▪️ Աստղ՝ 1970-ականներին, Ուորհոլի հետ ստեղծագործական բանավեճեր ու մի կասկածելի պատմություն՝ Դալիի հետ. Նախորդ դարի դիսկոյի թագուհի Աշա Փութլին պատմում է անցած կյանքի և ուշացած վերածննդի մասին՝ https://tinyurl.com/4a4jnnh3
🇦🇲 Հուլիսի 25-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Big Band Classics ծրագրով՝ իր ունկնդրին ներկայացնելով նվագախմբային ջազի աշխարհահռչակ «դասականներին»՝ https://tinyurl.com/5bp4vbnd
▪️ Մաչու Պիկչուից մինչև Լուվր. Նոր գիրքը ներկայացնում է արվեստի և հնագույն պատմության պահպանման սրբազան վայրերը, որտեղ ընդգծվում են տարբեր քաղաքակրթությունների վեհությունն ու պատմական արժեքը՝ https://tinyurl.com/3287ds6k
▪️ Կենսագրականներ, քննադատություններ, գրաֆիկական վեպեր. Արվեստի սիրահարների ամառային ընթերցանության համար առանձնացված է վերջերս հրատարակված ոչ գեղարվեստական 7 գիրք՝ https://tinyurl.com/45y6bzbj
🇦🇲 «Գրատոն».Հուլիսի 19-22-ը Մատենադարանում կանցկացվի միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը. Հրատարակությունների միջոցով կներկայացվեն հայագիտության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները՝ https://tinyurl.com/9kdpckez
▪️ Ֆուտբոլային կրքերը դեռ տաք են, ու քանի դեռ չեք հասցրել կարոտել Եվրո-2024-ը, առաջարկում ենք կարդալ՝ ինչպես է լուսանկարիչը մեծ մրցակցության պայմաններում մեկտեղում ֆուտբոլի և լուսանկարչության հանդեպ իր սերն ու ստանում սպորտի պատմություն կերտող կադրեր՝ https://tinyurl.com/mrk46zeu
▪️ Լուսանկարիչների դեպքում արվեստի գործ ստեղծելու և չոր փաստեր արձանագրելու սահմանը երբեմն լղոզված է. Պատմական իրադարձություն ֆիքսեցին նաև ամերիկացի ֆոտոլրագրողները, երբ նրանցից մեկի կադրում հայտնվեց Դոնալդ Թրամփի ուղղությամբ արձակված փամփուշտը https://tinyurl.com/mr4cfu75
🇦🇲 Kolga Tbilisi Photo-ի մուլտիմեդիա ցուցահանդեսը՝ Երևանում. Լուսանկարիչների երկու սերունդ միավորվում է երկու ֆոտոնախագծի միջոցով, օբյեկտիվում Հարավային Կովկասն է՝ https://tinyurl.com/bdejh85p
▪️ Ուինսթոն Չերչիլի՝ երբևէ չցուցադրված կտավները կներկայացվեն Միացյալ Նահանգներում՝ https://tinyurl.com/mrer6x59
Իսկ եթե զարմացել ու մտածում եք, թե ի՞նչ կապ ունի Չերչիլը նկարչության հետ, ապա առաջարկում ենք կարդալ այդ թեմային #PAN-ի համապարփակ անդրադարձը՝ https://tinyurl.com/5b6mvhzy
▪️ Սահմաններ չճանաչող երևակայության մասին. Ինչպե՞ս էր ֆրանսիացի նկարիչ Անրի Ռուսոն, ամբողջ կյանքում Ֆրանսիայում ապրելով և երբևէ երկիրը չլքելով, իր կտավներում պատկերում էկզոտիկ ջունգլիներ՝ https://tinyurl.com/3ua6j7vt
🇦🇲 Հուլիսի 27-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Աննա Թենենբաումի «Կոլաժ, տրաֆարետ, տպագրական գրաֆիկա» աշխատարանը` https://tinyurl.com/4934wbzy
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N113)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan