🖼️ #մշակութաPAN (115)
🌊 Ինչպես ծովից ծով, իսկ հետո անծով հայրենիքի զավակը ծովերի տիրակալ դարձավ, բայց չմոռացավ իր արմատներն ու Արարատը։ PAN-ը պատմում է Հովհաննես Այվազովսկու ծով տաղանդի, համաշխարհային համբավի ու տառապած ժողովրդին օգնելու մասին։ Շան վզից կախված թուրքական շքանշանից մինչև Էրդողանի գլխավերևում կախված կտավներ. «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»՝
📖 lav.pan.am/aivazovsky
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ «Դժոխքում հայտնվածների ժամանցն ապահովող երաժշտություն». Սեփական ստեղծագործությանն այս բնորոշումը տված կոմպոզիտորը միակը չէ, որ «խնդիր ուներ» համաշխարհային դասական երաժշտության նմուշ դարձած իր ստեղծագործության հետ: Ռախմանինովից մինչև Լիստ՝ ինքնաքննադատ կոմպոզիտորները՝ https://tinyurl.com/3nrm7dsk
▪️ Բայց այդ նույն Ռախմանինովի թողած ժառանգությունն է, որ անգամ մեր օրերում «վերածնվում է» նոր կերպարանքով ու ասելքով. Կարդացեք, թե ինչպես է մեծ կոմպոզիտորը ոգեշնչել Ֆրենկ Սինատրային և Բոբ Դիլանին, իսկ նրա ստեղծագործությունը դարձել ժամանակակից լավագույն փոփ երգերից մեկի հիմքը՝ https://tinyurl.com/453rzt5n
🇦🇲 Մինիմալիզմը երաժշտության մեջ. Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է համերգային նոր ծրագիր։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտների մասնակցությամբ կհնչեն Արվո Պարդի, Թերի Ռայլիի, Ֆիլիպ Գլասի և Վիկտորյա Ուլիխանյանի ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/benfw262
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Էմինեմը վերադարձել է, և ինչպես սպասվում էր՝ նոր ալբոմը նոր ռեկորդներ է իր հետ բերել. «Slim Shady-ի մահը» քննարկումների, ու նաև քննադատությունների թիրախում է, բայց դա չի խանգարել, որ Էմինեմը 11-րդ անգամ առաջատար դառնա՝ https://tinyurl.com/3y9berfk
▪️ Եթե հետաքրքրված եք անսպասելի գործակցություններով, ապա ուսումնասիրեք բրիտանացի նկարչի և երիտասարդ DJ-ի համատեղ այս ցուցադրությունը. արվեստի նոր գործերի հիմքում տեսողական ու լսողական լավ մշակված փորձառություն է՝ https://tinyurl.com/yc4r8tz7
🇦🇲 Դե իսկ օգոստոսի 1-ին Դեյվ Գյոդակյանն ու ընկերները նորից կմիավորեն բիթլոմաններին և ջազի սիրահարներին. The Beatles-ի սիրելի հիթերը մեկ հպումով կվերածվեն ջազային ստեղծագործությունների՝ https://tinyurl.com/2m85xw88
▪️ Կլիմայի փոփոխությունն այսօր արդեն լուրջ մարտահրավեր է, բայց դեռ 100 տարի առաջ էլ Նյու Յորքում մարդիկ պայքարում էին սարսափելի տապի դեմ. Պահպանված արխիվային լուսանկարներում 1911 թվականի Նյու Յորքն է ու շոգից «հալվող» մարդիկ՝ https://tinyurl.com/2mj2dzn9
▪️ Ու կրկին Միացյալ Նահանգներ, բայց մեր օրեր. Սպանության փորձից հետո Դոնալդ Թրամփի պատմական դարձած լուսանկարները դեռ կհայտնվեն պատմության դասագրքերում, իսկ հիմա՝ առաջին շոկից հետո, համաշխարհային մեդիան սկսել է քննարկել այդ լուսանկարների «ստեղծագործական» կողմն ու կառուցվածքի կարևորությունը՝ https://tinyurl.com/2hdjssdr
🇦🇲 1200px և ավելի. հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ներհայող օբյեկտիվ» ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու արվեստագետի դեռևս չհրապարակված լուսանկարներից և տեղում դիտելու արխիվային ժապավենների սկանավորման գործընթացը՝ https://tinyurl.com/juyheswj
▪️ Օրեր առաջ մեծ էկրան բարձրացած ու մեծ աղմուկ հանած Twisters ֆիլմից մինչև դասական դարձած Տիտանիկ. Վերհիշենք աղետների մասին պատմող ամենատպավորիչ ֆիլմերի ցանկն ու դրանց ճակատագիրը՝ https://tinyurl.com/shhfxtz6
▪️ Հոլիվուդում վախենում էին, որ նոր սերունդը չի ունենա Թոմ Քրուզին, Ջուլիա Ռոբերթսին ու մյուսներին փոխարինող սերունդ, ինչի արդյունքում հոլիվուդյան աստղերը կխամրեն. Հիմա, կարծես, այդ մտահոգությունը փարատվել է, իսկ հիմնական «մեղավորը» այս երիտասարդ աստղերն են՝ https://tinyurl.com/469axdbf
🇦🇲 2022 թվականին այս ֆիլմի համար ռեժիսոր Պակ Չան Ուկը Կաննի կինոփառատոնում մրցանակ ստացավ. Այսօր «Հեռանալու որոշում» փառատոնային ֆիլմը ցուցադրվելու է Երևանում՝ https://tinyurl.com/3bys2vvn
▪️ Սովորաբար Սալվադոր Դալին ոգեշնչվում էր ոչ թե իրականությունից, այլ երևակայական աշխարհից ու երազներից, բայց եվրոպական արվեստի ավանդույթների հանդեպ Դալիի սերն արտահայտված է նրա մի շարք կտավներում. Նոր ցուցադրության առանցքում հենց այս մշակութային երկխոսությունն է՝ https://tinyurl.com/ydu2a84j
▪️ Կարդացեք նաև, թե ինչպես 1958 թվականին Կլոդ Մոնեի կտավներից մեկը թանգարանում այրվեց ու ինքն իրենով «նոր ստեղծագործություն» դարձավ. Միջադեպից հետո Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը մի քանի լուծում ուներ՝ https://tinyurl.com/9u48nxbd
🇦🇲 Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել. Կներկայացվեն Լեոնիդ Լամմի՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի համար արված նկարազարդումները՝ https://tinyurl.com/bdv84x9z
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N114)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan