🖼️ #մշակութաPAN (116)
✒️ Նա հայերեն չէր գրում, բայց աշխարհին նայում էր հայերեն։ 14 տարեկան էր, երբ բացահայտեց հոր՝ «հին հայրենիքի» լեզվով գրված պոեմները։ Սենտիմենտալ էր, ուղղախոս ու անկեղծ։ Սարոյանը ստացավ Օսկար, վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը, չորս անգամ հասցրեց հայրենիք գալ, պարզ լեզվով խոսեց ամենաբարդ երևույթների մասին ու այս ամենի արանքում էլ հասցրեց թողնել գրական մի ժառանգություն, որ ազգություն, ժամանակ ու լեզու չի ճանաչում։ PAN-ը պատմում է մեծ սրտով, ազնիվ գրչով ու սուր հումորով Սարոյանի մասին՝
📖 lav.pan.am/saroyan
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Ռոբերտ Շումանը 19-րդ դարի առաջին կեսի ռոմանտիկ դպրոցի խոշորագույն կոմպոզիտորներից է, ու թեև իր կյանքի օրոք ևս կոմպոզիտորի տաղանդը Եվրոպան գնահատել է, բայց սա, կարծես, բավարար չի եղել. Հոգեբանական և ֆինանսական ծանր խնդիրների պատճառով Շումանը ինքնասպանության եզրին է կանգնել՝ https://tinyurl.com/3vphpkju
▪️ Վերադառնանք մեր օրեր և խոսենք երաժշտության ամոքող ու դրական ազդեցության մասին. Այս օրերին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տարբեր պատճառներով դեռ երկար կհիշվի, իսկ տանիքից կենդանի կատարմամբ հնչող Ֆրանսիայի ազգային օրհներգը երեկոյի ամենատպավորիչ կտորներից էր՝ https://tinyurl.com/mr2rr9x3
🇦🇲 Մինիմալիզմը` երաժշտության մեջ. Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժիշտների մասնակցությամբ համերգային ծրագիր՝ https://tinyurl.com/y6hm4ye3
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Երաժշտական ալբոմի հաջողության գրավականը, անշուշտ, առաջին հերթին արտիստի ու նրա ստեղծած երաժշտության մեջ է, բայց երբևէ մտածե՞լ եք, թե որքան կարևոր է այդ ալբոմի դիզայնն ու տեսողական բնութագիրը. Ծանոթացեք The Rolling Stones-ի և այլ լեգենդար անունների հետ աշխատած դիզայներին ու նրա աշխատանքներին՝ https://tinyurl.com/3z9bss9r
▪️ Չի կարելի թերագնահատել երաժշտության դերը ֆիլմերում ու անգամ մեր սիրելի սիթքոմներում. Ամերիկյան Interpol բենդը հետահայաց պատմում է Friends-ում իրենց երգի ու բենդի անցած ճանապարհի մասին՝ https://tinyurl.com/5n8y6npf
🇦🇲 Երաժշտության կենդանի ձայնագրություն կամ իմպրովիզացիայի և ձայնագրման պրոցես` հանդիսատեսի ներկայությամբ. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում երաժիշտ Հայկ Պիջոյանը հետաքրքիր փորձառություն է խոստանում՝ https://tinyurl.com/5n76rk6d
▪️ Վան Գոգի «Հիրիկները»՝ հետազոտության հիմքում. Կյանքի վերջին շրջանում հոգեբանական ծանր վիճակում արված այս կտավի գույներն ու պատկերներն արտիստի մասին շատ բան են պատմում, բայց ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ տարիների ընթացքում կտավի հիրիկների գույնը փոխվել է՝ https://tinyurl.com/mp7casnx
▪️ Քիմիկոսներն էլ ուսումնասիրում են Ռեմբրանդի՝ 1642 թվականին արված կտավը. «Գիշերային դետքը» վարպետության, երևակայության ու տեխնիկայի միաձուլում էր պահանջում, իսկ այսօր կտավը համապարփակ կերպով պատմում է Ռեմբրանդի մասին՝ https://tinyurl.com/6fvjfted
🇦🇲 Gyumri Art Week 2024. Հայաստանում մեկնարկում է ժամանակակից արվեստի ամենամյա միջազգային փառատոնը. City & Beyond խորագրի ներքո փառատոնը ներկայացնում է քաղաքը և դրա շրջակայքը՝ որպես «բարդ կենդանի օրգանիզմ»՝ https://tinyurl.com/ve3j2dyf
▪️ Ութժամյա սինեմատիկ փորձառություն՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգի 80-րդ հարկում. Երկնաքերի վրա կցուցադրվի Էնդի Ուորհոլի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» ֆիլմը, սա նվեր է նյույորքցիներին ու քաղաքի հյուրերին՝ ֆիլմի 60 ամյակի կապակցությամբ՝ https://tinyurl.com/59e7bz88
▪️ Ինչպե՞ս ֆիլմերի երևակայական աշխարհում «հանդիպեցին» Հիլմա աֆ Կլինտը և Մարիա Մոնտեսսորին. Ե՛վ մանկավարժը, և՛ արվեստագետը ապրում ու կարծրատիպեր էին կոտրում մի հասարակության մեջ, որը միշտ չէ, որ ողջունում էր կանանց մասնագիտական առաջընթացը։ Մոնտեսսորիի մասին պատմող ֆիլմում Կլինտի կտավը նրբորեն ընդգծում է այս հակասությունը՝ https://tinyurl.com/yve96rr3
🇦🇲 Հասարակության կողմից անտեսված մի խումբ միայնակ տարեցներ Հայաստանից համախմբվում են սիրողական պարախմբում և յուրաքանչյուր միջոցառման ժամանակ ապացուցում են, որ դեռ կարող են երազել, սիրահարվել, զարմանալ և զարմացնել. Ռեժիսոր Արման Երիցյանի վավերագրական ֆիլմը կցուցադրվի Երևանում՝ https://tinyurl.com/yubrsxv9
▪️ Նոր գրքում 33 արվեստագետ վերհիշում են, թե ինչպես են մանկության տարիները ձևավորել իրենց ստեղծագործական ոճը. Մարինա Աբրամովիչը, Այ Վեյվեյը և մյուսները Dream On Baby գրքում բացահայտում են մանկության ամենահուզիչ հիշողությունները՝ https://tinyurl.com/4n8e2893
▪️ Ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկն իրականում ստեղծվել է մարդկային ամենասուր ապրումների ֆոնին. Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի վրա խորապես ազդել են առաջին համաշխարհային պատերազմ ու մահվանը շատ մոտ կանգնելու հեղինակի փորձը՝ https://tinyurl.com/54ku7cyv
▪️ Գրքասերների համար Ռադիոտանը հանդիպում կանցկացվի հայ ժամանակակից գրողների հետ. Քննարկման առանցքում՝ գրականությունն ու դրա դերը մարդու կյանքում, ընթերցողի հետ կապը, գրողի ներկայությունն իր գրականության մեջ, պատերազմն ու դրա ազդեցությունը՝ https://tinyurl.com/ycw8e6nj
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N115)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan