#մշակութաPAN
August 7

🖼️ #մշակութաPAN (117)

🎼 Փոխաբերական իմաստով հաճախ ենք ասում, որ արվեստը կարող է կյանքեր փրկել, բայց, գուցե, չենք էլ պատկերացնում, որ պատմության ընթացքում իսկապես եղել են նման դեպքեր։ Մի պահ պատկերացրեք սցենար, երբ համակենտրոնացման ճամբարի դաժան կոմենդանտը դասական երաժշտության սիրահար է։ Հետո պատկերացրեք, որ այդ նացիստի սիրտը կարող է «հալվել» Շոպենի մեղեդիներից։ Սա լավ ֆիլմի սցենար կարող էր լինել, բայց իրական դրվագ է՝ առանց գեղարվեստական չափազանցությունների։ Այս անգամ PAN-ը պատմում է լեհ դաշնակահարուհու կյանքը փրկած «Նոկտյուրնի» և երաժշտության ամոքիչ ազդեցության մասին՝
📖 lav.pan.am/chopinN


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Մինչ դիտում եք Օլիմպիադան ու երկրպագում հայ մարզիկներին, ձեզ համար պատրաստել ենք Օլիմպիական և ոչ այնքան Օլիմպիական թեմաներով մշակութային բովանդակություն. նախ, առաջարկում ենք վերհիշել այն պատմական պահը, երբ 1984 թվականի խաղերի բացմանը Լոս Անջելեսում ներկայացվեց Ջոն Ուիլյամսի՝ հատուկ Օլիմպիադայի համար գրված երաժշտությունը, որպես բոնուս՝ դիրիրժորը ևս Ուիլյամսն էր՝ https://tinyurl.com/yc4xa3mt

▪️ 1984-ի Օլիմպիական խաղերը դասական երաժշտությանն իսկապես արժանին մատուցեցին. Վերհիշենք նաև, թե ինչպես էր հնչում կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան»՝ 84 դաշնամուրով՝ https://tinyurl.com/37rzz2sk

🇦🇲 Դե իսկ Հայաստանում առաջարկում ենք գնալ նոր էմոցիաների ու բացահայտումների հետևից և օգոստոսի 8-ին ունկնդրել նորաստեղծ հայ-ֆրանսիական Couleurs d’Arménie անսամբլի կատարումները՝ https://tinyurl.com/44ujxc5c

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Մի պահ շեղվենք Օլիմպիական խաղերից, բայց թեման պակաս հետաքրքիր ու կարևոր չէ. Բացահայտելու ենք լեգենդար շեփորահար, ջազի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Լուի Արմսթրոնգի ստեղծագործական կյանքի ոչ այնքան հայտնի էջերը: Երկրպագուները կարծում են, որ Արմսթրոնգի բնավորության երկիմաստությունը որոշ առումներով արտացոլված էր նաև նրա արվեստում՝ https://tinyurl.com/77z678ue

▪️ Կտրուկ անցում կատարենք փոփ երաժշտությանն ու վերջին մի քանի տասնամյակներում դրա մելոդիկ զարգացումներին. Հետազոտությունն ասում է, որ այսօր երաժշտությունը շատ ավելի պարզ կառուցվածք ունի, քան, օրինակ, 70 տարի առաջ։ Արդյոք սա լա՞վ, թե՞ վատ միտում է, և, ի վերջո՝ ի՞նչ գործոնների հետ է կապված՝ https://tinyurl.com/a7wfu6df

🇦🇲 Օգոստոսի 10-ին Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում սպասվում է «Հող Արթուն»-ի երաժշտական երեկոն. Էթնիկ մեղեդիների և էլեկտրոնային ռիթմերի միաձուլումը կարող եք վայելել պատկերասրահի բակում՝ https://tinyurl.com/4mx7n77e

📚 Գրականությունից…

▪️ Վերադառնալով Օլիմպիական խաղերին. Գիտեի՞ք, որ կար ժամանակ, երբ պոեզիան օլիմպիական «սպորտաձև» էր: Եթե նախկինում ստեղծագործությունը որևէ տեղ հրապարակված չէր, իսկ թեման ինչ-որ կերպ անդրադառնում էր սպորտին, ապա գրականության ասպարեզում օլիմպիական մեդալ նվաճելն ամենևին էլ անհնար բան չէր՝ https://tinyurl.com/z6kh8x4u

▪️ Բայց եթե ձեզ հետաքրքրում են առավել անտիկ ժամանակաշրջանը և հնագույն ձեռագրերը, ապա տեղափոխվենք Լոնդոն, որտեղ բացառիկ ցուցադրությամբ ներկայացվելու են աշխարհի հնագույն տպագիր գիրքը և չինական քարանձավներից պեղված հազվագյուտ հնագույն ձեռագրերը՝ https://tinyurl.com/ysxp5mt5

🇦🇲 Գիտաֆանտաստիկ գրականության սիրահարներն էլ թող զարկ տան իրենց երևակայությանն ու ստեղծագործական հմտություններին. Հայաստանում համազգային գիտության շաբաթվան ընդառաջ կազմակերպվել է «Աստղային հորիզոն» գրական մրցույթը՝ https://tinyurl.com/44mzt6wv

🏛️ Կերպարվեստից…

▪️ Դեռ անտիկ ժամանակներում արվեստի և սպորտի կապն ամուր էր ու դիտարժան. Օրվա սպորտային թեմատիկային անդավաճան մնալով, առաջարկում ենք ոգեշնչվել սպորտին նվիրված այս կտավներով և արվեստի մյուս նմուշներով՝ https://tinyurl.com/3mrnt63v

▪️ Լոնդոնում մեկ այլ ցուցադրության շրջանակում մարդիկ տեսնում ու սովորում են շատ ավելին, քան պարզապես կտավներն են. Այդ ստեղծագործությունների հեղինակները հաշմանդամ, խուլ ու համր արտիստներն են, ստեղծագործություններում՝ նրանց ներաշխարհը՝ https://tinyurl.com/22j9z7w4

🇦🇲 Մշակութային կյանքը մեր երկրում չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով ու հայրաքաղաքով. Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղն այսօրվանից վերաբացվել է, առաջին ցուցադրությունը նվիրված է ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին՝ https://tinyurl.com/352pn4r6

🎬 Կինոյից…

▪️ Բրիտանական կինոակադեմիան այսուհետ BAFTA մրցանակ կշնորհի նաև երեխաների համար ստեղծված ֆիլմերին. Արդեն կան կանխատեսումներ, որ «Գլուխկոտրուկը» կարող է նոմինացվել թե՛ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, և թե՛ նորահայտ այս անվանակարգում՝ https://tinyurl.com/28np3bus

▪️ Մեր այս շարքն ամփոփենք ապագայի կանխատեսումներով. Արխիվային նյութերով վավերագրական ֆիլմերից մինչև երևակայական նոր աշխարհների ստեղծում: Ի՞նչ կտա և ի՞նչ կվերցնի կինոարտադրությունից արհեստական բանականությունը՝ https://tinyurl.com/mst6w7w4

🇦🇲 Եվ վերջում՝ Փարաջանովյան կինո. Օգոստոսի 22-ին կկայանա Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի բացօթյա դիտումը, իսկ երեկոյի ավարտին կկարողանաք ստացած տպավորությունները նյութականացնել՝ պատրաստելով Փարաջանովյան ոճով ձեր անհատական կոլաժները՝ https://tinyurl.com/f3zu5mcw


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N116)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan