#մշակութաPAN
August 28

🖼️ #մշակութաPAN (118)

🎨 Նա Փարիզում թողեց կանխատեսելի կյանքը, եկամտաբեր աշխատանքը, բազմազավակ ընտանիքը, և իր կյանքը բառացիորեն նվիրեց արվեստին։ Նկարչական որևէ կրթություն չստացած Գոգենը թափառական ճամփորդ դարձավ՝ իր արվեստը գնահատողների փնտրտուքով և Տահիտիի վառ գույների ոգեշնչմամբ։ Իր ապրած տարիներին միայն ծաղրի ու քննադատության արժանացավ, մահացավ ծայրահեղ աղքատության և «ամոթալի» հիվանդության պայմաններում… Ու այս ամբողջ ընթացքում չդադարեց ստեղծագործել, հավատալ սեփական տաղանդին և կոչմանը։ PAN-ը պատմում է հանուն արվեստի կյանքը «գրավ դրած», տապալված, բայց մահից հետո փառաբանված Փոլ Գոգենի մասին՝
📖 lav.pan.am/gauguin


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Իններորդ սիմֆոնիայի ոդիսականը, կամ ինչպես Բեթհովենի գլուխգործոցը դարձավ իրարից ծայրահեղ տարբեր մարդկանց և երևույթների «օրհներգը». Քաղաքական առաջնորդներից մինչև ազատության համար պայքար մղող ցուցարարներ, Բեռլինի պատի փլուզումից մինչև Հիտլերի տարեդարձ։ Իններորդ սիմֆոնիայի անցած ճանապարհը և հավերժ մեղեդին՝ https://tinyurl.com/mwxs67fm

▪️ Տիտանիկի երաժիշտների մասին պատմող գեղարվեստական մեկնաբանությունները գուցե շատերին են ծանոթ, բայց իրական մանրամասները ոչ պակաս ապշեցնող և հուզիչ են. Թեև երաժիշտներին ունկնդրող հանդիսատես չկար, բայց սա կարելի է անվանել պատմության ամենահուզիչ և հերոսական ելույթներից մեկը՝ https://tinyurl.com/yc7dvwf3

🇦🇲 Աշնան առաջին օրը՝ դասական երաժշտության ուղեկցությամբ. Սեպտեմբերի 1-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը՝ https://tinyurl.com/2surpjvv

📚 Գրականությունից…

▪️ Դասական երաժշտությունից հեռու չենք գնում. Վիվալդիի մասին պատմող պատմական գեղարվեստական ստեղծագործությունը բացահայտում է իտալացի կոմպոզիտորի և ջութակահարի մեկ այլ՝ առավել թաքնված կողմը. Ինչպիսի՞ն էր մանկավարժ Վիվալդին և ի՞նչ ճանապարհ է անցել վենետիկյան մանկատանը՝ որպես երաժշտության ուսուցիչ՝ https://tinyurl.com/38s5smz8

▪️ Վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն»-ը՝ մերօրյա իրականության ընկալումներով և արտացոլմամբ. «Դեկամերոնը» աշխարհի ստեղծման մասին է, բայց այստեղ աշխարհը ստեղծվում է ոչ թե Աստծո, այլ հասարակության կողմից։ Ի՞նչ են բացահայտում մարդու «բնության» մասին Բոկաչչոյի ձևակերպումները՝ https://tinyurl.com/mru23n5w

🇦🇲 Սեպտեմբերի 6-8-ը կկայանա տարվա ամենամեծ գրական իրադարձությունը. Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնին գրքասերներին սպասում է միջոցառումների հագեցած ցանկ՝ շնորհանդեսներ, քննարկումներ, ընթերցումներ և շատ ավելին՝ https://tinyurl.com/yen7r8xu

🎬 Կինոյից…

▪️ Լիարժեք երջանկության համար դասական երաժշտության և որակյալ գրքերի կողքին անհրաժեշտ են նաև դասական դարձած որակյալ ֆիլմեր, և սա համաշխարհային ֆենոմեն է. Տասնամյակների պատմություն ունեցող և կինոարվեստում ոսկե տառերով գրված ֆիլմերը վերադառնում են մեծ էկրաններ, իսկ պատճառը շատ ավելի պարզ է, քան կարելի է ենթադրել՝ https://tinyurl.com/mtbz7tmx

▪️ Նախորդ դարի երկրորդ կեսի ամենավառ փայլող կինոաստղի՝ Ալեն Դելոնի մասին այս օրերին շատ ենք խոսել և գրել. «60-ականների գեղեցկության սիմվոլից» մինչև «խորհրդավոր և ապշեցնող»։ Այժմ առաջարկում ենք կարդալ, թե ի՞նչ բնորոշումներ է դերասանին տալիս բրիտանական The Guardian-ը՝ https://tinyurl.com/mtjhzbys

🇦🇲 «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը հրավիրում են անվանի ֆրանսահայ ռեժիսոր Ժակ Քեբադեանի «20 տարի անց» ֆիլմի դիտմանը, դե իսկ ցուցադրությունից հետո կկայանա Քեբադեանի հետ սպասված հանդիպումը՝ https://tinyurl.com/sc4z7b84

📷 Լուսանկարչությունից…

▪️ 1910-ականների Նյու Յորքի հանցագործություններն ու սպանությունները վավերագրող այս լուսանկարներն ի սկզբանե հանրության համար նախատեսված չեն եղել, բայց դարից մի փոքր ավելի ժամանակ էր պահանջվում, որ լայն տարածում գտնեին և քննարկումների առիթ դառնային։ Զգուշացում. Հոդվածը պարունակում է դաժան տեսարաններ, նյարդերից թույլ մարդկանց խնդրում ենք չբացել հղումը և չդիտել լուսանկարները՝ https://tinyurl.com/a5w3pjtz

▪️ Լուսանկարչության ամբողջ հմայքն առաջին հերթին դրա բազմաժանր և բազմաշերտ լինելու մեջ է. Ծանր ողբերգությունների վավերագրումից մինչև բնության զարմանահրաշ երևույթների պատկերում. Այս ցանկում բացառություններ չկան և յուրաքանչյուրը կարևոր ու անհրաժեշտ են յուրովի՝ https://tinyurl.com/mv6ws3ts

🇦🇲 Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն՝ Սյունիքի գունավոր անցյալի մասին. Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 30-ին` ժամը 17։00-ին, տեղի կունենա Արգամ Երանոսյանի «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» լուսանկարների ցուցահանդեսի բացումը՝ https://tinyurl.com/35cukhzp

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ 2009-ին Time ամսագիրը նրան անվանեց բոլոր ժամանակների լավագույն կիթառահարը, նա ռոքի պատմության ամենահամարձակ վիրտուոզներից էր, ով փոխեց ռոք երաժշտության դեմքը, ընդլայնեց էլեկտրակիթառի դիապազոնն ու բառարանը. Ջիմի Հենդրիքսը և նրա Electric Lady ձայնագրման ստուդիան՝ նոր վավերագրական ֆիլմի առանցքում՝ https://tinyurl.com/su59tr

▪️ 20 տարի առաջ մեր ծնողների երաժշտական ​​հավաքածուն բաղկացած էր այն բոլոր ձայնասկավառակներից, որոնք հնարավոր էր տեղավորել ննջասենյակում, իսկ այսօր մեզանից յուրաքանչյուրը հասանելիություն ունի ավելի շատ երաժշտության, քան հնարավոր է լսել ամբողջ կյանքի ընթացքում, բայց, պարզվում է՝ սա էլ հերիք չէ, ու կան երաժշտական վաղուց մոռացված կատարումներ, որոնք մեզ հասանելի չեն՝ https://tinyurl.com/4yt5ssv2

🇦🇲 Դե իսկ օգոստոսի 29-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբն իր հանդիսատեսին առաջարկում է երաժշտական ճամփորդություն դեպի բրազիլական բոսա-նովայի և սամբայի կենսախինդ ու մեղեդային աշխարհ՝ https://tinyurl.com/38dz5da2


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N117)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan