#մշակութաPAN
September 4

🖼️ #մշակութաPAN (119)

🩸 Նա զգայական լիցքեր է հաղորդում մարմնի ֆիզիկական բնութագրմանը, թույլ է տալիս, որ իր վրա ատրճանակ պարզեն, հազարավոր արյունոտ ոսկորներ է մաքրում, անդադար գոռում է, անդադար լռում, հուզվում և շարունակ վերափոխվում։ Այս ամենը նա դարձնում է արվեստ և ամեն անգամ մարտահրավեր է նետում մարդկային երևակայության սահմաններին։ Մարինա Աբրամովիչն աշխարհն ուսումնասիրում է շատերի համար տարօրինակ ու հիացնող, մյուսների համար` տարօրինակ ու ապշեցնող, որոշների համար էլ տարօրինակ ու անհասկանալի, երբեմն անգամ վրդովվեցնող միջոցներով։ PAN-ը պատմում է Աբրամովիչի ամենից շատ քննարկված, հիացմունքի արժանացած և ինչու ոչ՝ քննադատված պերֆորմանսների մասին՝
📖 lav.pan.am/abramovic


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Վիվալդին Վենետիկի որբերի համար ուսուցիչ է եղել, լքված երեխաների կյանքում կոմպոզիտորն իսկապես մեծ դեր է ունեցել, բայց հիմա քննարկվում է այս պատմության մեկ այլ կողմը. Կա վարկած, որ այդ աշակերտները ստեղծագործական լուրջ դեր են խաղացել Վիվալդիի ստեղծած երաժշտության մեջ ու անգամ օգնել են նրան գրել երաժշտությունը՝ https://tinyurl.com/4umpyvav

▪️ 21-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Անջելինա Ջոլին, 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Մարիա Կալլասի դերում. Երաժշտություն, ողբերգություն և կիրք՝ 1970-ականների Փարիզում՝ https://tinyurl.com/2uhf2tvv

🇦🇲 Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարի շրջանակում սեպտեմբերի 6-ին կկայանա Սվետլանա Նավասարդյանի դաշնամուրային մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին՝ https://tinyurl.com/2s37vdv2

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Մյունխենում կայացած մի քանի մեգա-մենահամերգներից հետո Ադելը երաժշտական կարիերայի երկարատև դադար է վերցնում. Նշանակո՞ւմ է սա, որ հզոր ձայներով ու զգայական բալլադներով երգչուհիների դարաշրջանը ճգնաժամ է ապրում, և ովքե՞ր են նոր սերնդի Ուիթնի Հյուսթոններն ու Սելին Դիոնները՝ https://tinyurl.com/ybz8r2ht

▪️ Լիվերպուլ ճամփորդելու դեպքում Airbnb-ի լավ տարբերակ գիտենք, և սա ամենևին էլ գովազդ չէ. Լեգենդար վայրը, որը հյուրընկալել է The Beatles-ի առաջին համերգները՝ այժմ երաժշտական թեմատիկ սենյակներով Airbnb է՝ https://tinyurl.com/yeytszbw

🇦🇲 Սեպտեմբերի 9-15-ը՝ Yerevan Music Week. Հայ և միջազգային երաժիշտների, ոլորտի ներկայացուցիչների ու հանդիսատեսի հանդիպման հասցեն մայրաքաղաք Երևանն է՝ https://tinyurl.com/2p5eptc5

📚 Գրականությունից…

▪️ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետի՝ թագուհի Եղիսաբեթ II կյանքն ու կենսագրությունն ինքն իրենով մի ամբողջ դարաշրջան է նկարագրում. Թագուհու լեգենդար ճանապարհի համապարփակ նկարագրությունը և ամբողջական դիմանկարը ներկայացված են մեկ գրքում՝ https://tinyurl.com/bd4b2n4e

▪️ Ալեքսանդրիայի գրադարանը հնագույն շրջանի խոշորագույն գրադարաններից մեկն էր, որ ոչնչացվելու և վերականգնվելու բավականին երկար պատմություն ունի. Գրադարանի կորուստը հստակ իրադարձության կամ անհատի վերագրելն օբյեկտիվորեն գուցե այնքան էլ ճիշտ չէ, բայց Կեսարի անունն այս ցանկում շատ հաճախ է հնչում՝ https://tinyurl.com/52dkv7c4

🇦🇲 Գորան Վոյնովիչը Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի հյուրերից է. Գրող, սյունակագիր, կինոյի և թատրոնի ռեժիսոր Վոյնովիչի հետ հանդիպման ընթացքում հայ ընթերցողի հետ քննարկման առանցքում կլինեն հեղինակի ստեղծագործական տարբեր ուղղությունները՝ https://tinyurl.com/2b3tafxa

🏛️ Կերպարվեստից…

▪️ Սյուրռեալիզմի 100 տարին. Ուղիղ մեկ դար առաջ Անդրե Բրետոնը հրապարակեց «Սյուրռեալիզմի մանիֆեստը», Փարիզյան ցուցադրությունն ամփոփում է շարժման մեկդարյա ընթացքը՝ https://tinyurl.com/w6rc4s8k

▪️ Բրիտանացի տղամարդը պնդում է, որ իր ընտանիքին է պատկանում Շեքսպիրի միակ դիմանկարը. Ավելի քան մեկ տասնամյակ փորձագետներն աշխատել են՝ պարզելու՝ այս պնդումը հիմնավո՞ր է, թե՞ զուտ ցանկությունների տիրույթում է, և Պնդումը հաստատող ապացույցների թիվն ավելանում է՝ https://tinyurl.com/nxutdkzj

🇦🇲 Տառ և գույն. Սեպտեմբերի 14-ին «Գրքարվեստ և կալիգրաֆիա» 4-րդ ամենամյա փառատոնի շրջանակում տեղի կունենա նկարիչ, համադրող Սարգիս Հովհաննիսյանի լինոփորագրության աշխատարանը. Մասնակիցները նախ կծանոթանան լինոփորագրության տեխնիկայի պատմությանը և հմտություններին, այնուհետև արդեն իսկ ստեղծված լինոլիումի վրա փորագրած տառային պատկերները կվերատպեն թղթի վրա՝ https://tinyurl.com/ys4x5rb4

📷 Լուսանկարչությունից…

▪️ Լուսանկարչությունը նախ արվե՞ստ է, թե՞ փաստերը վավերագրելու միջոց. Հարցը բաց է ու քննարկման ենթակա, բայց այս անգամ առաջարկում ենք ուսումնասիրել բողոքի ակցիաներն ու ցույցերը վավերագրող լուսանկարչությունը և պարզել, թե ինչու է այս ուղղությունն «արհամարված»՝ https://tinyurl.com/2rzb7a8x

▪️ Վերադառնալով լուսանկարչության «արվեստոտ» կողմին. Հնդկական հուշարձանների գեղեցկությունը պատկերող ամենավաղ լուսանկարները ցույց են տալիս փորձարարական մի շրջան, երբ նորարարական մոտեցումները հանդիպում են չբացահայտված տարածքներին՝ https://tinyurl.com/yc7bakee

🇦🇲 Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա լուսանկարիչ Դմիտրի Նեսմելովի՝ «Գուտենբերգից հետո. Սամիզդատ 2.0» խորագրով վարպետաց դասը. այն նվիրված է ֆոտոզինի ստեղծմանը` նախնական գաղափարից մինչև իրականացում թղթով՝ https://tinyurl.com/2zamekpc


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N118)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan