#մշակութաPAN
September 11

🖼️ #մշակութաPAN (120)

🎨 «Ճակատագրական կին» ձևակերպումն ամենևին էլ չափազանցված չէ, և սա ապացուցվում է պատմության ընթացքում մեզ հայտնի տարբեր դրվագներով։ Կանայք ոգեշնչել ու թևեր են տվել ոչ միայն մեզ հայտնի պատմական բազմաթիվ ֆիգուրների, այլև մեծանուն արվեստագետների։ Կլոդ Մոնեն իր կյանքի տարբեր դրվագներում ճակատագրական հանդիպումներ է ունեցել կանանց հետ, որոնք ինչ-որ առումով անգամ ուրվագծել են արտիստի անցած ճանապարհը։ Եվ գլխավոր շեշտադրումը՝ այս կանայք ոչ միայն «զգայական» առումով էին ոգեշնչում Մոնեին, այլև նրա համախոհներն էին, առաջին աջակիցն ու քննադատը: PAN-ը պատմում է իմպրեսիոնիստ Մոնեի, նրա սերերի և արվեստ դարձած ոգեշնչման մասին՝
📖 lav.pan.am/monet


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում. Ի՞նչը «ստիպեց» կոմպոզիտորին իր «Մեսիա» օրատորիան առաջին անգամ ներկայացնել ոչ թե Լոնդոնում, այլ Դուբլինում, և ինչպե՞ս խցանումները դարձան 1741 թվականին Հենդելի ղեկավարությամբ հնչած այս օրատորիայի փայլուն հաջողության ապացույցը՝ https://tinyurl.com/3uz79sn7

▪️ Չայկովսկին մահացավ իր վեցերորդ՝ «Պաթետիկական» սիմֆոնիայի պրեմիերայից օրեր անց. Գուցե սա կոմպոզիտորի ամենահայտնի սիմֆոնիան չէ, բայց զգայական առումով ամենահարուստն է: Ինքը՝ կոմպոզիտորը, այն անվանում էր ամենաբարդ գրված ստեղծագործություններից մեկը, միևնույն ժամանակ փաստում, թե ինքնաբավության ինչ զգացում էր ապրում սիմֆոնիան ավարտելիս՝ https://tinyurl.com/45ucp8x2

🇦🇲 Հայաստանում թավջութակահար Նարեկ Հախնազարյանի սպասված մենահամերգը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում. Երեկոյի հատուկ հյուրն է անվանի դաշնակահար Գեորգի Չաիձեն՝ https://tinyurl.com/3spa7rfp

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Նախորդ շաբաթը մեծ անակնկալ էր պատրաստել ռոքի սիրահարների համար. Linkin Park-ը հայտարարել է նոր մենակատարի մասին։ Մինչ երկրպագուները սպասում են նոր շրջագայության ընթացքում մենակատարի հետ «անձամբ» ծանոթանալուն, այժմ ամբողջ համացանցը, ինչպես միշտ, իր պարտքն է համարում գնահատականներ տալ արտիստին և այս որոշմանը՝ https://tinyurl.com/yrbsa6ha

▪️ Ի՞նչ կստացվի, եթե բառի ուղիղ իմաստով միավորվեն բնությունն ու երաժշտությունը. Անգլիացի երաժիշտը որոշել է էքսպերիմենտ անել և արդյունքում իր երաժշտությունը ստեղծել՝ հիմքում ունենալով նախապես ձայնագրված անտառային հանգստացնող հնչյունները՝ https://tinyurl.com/yu3mhn44

🇦🇲 «Լավ Էլի»-ի երգերն ու էներգետիկան վայելելու հնարավորություն կա. Սեպտեմբերի 15-ին Stop Club-ում կկայանա խմբի համերգը՝ https://tinyurl.com/bs66bwrc

🏛️ Կերպարվեստից…

▪️ Պարզվում է, Սալվադոր Դալին ոչ միայն տաղանդավոր նկարիչ էր, այլև բավականին համոզիչ ու խարիզմատիկ կերպով իրերն ու երևույթները ներկայացնելու տաղանդ ուներ. Մեր օրերում նրան մարքեթինգի կամ էլ վաճառքի մասնագետի աշխատանք կառաջարկեին, եթե իմանային, թե ինչպե՞ս է կարողացել համոզել Յոկո Օնոյին 10,000 դոլարով գնել այն, ինչ վերջինս մինչև այդ պահը չէր էլ պատրաստվում գնել՝ https://tinyurl.com/3vfu2fj3

▪️ Վան Գոգի կտավներից մեկը, այսպես ասած՝ «թագավորական կապեր» ունի, և չի բացառվում, որ շուտով կդառնա նկարչի ամենաթանկարժեք փարիզյան աշխատանքը. Կարդացեք, թե ինչ նախապատմություն ունի կտավը և, վերջապես, ինչ շանսեր ունի այն հոնկոնգյան աճուրդում՝ https://tinyurl.com/4ymbdrx7

🇦🇲 Սեպտեմբերի 21-ն այս տարի կնշանավորվի մշակութային մեծ իրադարձությամբ․ Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։ Կցուցադրվի նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ https://tinyurl.com/3zaexedj

📚 Գրականությունից…

▪️ Բազմաթիվ անգամ փաստարկած ու հաստատված պնդում է, որ դարեր առաջ գրված գրական գործերն այս կամ այն կերպ արտացոլված են նաև մեր օրերում. Գործարք սատանայի հե՞տ, թե՞ խոհափիլիսոփայական ողբերգություն: Ի՞նչ է բացահայտում դարավոր ֆաուստյան գործարքը ժամանակակից աշխարհի մասին՝ https://bit.ly/47mZNy9

▪️ Գրաքննադատները բարկացած են. Պնդում են, որ The New York Times-ի «Դարի լավագույն գրքերի» ցանկն աններելի կերպով անտեսել ու, կարծես, «ջնջել» էր աֆրիկյան գրականությունն ու դրա թողած ազդեցությունը: Լրացնենք այս բացն ու պարզենք, թե ի՞նչ գրական ժառանգության մասին է խոսքը՝ https://bit.ly/3XB7spc

🇦🇲 Այս օրերին Գյումրիում անցկացվում է «Գրքարվեստ և կալիգրաֆիա 4» ամենամյա փառատոնը. Ծանոթացեք ծրագրում ներառված դասախոսություններին և վարպետաց դասերին, և գրանցվեք նախօրոք՝ դրանց մասնակցելու համար՝ https://bit.ly/4d1z9fF

📷 Լուսանկարչությունից…

▪️ Փաստորեն, կան լուսանկարչական ուղղություններ, որոնք այդպես էլ երազանք կմնան մեզանից շատերի համար. Միակ սփոփիչ բանն այն է, որ գոնե կարող ենք տեսնել ու լսել, թե ինչպես են տիեզերքը նկարում, ոչ ավել, ոչ պակաս՝ հենց տիեզերքից՝ https://bit.ly/3AYENld

▪️ Այս լուրը հատկապես կհետաքրքրի արական սեռի ներկայացուցիչներին ու, գուցե, խթանի լուսանկարչական դասընթացների արագ վաճառքը. Պարզվում է՝ կանանց համար լուսանկարչությունը տղամարդկանց ամենագրավիչ հոբբիներից է՝ https://bit.ly/3MEsJIA

▪️ Եվ կարդացեք, թե ինչպես Տիտանիկի խորտակումից հետո արված լուսանկարները դարձան մեկ ամբողջական ցուցադրության գլխավոր օբյեկտներ. Կադրում՝ բեկորներից մինչև բրոնզե արձան՝ https://bit.ly/4eccAq1


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N119)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan