#մշակութաPAN
September 18

🖼️ #մշակութաPAN (121)

🧴 Լեոնարդո դա Վինչին բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից է, նրա «Մոնա Լիզան» և մյուս կտավները կերպարվեստի պատմության առանցքային գործերից են։ Դա Վինչիին հաճախ վերագրում են նաև օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, անվանում «բազմակողմանի հանճար»։ Ու երբ թվում է, թե նրա մասին հանելուկներ կամ անսպասելի բացահայտումներ այլևս չկան, հայտնվում է հերթականը։ Այս անգամ PAN-ը պատմում է Դա Վինչիի՝ բույրերի գիտությամբ տարվելու և օծանելիք ստեղծելու հոբբիի մասին։ Ի դեպ, այնպես չէ, որ այդ օծանելիքները միշտ անուշաբույր էին, և սա ևս իր հստակ
պատճառն ու նպատակն ուներ՝
📖 lav.pan.am/davinci


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ո՞վ կմտածեր, որ կգա մի պահ, երբ գիտատեխնոլոգիական լուրերի շարքում կկարդանք, որ տիեզերագնացն առաջին անգամ տիեզերքում ջութակով կատարել է «Աստղային պատերազմներից» հայտնի երաժշտությունը. Կարդացեք, թե ինչպես տիեզերագնացի ջութակը «լքեց» Երկիր մոլորակն ու բառի ուղիղ իմաստով տիեզերական երաժշտություն հնչեց՝ https://tinyurl.com/4pfatb22

▪️ Կոմպոզիտոր և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի մասին պատմող Բրեդլի Քուփերի ֆիլմը նախորդ տարվա լավագույն աշխատանքներից էր և մեծ արձագանք ստացավ. Հետայաց մեկնաբանություններով ֆիլմին ու Քուփերի խաղին անդրադարձել են Բերնսթայնի զավակները, պատմել, թե հատկապես որ պահին են հուզվել` https://tinyurl.com/5r6xrv3r

🇦🇲 Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է Տոնիկա նախագիծը. Սեպտեմբերի 27-ին մեկ համերգի ընթացքում կարող եք վայելել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ազնավուրի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/yyhvwfyd

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Սիրելի երաժիշտների մասնակցությամբ համերգները և նրանց հետ ուղիղ շփումը միշտ էլ սպասված են երկրպագուների կողմից, բայց երբեմն ամեն բան պլանավորածի պես չի գնում. Մեկ հոդվածում ամփոփված են ռոքնռոլի ամենամեծ ու սկանդալային «բեմական» միջադեպերը՝ https://tinyurl.com/32b3s8m9

▪️ Երաժշտասեր գլոբալ հանրությունը շարունակում է քննել ու քննարկել Linkin Park-ի փոփոխված կազմն ու նոր վոկալիստին. Մեկ շաբաթում միանգամից մի քանի մեծ նորությունը, ալբոմի և շրջագայության մասին լուրը, առաջին լայվսթրիմ համերգը և շատ ավելին՝ ամփոփիչ անդրադարձում՝ https://tinyurl.com/5evsmpba

🇦🇲 Սեպտեմբերի 25-ին Արտյոմ Լալայան Jazz Trio-ին ունկնդրելու և բարձրաճաշակ ջազ վայելելու հնարավորություն կա. Հանդիպման հասցեն՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ՝ https://tinyurl.com/ycyv3skt

🎬 Կինոյից…

▪️ Լուսանկարիչ, Երկրորդ համաշխարհայինի ընթացքում ռազմական թղթակից Լի Միլլերը և նրա գործընկերները փոխեցին գրված ու չգրված խաղի կանոնները, կին լրագրողները՝ ռազմաճակատի «օրենքները», և արդյունքում պատմություն կերտեցին ու արձանագրեցին. Այս ամենը գեղարվեստական ամենանուրբ լուծումներով ամփոփվել է մեկ ֆիլմում՝ https://tinyurl.com/6xmkb78j

▪️ Կայսերական Ճապոնիան, հայազգի ռեժիսորը և երեկոյի մյուս լավագույնները. «Էմմի» մրցանակաբաշխությունն այս տարի հագեցած էր նոր անուններով, քաղաքական նուրբ ենթատեքստով, սպասված վերամիավորումներով և անսպասելի միջադեպերով՝ https://tinyurl.com/khwbpe7r

🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում սեպտեմբերի 19-ին կբացվի Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրությունների ծրագիրը. երեկոյի ընթացքում կցուցադրվեն Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք» և Աննա Մկրտումյանի «Արմատ» ֆիլմերը՝ https://tinyurl.com/bdhkhrex

📚 Գրականությունից…

▪️ Երբ մարդիկ միանգամից երկու կիրք են ունենում, և երբ հատկապես դրանցից մեկը լինում է արվեստը, մյուսը՝ բիզնեսը, ապա գրեթե հստակ է, որ արվեստի մեծ սիրահար կոլեկցիոների հետ գործ ունենք. ովքեր են բոլոր ժամանակների ամենահայտնի մեծանուն կոլեկցիոներները և ինչպես են մնացել պատմության մեջ՝ https://tinyurl.com/3x9p6jcc

▪️ Տեղեկատվական ցանցերի համառոտ պատմություն՝ քարե դարից մինչև արհեստական բանականություն. Յուվալ Նոյ Հարարին վերադարձել է նոր՝ Nexus գրքով, և կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը՝ https://tinyurl.com/bdz9pfed

🇦🇲 Գրողների հետ հանդիպումը ընթերցողի համար միշտ սպասված է, իսկ երբ հեղինակի հետ քննարկում են իր իսկ աշխատանքը, ապա հանդիպումը միանշանակ ստացված է. Արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի հետ իր «Բռնցքամարտիկի աջը» պատմվածքը քննարկելու հնարավորություն կա՝ https://tinyurl.com/4anrrznm

🏛️ Կերպարվեստից…

▪️ Իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկու գլուխգործոցներից մեկը վերջապես հանրության աչքին հասանելի կլինի. Այս «հանդիպմանը» խոչընդոտել է կտավի՝ մի քանի դար տևած անհայտ ճակատագիրը, այն հայտնաբերվել էր 2001-ին և միայն վերջերս հաստատվել որպես նկարչուհուն պատկանող բնօրինակ կտավ՝ https://tinyurl.com/59c5xtf5

▪️ Բենքսիի հայտնի աշխատանքներից մեկն օրեր առաջ գողացել էին, և գողացել էին ոչ ավել, ոչ պակաս՝ Լոնդոնում գտնվող պատկերասրահից. Անշուշտ, կարճ ժամանակ էր հարկավոր աշխատանքը վերադարձնելու համար, բայց սա լավ առիթ է Բենքսիի՝ աղմուկ հանած ստեղծագործությունը վերհիշելու համար՝ https://tinyurl.com/mrjp5vff

🇦🇲 Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների ցուցահանդեսը. Նկարչի աշխատանքներում հաճախ համադրվում են աբստրակտ և ֆիգուրատիվ տարրերը, դրանք նվիրված են ինքնության, տարբեր ազգությունների մշակույթի և մարդկային փորձառության թեմաների ուսումնասիրությանը՝ https://tinyurl.com/u5cm7ude


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N120)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan