#մշակութաPAN
September 25

🖼️ #մշակութաPAN (122)

🎼 Կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը փրկվեց ֆաշիզմից, անցավ ծանր փորձությունների միջով, հասավ Հոլիվուդ, ստեղծեց համախոհների իր դպրոցը… բայց շարունակեց սարսափել 13 թվից։ Ընկերոջն ուղարկած անձնական նամակներում Շյոնբերգը պատմում էր, որ ուզում է Չայկովսկուց լավը լինել։ Նա նաև վստահ էր, որ արվեստը բոլորի համար չէ, իսկ եթե բոլորն այն հասկանում կամ ընդունում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, արվեստ չէ։ PAN-ը պատմում է չարաբաստիկ ու ճակատագրական 13-ի, Հոլիվուդը «գրավելու», սեփական ստեղծագործության անվան մեջ միտումնավոր սխալի և շատ այլ խիստ մարդկային երևույթների մասին, որ հատուկ էին իր ժամանակի մեծ կոմպոզիտոր Շյոնբերգին՝
📖 lav.pan.am/schoenberg


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎬 Կինոյից…

▪️ Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Թեյլորի անունը կապում են սկանդալային պատմությունների, մեծ հաջողության ու բուռն անձնական կյանքի հետ. Վավերագրական նոր ֆիլմը նպատակ ունի փոխելու պատկերացումներն ու իր ժամանակից տասնամյակներով առաջ քայլող «ապստամբ գերաստղին» ներկայացնելու այլ կողմից, դե իսկ ֆիլմի ստեղծման հետ ուղիղ կապ ունի Քիմ Քարդաշյանը՝ https://tinyurl.com/34pdkxrd

▪️ Երկրպագուների մի մասը կասի, որ հանրահայտ Friends սիթքոմի հաջողության բանաձևը դերասանների և նրանց կերտած կերպարների մեջ է, մյուսները՝ որ սա ստացված սցենարի արդյունք է. Հստակ է մի բան՝ երեք տասնամյակ անց էլ սիթքոմը գրավում է անգամ այլևս «ոչ մի բանից չզարմացող» սերնդին, իսկ, գուցե, պատճառն այն է, որ միշտ ու բոլոր ժամանակներում մեծ քաղաքի single երիտասարդների համար ընկերները հենց ընտանիքն են՝ https://tinyurl.com/2p8n6hc

🇦🇲 Ազգային գրադարանի Մեծ դահլիճում սեպտեմբերի 30-ին կարող եք դիտել «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրի ամենատպավորիչ ֆիլմերից մեկը՝ ռեժիսորներ Առնո Լամբերի և Վենսան Սորելի «Միայն Գոդարը»՝ https://tinyurl.com/ysdnev54

🏛️ Կերպարվեստից…

▪️ Պարզվում է՝ Զիգմունդ Ֆրոյդը մեծապես հետաքրքրված էր Լեոնարդո դա Վինչիով և մեծ նկարչին, գիտնականին ու մտածողին հոգեվերլուծաբանական ուսումնասիրության էր «ենթարկում». Ավելին՝ այս ուսումնասիրությունները մեծ թափ առան հատկապես Ֆրոյդի այցելուներից մեկի «պատճառով»՝ https://bit.ly/47H8mUD

▪️ Երբեմն համացանցում այնպիսի բաներ կտարածվեն, որ մինչև վերջ չես էլ կարողանում հասկանալ, թե ե՞րբ և ինչպե՞ս այս բովանդակությունը հասավ տվյալ լսարանին. Նման մի միտք է առաջանում, երբ պարզում ես, որ TikTok-ում մեծ տարածում է գտել 16-րդ դարի ողբերգական դեռահաս թագուհու 200 տարեկան կտավը՝ https://bit.ly/3NgZig5

🇦🇲 Անկեղծության և ազնվության մասին երկխոսելու հետքերով արվեստագետները և արվեստասերները հրավիրված են Գևորգ Մշեցի Ջավրուշյանի՝ հոկտեմբերի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում կայանալիք «Ես և Դուք» խորագրով ցուցահանդեսի բացմանը՝ https://bit.ly/3TE5rXd

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Նրան սիրաշահում էին Led Zeppelin-ը և Deep Purple-ը, նա հյուրախաղեր էր ունենում Թինա Թըրների և Rolling Stones-ի հետ, արժանանում Արետա Ֆրանկլինի հիացմունքին, իսկ հանդիսատեսի սերն անքննելի էր. Ինչպես բրիտանացի ռոք երաժիշտ Թերի Ռիդը կերտեց իր հաջողության ճանապարհը և ինչպես «բոլորի սիրելին» լինելու հանգամանքն օգնեց նրան՝ https://bit.ly/47Dj2Uk

▪️ Երբ թվում է, թե լեգենդար The Beatles-ի մասին ամեն ինչ ու բոլոր մանրուքներով արդեն պատմված է, էկրան է բարձրանում լեգենդար խմբի մասին պատմող հերթական ֆիլմը, ու հարց է առաջանում՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են այսքան տարի անց խմբի մասին պատմող ֆիլմերն այսքան արդիական, մշտապես սպասված և քննարկման կիզակետում՝ https://bit.ly/3Bb6PtM

🇦🇲 2007-ին Երևանում ծնված ու ձևավորված FairWind ալտերնատիվ ռոք խումբը բոլորին հրավիրում է միասին նշելու իր 17 ամյակը. Համերգի ընթացքում կհնչեն խմբի ստեղծագործական ճանապարհի լավագույն գործերը, իսկ համերգը կամբողջացնեն երաժիշտ հյուր-ընկերները` https://bit.ly/3zlag0G

📚 Գրականությունից…

▪️ Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնման և հիմնանորոգման փուլում է, և այս ընթացքում սպասվածից ավելի շատ բացահայտումների առիթ է դարձել. Այս անգամ էլ Նոտր Դամի վերականգնման ընթացքում հայտնաբերվել են Վերածննդի ֆրանսիացի բանաստեղծի աճյունի մնացորդները: Պարզվում է՝ այս պոետի ստեղծագործություններն այսօր էլ դասավանդում են դպրոցներում՝ https://bit.ly/4gLJf7s

▪️ Գերմանացի գեղանկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը գերմանական վաղ ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից էր, նրա աշխատանքները պարունակում էին սենտիմենտալ տարրեր և հակադրվում ռոմանտիզմի ընդունված գաղափարներին, նա ժամանակակից արվեստի զարգացմանը նպաստած արտիստներից է. Նկարչի հեղափոխական տեսակի մասին լավագույնս պատմում է նրա ստեղծագործական տեսակը բացահայտող երկու ուսումնասիրություն՝ https://bit.ly/4gLJBuO

🇦🇲 Դե իսկ Երևանում հետաքրքիր շնորհանդես է սպասվում. «Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը ժամանակակից հայկական մշակույթում և արվեստում» աշխատությունն ուսումնասիրում է հայկական ժամանակակից արվեստում և մշակույթում մարմնի արտացոլումը, դիտարկում այն որպես անցյալի իրադարձությունների, սոցիալական և քաղաքական իրողությունների բազմաշերտ արձանագրություն և մշակութային հիշողության շտեմարան՝ https://bit.ly/3ZApw4h

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Մոցարտի՝ նախկինում բոլորովին անհայտ ստեղծագործությունը հայտնվել է գերմանական գրադարանում. Պարզվում է՝ 12 րոպեանոց ստեղծագործությունը դեռահաս Մոցարտը գրել է լարային տրիոյի համար՝ https://bit.ly/3TDPpfQ

▪️ Դե իսկ այս բացառիկ կադրերում Դմիտրի Շոստակովիչն է՝ դաշնամուր առջև. Կոմպոզիտորի աներևակայելի վիրտուոզ կատարումը հերթական ապացույցն է նրա բազմաշերտ և մշտապես զարմացնող տաղանդի՝ https://bit.ly/3XTRQ0i

🇦🇲 Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին՝ https://bit.ly/3XA20BS


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N121)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan