🖼️ #մշակութաPAN (123)
🧙🏻♀️ 89 տարեկանում մահացել է բրիտանացի օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթը։ Շատերը նրան գիտեն որպես պրոֆեսոր Միներվա Մակգոնագալ, բայց մինչև «Հարրի Փոթերում» հայտնվելն ու նաև դրանից հետո Սմիթը լուրջ դերասանական կարիերա է ունեցել, տպավորիչ և բազմազան դերեր խաղացել, արժանացել ռեկորդային քանակով մրցանակների, իր ոչ այնքան բարեսիրտ տատիկին ապացուցել, որ արտաքին տվյալների մասին չարախոսելը, մեղմ ասած, լավ բան չէ, հատկապես, որ մեծ տաղանդն արտաքինի հետ ոչ մի կապ չունի։ PAN-ը պատմում է լեգենդար Մեգի Սմիթի անցած ճանապարհի, թատրոնում և կինոյում թողած ժառանգության, բարի և աջակցող տեսակի և երկրպագուների հրաժեշտի մասին՝
📖 lav.pan.am/maggiesmith
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ «Մոցարտը նոր սինգլ է թողարկել». Մոտավորապես այսպես կներկայացնեին մեր օրերում այս իրադարձությունը, իսկ իրականում դասական երաժշտության երկրպագուները մեծ հերթ են կանգնել՝ պատմություն դարձած երաժշտություն լսելու համար: Մոցարտի՝ մինչև այս անհայտ ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է հանրության համար՝ https://tinyurl.com/2my7ha39
▪️ Լոնդոնում Top Gun ֆիլմի ցուցադրությունը նշանավորվել է մեկ այլ բանով. Թոմ Քրուզի համար հանպատրաստից երգեհոնի դաս է կազմակերպվել, արդյունքում կարող եք լսել դերասանի երգեհոնային կատարումը՝ https://tinyurl.com/mt8pz2an
🇦🇲 Հոկտեմբեր 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Թիբո Մենիլոյի «Զգայական ճամփորդությունը»՝ ոգեշնչված Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Մեսիանի, Սկարլատիի, Կոմիտասի, Գյուրջիևի, Սթիվ Ռայխի և Քեյթ Ջարեթի երաժշտությունից՝ https://tinyurl.com/mvtanhpr
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Եթե 10,000 դոլար գումար ունենայիք, ի՞նչ կգնեիք. Նոր մեքենա, գուցե՝ ճամփորդություն դեպի ձեր երազանքի երկիր, կամ էլ թանկարժեք զարդ: Իսկ այդ գումարով Coldplay-ի համերգի տոմս կգնեի՞ք. շատերդ, վստահաբար, Աբու Դաբիի համերգների հերթերում նյարդային մի քանի բջիջ եք կորցրել, դե իսկ Հնդկաստանի համերգներին ընդառաջ հնդիկները համերգի տոմսերը հազարավոր դոլարներով վերավաճառում են՝ https://tinyurl.com/ymuw2yy8
▪️ Պարզվում է՝ շատ երաժիշտների համար երազանքը ոչ թե Գրեմմի մրցանակի արժանանալն է, այլ FIFA վիդեոխաղում իրենց երաժշտության հայտնվելը. Ամեն տարի հարյուրավոր երգեր դիմում-հայտ են ներկայացնում, որպեսզի այս դաժան պայքարում կարողանան դառնալ ամենահայտնի ֆուտբոլային վիդեոխաղի սաունդթրեքը՝ https://tinyurl.com/3tzch37m
🇦🇲 Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է համերգ՝ Եվրոպայի հյուրախաղերին ընդառաջ. Շառլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների շրջանակում կներկայացվեն շանսոնյեի սիրված ստեղծագործությունները՝ նոր մշակմամբ՝ https://tinyurl.com/3mt46eed
▪️ Հայտնվել է ժամանակակից հեղինակ, որին գրեթե բոլորը՝ գրաքննադատներից մինչև լրագրողական համայնք, կարծես, գովեստի խոսքեր են շռայլում. Նրա գրքերն արագ բեսթսելլեր են դառնում, իսկ հեղինակին «նոր սերնդի Սելինջեր» են անվանում: Ո՞վ է Սալլի Ռունին, և ո՞րն է նրա հաջողության ֆենոմենը՝ https://tinyurl.com/25wa6a46
▪️ Դե իսկ ժամանակի ընթացքում ինչ-որ չափով մոռացված վիպասան Հարիետ Մարտինոն դեռ դարեր առաջ էր կանխատեսում բնապահպանական հարցերը, էկոլոգիան, ինչպես նաև ռեալիստական գեղարվեստական գրականությունը. մահից առաջ գրողն ինքն իր ստեղծագործությունների մասին մեծ վերապահումներով էր խոսում, բայց ժամանակն ապացուցեց հակառակը՝ https://tinyurl.com/43dbr8a6
🇦🇲 «Փայլը քաղաքից է, իմաստությունը՝ անապատից». Ֆրենք Հերբերթի լավագույն գիտաֆանտաստիկ վեպի՝ «Դյուն»-ի հերոսներն արդեն խոսում են հայերեն, հոկտեմբերի 4-ին էլ գրքի շնորհանդեսն է՝ https://tinyurl.com/yb8c2swj
▪️ Ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի 1984 թվականին նկարահանված «Ամադեուս» ֆիլմն արժանացել է 8 «Օսկարի», այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում. տասնամյակներ անց կինոքննադատների մոտ հարց է առաջացել՝ «Ամադեուսը» Օսկարի «ամենաչհասկացվա՞ծ» հաղթողն է՝ https://tinyurl.com/yc2c346r
▪️ Եվ կրկին ու կրկին՝ Մեգի Սմիթ. հերասանուհուն հետմահու բազմաթիվ տողեր ձոնեցին, արժանի կերպով գնահատեցին թողած ստեղծագործական ժառանգությունը, առանձնացրին լավագույն դերերն ու տպավորիչ տողերը... առաջարկում ենք կարդալ նաև միջազգային մամուլի անդրադարձերից մեկը՝ https://tinyurl.com/2m2jfe7m
🇦🇲 «Դիմականանդես՝ Փարաջանովի ամառանոցում». Մշակութային մեծամասշտաբ իրադարձություն՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին. Գործող անձինք քաղաքի մարդիկ են, այսինքն՝ մենք բոլորս՝ https://tinyurl.com/236jf3ua
▪️ Երբ Մոնեի մասին ենք խոսում, շատերը մտաբերում են Սեն գետի մայրամուտները կամ էլ ջրաշուշանները. Պարզվում է՝ Մոնեի ստեղծագործություններում հատուկ նշանակություն ունեն Թեմզա գետը պատկերող կտավները, որոնք 120 տարվա մեջ առաջին անգամ վերամիավորվել են Լոնդոնում՝ նոր ցուցադրության շրջանակում՝ https://tinyurl.com/3d9vv86y
▪️ Դե իսկ Բոտիչելլիի արվեստանոցից վաղուց կորած կտավը հայտնաբերվել է ֆրանսիական եկեղեցում. երկար ժամանակ կարծում էին, թե կտավը պատճեն է, բայց նոր ուսումնասիրությունները հաստատեցին՝ Բոտիչելլիի ստեղծագործությունն է՝ https://tinyurl.com/4xmynff6
🇦🇲 Բնությունից ներշնչված, բայց բնությանը չկրկնող աշխարհ. ի՞նչ է պատկերված գեղանկարիչ, քանդակագործ Էդգար Հովհաննիսյանի աշխատանքներում: Հարցի պատասխանը կարող եք ստանալ հոկտեմբերի 4-10-ը կայանալիք ցուցահանդեսի ընթացքում՝ https://tinyurl.com/464hzc2x
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N122)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan