🖼️ #մշակութաPAN (124)
🎼 Իրականում ում էր նվիրված Բեթհովենի «Էլիզեին» պիեսը, ինչու էր արգելված Լիստի դստեր և Վագների սերը, ինչպես երաժշտության միջոցով Էդվարդ Գրիգը և կինը փորձեցին հաղթահարել երեխայի կորուստը, ինչ կապ ունեին ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին և Կոկո Շանելն ու ինչ գործ ուներ Յոհաննես Բրամսը Ռոբերտ Շումանի կնոջ հետ»: Այս անգամ PAN-ը պատմում է, թե ինչպես սիրո, կարոտի, հիասթափության և կորստի մասին կոմպոզիտորների անձնական պատմությունները վերածվեցին դասական երաժշտության արժեքավոր գործերի՝
📖 lav.pan.am/composers
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Բրիտանացի գիտնականներին հղում է անում ամեն երկրորդ հայ, բայց բրիտանացի կոմպոզիտորները լայն հանրության շրջանում անարդարացիորեն նման համբավ և ճանաչում չունեն. Առաջարկում ենք ուղղել սխալը և ծանոթանալ բոլոր ժամանակների բրիտանացի լավագույն կոմպոզիտորների հետ, իսկ որպես բոնուս՝ կարդալ, թե հատկապես նրանց ո՞ր ստեղծագործությունից է պետք սկսել ծանոթությունը՝ https://tinyurl.com/2n7d4534
▪️ Դե իսկ պատանի երաժիշտների համար գուցե չկա ավելի մեծ պատիվ, քան դառնալ բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկի ստեղծագործության առաջին կատարողներից. Մոցարտի՝ վերջերս հայտնաբերված նոտաներին ծանոթանալիս այս պատանիները չեն էլ պատկերացրել, որ իրենց վստահված է կոմպոզիտորի ստեղծագործության պրեմիերան՝ https://tinyurl.com/5x4pf44z
🇦🇲 «Լիստոմանիա». Այսօր երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաշնակահար Նիկոլայ Կուրդյումով-Մարկոսյանի համերգն է, ծրագրում՝ Ֆերենց Լիստ՝ https://tinyurl.com/2mwxwbd2
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Առաջին հայացքից, գուցե, փոքր ինչ անհասկանալի թվա, բայց Մեծ Բրիտանիայում քվեարկել ու ընտրել են 2000-ականների իրենց ամենասիրելի բոլիվուդյան երգը. Փոքրիկ սփոյլեր՝ հաղթողը շատերին ծանոթ բոլիվուդյան ֆիլմի համար գրված ստեղծագործություն է՝ https://tinyurl.com/msruvsbj
▪️ Երբ 1963-ին ստեղծվեց Doctor Who բրիտանական գիտաֆանտաստիկ սերիալը, ոչ ոք չէր էլ մտածում, որ դրան զուգընթաց կարևոր ու որոշիչ քայլեր են արվում նաև էլեկտրոնային երաժշտության մեջ. Տարիներ անց սերիալի երաժշտության հեղինակ Դելյա Դերբիշիրին համարում են էլեկտրոնային երաժշտության «կնքամայրերից»՝ https://tinyurl.com/58whs5xx
🇦🇲 Armenian Navy Band & Arto Tuncboyaciyan-ը հոկտեմբերի 15-ին հայ հանդիսատեսին խոստանում են վառ տպավորություններ և հույզեր. Սպասված հանդիպումը կկայանա Hard Rock Cafe Yerevan-ում՝ https://tinyurl.com/yr9a9nkz
▪️ Բոլոր ժամանակներում ժամանակակից գրողներն իրենց ստեղծագործություններում այս կամ այն կերպ անդրադարձել են այդ շրջանի խնդիրներին ու տաբուներին, մեր օրերում հիմնախնդիրները շատ են. հաճախ՝ համընդհանուր, երբեմն՝ մարդկանց որոշակի խմբին առնչվող, բայց այս հոդվածը ներկայացնում է, թե ինչու և ինչպես է, օրինակ, Ամերիկայի հրազենային բռնության «համաճարակը» ազդում բոլորիս վրա՝ https://tinyurl.com/2vnu36sy
▪️ Ամերիկյան հրազենային բռնությունից ուղիղ անցում կատարենք ռուսական պոեզիային. Թվում է, թե ոչ մի ընդհանրություն այստեղ լինել չի կարող, բայց արի ու տես, որ ռուսական պոեզիայի միջոցով «անցյալը» ուսումնասիրելով փորձեր են արվում բացահայտել ներկան՝ https://tinyurl.com/26be9ftd
🇦🇲 Դե իսկ Երևանում հոկտեմբերի 12-ին բացահայտելու են ֆրանկոֆոն գրականությունը. FrancoFest-ի շրջանակում ֆրանկոֆոն ժամանակակից արվեստի աշխարհը ճանաչելու հնարավորություն ենք ունենալու, հինգ նոր ֆրանսալեզու գիրք ներկայացվելու է հայերեն թարգմանությամբ՝ https://tinyurl.com/35c3pwex
▪️ Ինչո՞ւ է «Մարգարտե ականջօղով աղջիկը» այդքան գրավիչ. Հոլանդացի հետազոտողները պարզել են, թե ինչ է տեղի ունենում մեր ուղեղում, երբ արվեստի գործը դիտում ենք անձամբ, ոչ թե, օրինակ՝ էկրաններից: Դրա հանդեպ հուզական արձագանքի վերաբերյալ այս հետազոտությունը բացահայտում է մարդկային զգայական դաշտի նոր շերտեր՝ https://tinyurl.com/3c26zj67
▪️ Ֆրիդա Կալոյի ստեղծագործությունների նոր ցուցադրությունն էլ բացահայտում է, թե ինչպես էր նկարչուհու ստեղծած արվեստն արտացոլում նրա անձնական խնդիրներն ու պայքարը. Որոշ գործեր հանրության աչքից հեռու են եղել մի քանի տասնամյակ՝ https://tinyurl.com/bdh7ax57
🇦🇲 «Սիրավյանի Փարաջանովը». Ցուցահանդեսը նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին և ներկայացնում է Փարաջանովին պատկերող Սիրավյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները՝ https://tinyurl.com/4ax2remw
▪️ Պարզվում է՝ COVID-19-ի ժամանակ լեգենդար Ալ Պաչինոյի կյանքը հազիվ են փրկել. Նոր հարցազրույցում դերասանը բոլոր մանրամասներով ներկայացրել է «կյանքին մտովի հրաժեշտ տալու» վայրկյաններն ու մանրամասնել «հետմահու կյանքի» վերաբերյալ իր մտքերը՝ https://tinyurl.com/4y2xwtyh
▪️ «Ջոկեր․ Խելագարություն երկուսի համար» ֆիլմը քննարկումների ու քննադատությունների մեծ տարափի տակ է. Ինչ են ասում կինոքննադատները Խոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի խաղի, ֆիլմի տրամադրության ու վայրիվերումների, Թոդ Ֆիլիպսի տաղանդի մասին՝ https://tinyurl.com/6fwdphrf
🇦🇲 Հոկտեմբերի 15-16-ին Երևանում կկայանա Նիկոլայ Սոլոդնիկովի առաջին լիամետրաժ ֆիլմի բացառիկ ցուցադրությունը. Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում ռեժիսորի հետ՝ https://tinyurl.com/3sz3nuac
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N123)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan