#մշակութաPAN
October 16

🖼️ #մշակութաPAN (125)

🎶 Ջոն Լենոնը համաշխարհային երաժշտական աշխարհի ամենանշանավոր ու խորհրդավոր կերպարներից էր թե՛ այն ժամանակ, երբ փառքի գագաթնակետին էր, թե՛ այսօր ու վաղը։ Հոկտեմբերի 9-ին Լենոնի ծննդյան օրն էր, իսկ նրա մասին ավելին իմանալու այս առիթը բաց թողնել չէինք կարող։ Բառացիորեն անմահ հիթերից մինչև «լենոնապաշտների» շարժում, Բիթլզի անհավանական փառքից մինչև Յոկո Օնոյի հետ անհավանական սեր. այս ամենին զուգահեռ Լենոնի երազանքները ոչ միայն ու ոչ այնքան անհատին էին վերաբերում, այլ մարդկությանը՝ որպես ամբողջական միավոր։ PAN-ը պատմում է «Հիսուսից հանրահայտ Բիթլզի», Չերչիլի պատվին դրված անվան, եկեղեցական երգչախմբում սկսված երաժշտական կարիերայի և Լենոնի ողբերգական սպանության մասին՝
📖 lav.pan.am/lennon


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ 18-րդ դարում Մոցարտը համերգային շրջագայությամբ ելույթներ է ունեցել Եվրոպայում՝ հիացնելով հանդիսատեսին և տպավորելով քննադատներին. Բայց խոսքը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մասին չէ, այլ նրա քրոջ՝ Նաներլ Մոցարտի: Կյանքի ընթացքում և դրանից հետո էլ Նաներլ Մոցարտի տաղանդը, կարծես, անտեսված էր, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ մնացել էր եղբոր փառքի ստվերում՝ https://bit.ly/4hhIVh0

▪️ Անձնական դրամատիկ պատմությունները հաճախ հայտնվում են արվեստագետների ոգեշնչման հիմքում. Այս պնդումը ճշմարիտ էր թե՛ Մոցարտի ժամանակներում, թե՛ մեր օրերում: Այսօր ասվածի լավագույն ապացույցը Լյուդովիկո Էյնաուդիի երկար սպասված երաժշտական ալբոմի հիմքում դրված ընտանեկան տխուր պատմությունն է՝ https://tinyurl.com/mr248duu

🇦🇲 Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացառիկ համերգ է սպասվում. Մենակատարը ջութակահար Կարոլին Վիդմանն է, դիրիժորը՝ Իլյիչ Ռիվասը՝ https://tinyurl.com/pa78k6kh

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Պատկերացրեք՝ շվեդական ամենահայտնի ABBA խմբի մասին պատմող գիրք եք կարդում, և առաջին էջերում տեսնում եք Հիտլերի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հայնրիխ Հիմլերի անունը. Ի՞նչ կապ ունի համաշխարհային մասշտաբի այս խումբը Հիմլերի հետ, ի՞նչ «մութ» ու երբևէ չբարձրաձայնված պատմություններ են կապվում այս խմբի անվան հետ… Շվեդ երաժշտագետի գրքում ABBA-ն է՝ ամբողջովին նոր դիտանկյունից՝ https://tinyurl.com/2s2jr75s

▪️ Վերադառնալով Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի՝ «աշխարհից կտրված» ու «աշխարհի մասին» սիրո պատմությանը. Նոր վավերագրական ֆիլմը ներկայացնելու է զույգի կյանքը՝ 1971 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց հետո: Ի վերջո, զույգի շուրջ հնչող բազմաթիվ պնդումներից որո՞նք են իրական, իսկ որո՞նք՝ զուտ երևակայության արդյունք՝ https://tinyurl.com/52f8njud

🇦🇲 Հոկտեմբերի 26-ին Ճարտարապետների միության դահլիճում ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը. Ծրագրում են հայկական և արտասահմանյան դասական ջազային ու հեղինակային ստեղծագործություններ՝ https://tinyurl.com/4jummdmt

📚 Գրականությունից…

▪️ Ինչպե՞ս են նկարիչների մանկական ցավալի փորձառություններն ու տրավմատիկ դիպվածներն ազդում նրանց ստեղծագործությունների վրա. Անշուշտ, կարելի է ենթադրել, որ Դա Վինչիից մինչև Պիկասո՝ այս ազդեցությունն ակնհայտ է բոլորի ստեղծագործություններում, բայց, ցավոք, նրանց այդ մասին հարցնելու հնարավորություն չկա: Փոխարենն այս հարցին անկեղծ դիտարկումներով անդրադարձել են ժամանակակից նկարիչները, և արդյունքում հրատարակվել է հետաքրքիր ընթերցանություն խոստացող գիրք՝ https://tinyurl.com/5n7byd54

▪️ Գրական ստեղծագործություններ, որ բացահայտում են մարդկային կյանքի փխրունությունն ու դիմակայում պատմական տրավմաներին. Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկրի անունը՝ մրցանակը գնում է Հարավային Կորեա՝ https://tinyurl.com/mr2nx3ea

🇦🇲 Լավ լուր՝ Հարրի Փոթերի երկրպագուների համար. Վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը բոլոր փոթերասեր մեծահասակների համար հոկտեմբերի 17-ին կկարդա դասախոսություն՝ «Նոր անդրադարձ «Հարրի Փոթերին», կամ թարգմանական հոգսեր» խորագրով՝ https://tinyurl.com/2mcfnw67

🎬 Կինոյից…

▪️ Սալվադոր Դալին սյուրռեալիզմի հիմնադիրներից է ու նշանավոր անուններից, բայց շատերը սյուրռեալիզմն ասոցացնում են հենց նրա անվան հետ. Դալիի մասին նոր ֆիլմն էլ նկարչի պես բազմաշերտ ու բազմերանգ է՝ 5 տարբեր Դալիներ ներկայացնող ֆիլմը դիտելուց հետո հարց է առաջանում՝ սա նկարչի կենսագրությո՞ւնն էր, սյուրռեալիստական երա՞զ, թե բոլորովին այլ բան՝ https://tinyurl.com/2zpnxdf5

▪️ Մարտին Սկորսեզեն 81 տարեկան է և ամեն տարի ռեժիսորի՝ թոշակի անցնելու խոսակցությունների ալիքը նոր ուժ է ստանում, բայց սիրելի վարպետը չի շտապում, ասում է՝ դեռ շատ ֆիլմեր ունի պլանավորած, հետևաբար հույս ունի, որ Աստված բավականաչափ ուժ կտա իրեն՝ դրանք իրագործելու համար. Անշուշտ, երկրպագուներն էլ հույս ունեն, որ վարպետի կողմից ստեղծված առնվազն մի քանի ֆիլմ դեռ կկարողանան դիտել՝ https://tinyurl.com/ycynemz2

🇦🇲 Փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով. Հոկտեմբերի 21-ին և 22-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա կինոյի մեծ վարպետ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն՝ https://tinyurl.com/yc6t53cv

🏛️ Կերպարվեստից…

▪️ Ասում են՝ լավագույն ուսուցիչը նա է, ում աշակերտը գերազանցում է իրեն. Ռեմբրանդի և նրա աշակերտի ստեղծագործությունները «դեմ առ դեմ» են դուրս եկել Վիեննայում՝ խոշոր ցուցադրության շրջանակում: Կարդացեք, թե ազդեցության ինչ շերտեր են նկատելի այս կտավներում և ինչ բացառիկ աշխատանքներ են ներկայացվում ցուցադրության շրջանակում՝ https://tinyurl.com/bddj9urj

▪️ Հաճախ ասում են, որ արվեստն ընդօրինակում է բնությունը, բայց Բոսնիայում Վան Գոգի արվեստի երկրպագուն փորձել է ստեղծել մի մեծամասշտաբ աշխատանք, որտեղ բնությունն ընդօրինակում է արվեստը. մեծ ջանքերից հետո հսկայական այգին «Աստղալից գիշեր» կտավի տեսքն է ստացել՝ https://tinyurl.com/6ascwucm

🇦🇲 Այս օրերին Հայաստանի նկարիչների միությունում ընթանում է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի «Նկարներ Ապագայից» ցուցահանդեսը. այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 20-ը՝ https://tinyurl.com/mvvmcep2


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N124)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan