🖼️ #մշակութաPAN (126)
🎨 Մարդկային բնավորության վատագույն դրսևորումներից է՝ գնահատում ենք մարդկանց՝ երբ նրանք ֆիզիկապես այլևս մեզ հետ չեն։ Սա հատկապես սուր ընդգծված է արվեստում։ Քանի՞ մեծանուն նկարիչ գիտեք, որոնց անօրինակ տաղանդը կյանքի օրոք այդպես էլ չգնահատեցին, իսկ այսօր դասում են ժամանակի մեծերի շարքում։ Մեր ժամանակակիցներին արժանին մատուցելն իրապես բարդ առաջադրանք է, հատկապես, եթե արտիստն իր ժամանակից առաջ է տեսնում ու ստեղծագործում։ Օրեր առաջ Երևանում Գևորգ Մշեցու ցուցահանդեսն էր։ Սա արվեստագետի առաջին ցուցահանդեսն էր՝ առանց նրա ֆիզիկական ներկայության։ Վրձինն ու կտավը նրան չէին հերիքում, վաղուց արդեն դիմել էր ծավալային մտածողությանը։ PAN-ը պատմում է խաղաղության գործիքներով պատերազմ, իսկ պատերազմի մնացորդներով խաղաղություն պատկերող արվեստագետի մասին՝
📖 lav.pan.am/msheci
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Երաժիշտների համար տաղանդը կարևոր նախապայման է, բայց, ինչպես և ցանկացած այլ մասնագիտության դեպքում՝ այն բավարար պայման չէ. Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր կոնսերվատորիաներից մեկն ապացուցում է, որ որակյալ կրթությունը համաշխարհային մակարդակի արտիստների կարող է բացահայտել՝ https://tinyurl.com/58j8xmku
▪️ Ինչ վերաբերում է հանդիսատեսին՝ երբեմն այստեղ ևս կրթվածության կամ առնվազն տեղեկացվածության բարձր մակարդակի կարիք կա. չնայած վերջին տասնամյակում նկատելի փոփոխություններին, հանդիսատեսը դեռևս կողմնակալ է կին կոմպոզիտորների ստեղծագործությունների հանդեպ՝ https://tinyurl.com/t39wkjhn
🇦🇲 Երաժշտության համախմբող ուժի մասին. նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» խորագրով բարեգործական համերգը, տոմսերի վաճառքից ստացված հասույթի 𝟏𝟎%-ը կուղղվի Ջիվան Ավետիսյանի «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին, իսկ մյուս մասը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով՝ https://tinyurl.com/yc7e5tjm
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Արվեստի գերհզոր հատկություններից մեկը մեզ արդեն ծանոթ երևույթներին նոր դիտանկյուն տալն է, և սա տարածվում է նաև արվեստի այլ գործերի վրա. Օրինակ՝ եթե կարծում եք, թե ծանոթ եք Սթիվի Ուանդերի երաժշտությանը, ապա ծանոթացեք կինեմատոգրաֆ Արթուր Ջաֆայի աշխատանքին, որտեղ Ուանդերի արվեստն ամբողջովին նոր պատում է ձևավորում՝ https://tinyurl.com/yub7tsyf
▪️ Բոյբենդերը թույլ են տալիս բազմաթիվ աղջիկների առաջին անգամ սիրահարվել, իսկ երբ խոսքը նախորդ տասնամյակում համաշխարհային ճանաչում ստացած One Direction-ի մասին է, ապա այդ աղջիկների թիվը միլիոնների է հասնում. Լիամ Փեյնի ցավալի մահը միլիոնավոր մարդիկ համեմատում են սեփական պատանեկության կորստի հետ՝ https://tinyurl.com/mr4cd4cj
🇦🇲 Double Piano. Կարեն Գրիգորյանը և Վահագն Հայրապետյանը հոկտեմբերի 23-ի երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաշնամուրային երկխոսություն կունենան՝ https://tinyurl.com/3d6aef5z
▪️ «Ինդիանա Ջոնսի» նկարահանման վայրը պեղումների դաշտ է դարձել. ժամանակակից Հորդանանի տարածքում գտնվող Պետրան հնագույն քաղաք է, նախ Եդոմի մայրաքաղաքն էր, ապա՝ Նաբաթեայի: Այժմ ֆիլմի նկարահանման վայրում պեղումների արդյունքում 2000-ամյա դամբարան են գտել՝ https://tinyurl.com/58wevsnk
▪️ Ջեյմս Քեմերոնի՝ ուղիղ 40 տարի առաջ նկարահանած «Տերմինատորը» ֆանտաստիկ մարտաֆիլմը կանխատեսում էր արհեստական բանականության վերաբերյալ մեր այսօրվա մտահոգությունները. ինչպե՞ս է ֆիլմն օգնում ու խանգարում «գերինտելեկտուալ մեքենաների» մասին մեր պատկերացումներին՝ https://tinyurl.com/y5mda3th
🇦🇲 Ոսկե ծիրանը բացառիկ հնարավորություն է ընձեռում դիտելու ամենասպասված «Անորան»՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր և գալիք Օսկարի գլխավոր հավակնորդ ֆիլմը, Մայքի Մեդիսոնի, Յուրա Բորիսովի, Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ. ցուցադրությունները կկայանան հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ https://tinyurl.com/yjdfty3v
▪️ Օքսֆորդի համալսարանի հիմնական հետազոտական գրադարանը՝ Բոդլեյան գրադարանը, Եվրոպայում ամենահներից է, իսկ Բրիտանիայում մեծությամբ երկրորդն է 11 մլն նմուշով. Միլիոնավոր գրքեր, քարտեզներ և արտեֆակտեր պահպանող գրադարանի մասին տեսանյութն ամփոփում է դրա՝ մի քանի դար շարունակվող ընթացքը՝ https://tinyurl.com/485emtcn
▪️ Ռուս նկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ Օրեստ Կիպրենսկու պատկերած կերպարներն աչքի էին ընկնում շեշտված անհատականությամբ և ռոմանտիկ հուզաշխարհով. ինչպիսի՞ն էր ինքը՝ նկարիչը: Պատմական ուսումնասիրություններով հարուստ նոր գիրքը լույս է սփռում ռուս նկարչի՝ Իտալիայում ապրած օրերի և կյանքի առեղծվածային հանգամանքների վրա՝ https://tinyurl.com/3a72mezk
🇦🇲 Հոկտեմբերի 24-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա Դավիթ Սամվելյանի «Մոռացված երկրի զանգերը» գրքի շնորհանդեսը. Վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական և հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը՝ https://tinyurl.com/59tp73ez
▪️ Եվ վերադառնալով այս շաբաթվա առանցքային թեմային. Արտիստներին կյանքի օրոք շատ հաճախ արժանին չէին մատուցում, անգամ եթե դա Վան Գոգն էր, բայց աշխարհը, ի վերջո, ծանոթացավ նրա ներաշխարհին, իսկ այս հարցում չափազանց մեծ էր Վան Գոգի հարսի՝ Յոհաննա Վան Գոգ֊Բոնգերի դերը: Կարդացեք, թե ինչպես Թեոյի կինը նոր շունչ տվեց Վինսենթի արվեստին՝ https://tinyurl.com/embrxjer
▪️ Երբևէ երազե՞լ եք Պիկասոյի գործերից ձեռք բերել. նրա կերամիկական աշխատանքները զարմանալիորեն մատչելի են և կարող են հավաքածու ունենալու ճանապարհին լավ մեկնարկային կետ լինել՝ https://tinyurl.com/ycx25x34
🇦🇲 Ֆրագմենտների մեջ խառնվում են ժամանակները, երկրները, մարդիկ, վիճակները, զգացողությունները. Դրանց մասին պատմելն անհնար է` որևէ հստակ բան չկա, միայն զգույշ հպումով կարելի է ցույց տալ: Բագրատ Արազյանի և Կիմա Հարությունյանի «Ֆրագմենտներ» նախագիծը՝ Երևանում՝ https://tinyurl.com/bdcnm4mr
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N125)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan