🖼️ #մշակութաPAN (127)
🎥 Սոս Սարգսյանը ժողովրդական արտիստ էր, և խոսքը բնավ էլ կոչման մասին չէ։ Թեև պետական կոչումով ևս ժողովրդական էր, բայց առաջին հերթին Սոս Սարգսյանը ժողովրդի զավակ էր։ Նրանցից մեկն էր՝ նույն ցավով ու հոգսով, նույն հույսերով ու փափագներով։ Վարպետը հայ կինոյի Նահապետ կնքվեց և իր կյանքով ու ժառանգությամբ վերահաստատեց այս կոչումը։ Բայց Սոս Սարգսյան մարդ-ինստիտուտը ներկայացնելիս մեկ բնորոշումը երբեք բավական չէ։ PAN-ը պատմում է դերասան, բեմադրիչ, հասարակական-քաղաքական գործիչ, նախագահի թեկնածու, արձակագիր, շախմատի էնտուզիաստ, զենքի կոլեկցիոներ, գերտաղանդավոր ու նույնքան համեստ մարդու՝ հայ կինոյի Նահապետի՝ Սոս Սարգսյանի մասին՝
📖 lav.pan.am/sossargsyan
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Իր ժամանակի ամենահայտնի և վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին այնքան շնորհալի էր, որ մարդիկ կարծում էին, թե նա իր հոգին վաճառել է սատանային. ոմանց պնդմամբё նա երաժշտության աստվածն էր, մյուսները կարծում էին, որ նա բառացիորեն իր վիրտուոզությունը ստացել է սատանայի հետ գործարքից: Իրականում ո՞րն էր Պագանինիի հանճարի իրական «աղբյուրը»՝ https://tinyurl.com/k5t7kjun
▪️ Իտալացի օպերային կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին ամբողջ կյանքում պայքարում էր անձնական ծանր ողբերգությունների և գրաքննության դեմ. ինչպես նա կարողացավ «ամենաանհարմար» իրականության պայմաններում դառնալ իտալական և համաշխարհային օպերայի գլխավոր անուններից մեկը՝ https://tinyurl.com/4m3dnwvr
🇦🇲 Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա գերմանացի երաժիշտ Պիտեր Քլայներտը՝ https://tinyurl.com/47x79ffd
▪️ Տեխնոլոգիական նոր դարաշրջանում երբեմն պետք է «հաշվի նստել» մեծ խաղացողների հետ, որոնք այս կամ այն կերպ ուղիղ ազդեցություն են թողնում ամենատարբեր ոլորտների վրա. մտքում պահեք, որ Apple-ն աշխարհի ամենահայտնի տեսախցիկն արտադրողն է ու կարդացեք, թե ինչպիսին է, ըստ ընկերության, լուսանկարչության ապագան՝ https://tinyurl.com/33wj3xfd
▪️ «Սիրունիկը» ֆիլմը դիտում ու քննարկում են անգամ պրեմիերայից տասնյակ տարիներ անց, ֆիլմը նոր երկրպագուներ է գտնում արդեն նոր սերնդի շարքերում. այժմ կրկին ակտուալ է դառնում մի հարց՝ ինչպե՞ս ֆիլմն օգտագործեց լուսանկարչական կառուցվածքի և յուրօրինակ կինեմատոգրաֆիայի տարրերն ու ստացավ ժամանակակից հեքիաթ՝ https://tinyurl.com/3vyhfbr9
🇦🇲 Նոյեմբերի 1-ին կկայանա Արգամ Երանոսյանի «Պատկեր և պատում․ 20-րդ դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը. այս աշխատանքը վավերագրող լուսանկարիչ Գուրոսի կյանքի և լուսանկարչական ժառանգության վերաբերյալ ուսումնասիրություն է, որում ներառված է 421 լուսանկար՝ https://tinyurl.com/24jau5hb
▪️ Ջեյմս Քեմերոնի «Տերմինատորը», կարծես, ապացուցում է, որ ինչ-որ ժամանակում նկարահանված գիտաֆանտաստիկ թրիլլերը տասնյակ տարիներ անց իրականության տարրեր կարող է պարունակել. Տերմինատորը «մեր կյանքում է» ուղիղ 40 տարի և ֆանտաստիկ մարտաֆիլմի սյուժեն այսօր նոր դիտանկյունից են ընկալում՝ https://tinyurl.com/ytz5hkj2
▪️ Լոնդոնի կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են այս տարվա գլխավոր ֆիլմերից մի քանիսը. Ֆրանսիա-Կորեա տանդեմ, հոգեբանական թրիլլեր, աշխարհահռչակ օպերային երգչուհու՝ հետնաբեմում մնացած կյանքն ու անգամ վրացի ռեժիսորի աշխատանքը. Կարդացեք, թե ինչ կարելի է դիտել այս տարվա լավագույններից՝ https://tinyurl.com/3m4bdwz2
🇦🇲 ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում նոյեմբերի 7-ին կկայանա «Դրախտի դարպասները» ֆիլմի ցուցադրությունը, որին կհաջորդի հանդիպում և հարցուպատասխան ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ. վերջինս կխոսի ոչ միայն իր նախկին ֆիլմերի, այլև առաջիկա ծրագրերի ու նոր ֆիլմի նկարահանումների մասին՝ https://tinyurl.com/s6f7zxbf
▪️ Սովետական ավանգարդը և ճարտարապետական լուծումները մի քանի տասնամյակ է՝ հետազոտողների ուշադրության կենտրոնում են. ինչ են պատմում մի քանի տասնամյակ առաջ ստեղծված կառույցներն ու ինչ կապ կարելի է գտնել ժամանակակից լուծումների և «լավ մոռացված հնի» միջև: Այս ամենն ամփոփված է մեկ աշխատության մեջ՝ https://tinyurl.com/cuz4ywx8
▪️ Էդգար Ալլան Պոյին անվանում են ժամանակակից դետեկտիվի ձևի և հոգեբանական արձակի ժանրի ստեղծողը, ամերիկյան ռոմանտիզմի առանցքային ներկայացուցիչ, Ամերիկայի գրական հսկա, բայց Պոյի գրական ժառանգությունն ու թողած ազդեցությունն ամենևին էլ չեն սահմանափակվում Միացյալ Նահանգներով. Կարդացեք, թե ինչպես է գրողի ժառանգությունն ազդել վիետնամական գրականության վրա՝ https://tinyurl.com/ye28h3uu
🇦🇲 Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հայ մեծ գրողի ծննդյան 150-ամյակին ընդառաջ ներկայացնում է «Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը. հոկտեմբերի 30-ին այցելեք «Զանգակ» գրատուն՝ նշելու Վարպետի ծննդյան օրը և բացահայտելու Իսահակյանի անկեղծ ու նուրբ հումորը՝ https://tinyurl.com/2e32p4er
▪️ Կա վարկած, որ Ֆրիդա Կալոյի կտավներում թաքնված է նրա առողջական խնդիրը բացահայտող բանալին. նկարչուհու մահվանից 70 տարի անց բժիշկների խումբը Կալոյի՝ տարիներ տևած քրոնիկական ցավերի նոր ախտորոշում է ներկայացրել՝ https://tinyurl.com/3x8da2y5
▪️ Պատկերացրեք՝ տիկնիկների չափերով և նրանց համար նախատեսված տուն, որտեղ պատերին հայտնի կտավներ են կախված. Հիմա պատկերացրեք, որ արվեստի նմուշները ոչ թե ինչ-որ կրկնօրինակներ են, այլ հենց բնօրինակը: Սա ամենևին էլ երևակայական դաշտից չէ, արվեստաբանները ցուցադրվող այս «տունն» անվանում են արվեստի աշխարհի ամենալավ պահված գաղտնիքներից մեկը՝ https://tinyurl.com/mve9pxxj
🇦🇲 Նոյեմբերի 8-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» կբացվի «Անձնական տարածք․ կոլեկցիոների հայացքը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են կոլեկցիոներ Կարինե Կազանջյանի անձնական հավաքածուի աշխատանքները՝ https://tinyurl.com/mv37hnkw
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N126)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan