#մշակութաPAN
November 6

🖼️ #մշակութաPAN (128)

🎵 91 տարեկանում մահացել է փոփ երաժշտության մի ամբողջ դարաշրջան ձևավորած առանցքային կերպարներից մեկը՝ Քուինսի Ջոնսը։ Նա կարիերայի ընթացքում մոտ 80 անգամ առաջադրվել է Գրեմմիի, արժանացել 28 մրցանակի, այդ թվում՝ «Գրեմմի լեգենդի»։ Մոտ 70 տարի տևած կարիերայի ընթացքում պրոդյուսերը գործակցել է իր ժամանակի առանցքային արտիստների հետ ու մեծապես նպաստել է երաժշտական մեծ տաղանդների բացահայտմանը. Մայքլ Ջեքսոն, Ֆրենկ Սինատրա, Սթիվի Ուանդեր, Ռեյ Չարլզ, Արետա Ֆրանկլին… Երաժշտական մագնատի հետ աշխատել նշանակում էր «դատապարտված լինել» մեծ հաջողության։ Քուինսի Ջոնսի հիշատակին PAN-ը պատմում է պրոդյուսերի թողած ժառանգության, ռեկորդակիր գործակցությունների, պատմություն դարձած ճանապարհի մասին՝
📖 lav.pan.am/jones


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Գուցե կարծեք, թե դասական երաժշտության համար ոգեշնչման աղբյուր են դարձել միայն գեղեցիկի մասին պատկերացումները, բայց իրականում դասական երաժշտության պատմությունը բազմաթիվ առասպելների ու սարսափելի պատմությունների հետ է նաև կապվում, օրինակ` թե ինչպես էր որոշ կոմպոզիտորների հովանավորում «սատանան», կամ ինչպես էին նրանցից ոմանք տառապում մահվան մասին մտքերով. Ծանոթացեք դասական երաժշտության հինգ ստեղծագործության հետ, որոնք ոգեշնչվել են իրական սարսափով՝ https://tinyurl.com/4ema2tnm

▪️ Անհետացած կամ էլ երբևէ հանրությանը չներկայացված կտավների հայտնաբերումը վերջին շրջանում հաճախակի է դարձել ու, կարծես, օրինաչափ, բայց ամեն բան կտավներով չի ավարտվում. ամիսներ առաջ Մոցարտի անհայտ ստեղծագործությունն էր հայտնաբերվել, հիմա էլ՝ Շոպենի վաղուց կորած կոմպոզիցիան, որը նոտայագրված է մի փոքրիկ թղթի կտորի վրա՝ https://tinyurl.com/zc2aswzf

🇦🇲 CYFEST 16 փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում Hammettlogue վերնագրով վիդեո և ձայնի համար նախատեսված ավանգարդ օպերայի նախագծի պրեմիերայով. Մեցցո սոպրանո Լորե Լիքսենբերգի և բաս բարիտոն Նիքոլաս Իշերվուդի մասնակցությամբ պրեմիերան կկայանա նոյեմբերի 13-ին՝ https://tinyurl.com/2w4yyvdt

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Եվ կրկին՝ Քուինսի Ջոնս. Աշխարհը հիշում է երաժշտական լեգենդի թողած ժառանգությունն ու անցած ճանապարհը. «Փողոցային արտիստից» մինչև համաշխարհային երաժշտական դաշտի մագնատ Քուինսի Ջոնսի անցած ճանապարհը՝ նոր դիտանկյունից՝ https://tinyurl.com/yer63p5j

▪️ Սինատրա, Ջեքսոն, Սթիվի, Էլվիս… Քուինսի Ջոնսը տաղանդը նկատելու և արտիստների թաքնված ներուժն ամբողջությամբ բացահայտելու յուրահատուկ տաղանդ ուներ. Կարդացեք, թե ինչպե՞ս նա ստեղծեց ժամանակի գերաստղերին և փոխեց փոփ երաժշտության պատմությունը՝ https://tinyurl.com/7t5jv5v5

🇦🇲 Ութ տարվա դադարից հետո The Beautified Project-ը վերամիավորվել է իր սկզբնական կազմով և երկրպագուներին նվիրելու է ամբողջական խմբով ռոք համերգ. Նոյեմբերի 18-ին կայանալիք համերգը խմբի 20-ամյակի կապակցությամբ նախաձեռնված առաջին միջոցառումն է՝ https://tinyurl.com/2wd3bt6x

📷 Լուսանկարչությունից…

▪️ Ֆանտաստիկ կադրերի միջոցով ֆին աստղալուսանկարիչը ցույց է տալիս, թե ինչպես կարող են լուսանկարները ձուլել արվեստն ու գիտությունը. Նրա լուսանկարներում համատեղվում են տիեզերքի «էսթետիկ կողմը» և ծայրահեղ տեխնիկական ճշգրտություն պահանջող լուսանկարչական դետալները՝ https://tinyurl.com/yewwj76d

▪️ Պարզվում է, որ 1860-ականներին առաջին անգամ լուսանկարում «ուրվական» է երևացել. Ամեն դեպքում՝ այսպես էր պնդում լուսանկարիչը, որը սենյակում միայնակ ինքնանկար արեց, իսկ երբ ուսումնասիրում էր լուսանկարը՝ հետևում առեղծվածային մի կնոջ ստվեր նկատեց։ Կարդացեք, թե ինչ շարունակություն ունեցավ լուսանկարված «առաջին ուրվականի» պատմությունը՝ https://tinyurl.com/bdhf268k

🇦🇲 Այս օրերին մայրաքաղաքը լուսանկարչական սուր աչքի տակ է. Անցկացվում է Երևանի միջազգային ֆոտոփառատոնը՝ Yerevan International Photo Festival-ը, որի շրջանակում նախատեսված են ցուցահանդեսներ, սեմինարներ, վարպետության դասեր անվանի արտիստների և լուսանկարիչների մասնակցությամբ՝ https://tinyurl.com/562nvfwc

📚 Գրականությունից…

▪️ Գրական պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ հենց արգելված ստեղծագործություններն են դառնում բեսթսելերներ. Անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրեսնի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» վեպը գաղտնի հրատարակվեց 1928 թվականին Իտալիայում, իսկ Միացյալ Թագավորությունում այն հասանելի դարձավ միայն 1960 թվականին, այն էլ՝ դատական գործընթացների գնով. Արդյունքում Penguin-ը հաղթեց իր դեմ անպարկեշտության մեղադրանքով դատը և կայծակնային արագությամբ վաճառեց գրքի 3 միլիոն օրինակ՝ https://tinyurl.com/4uwkv6dp

▪️ Կան հեղինակներ ու հրատարակչություններ, որ «կռվում» ու պայքարում են արհեստական բանականության դեմ, կան նաև նրանք, որոնք որոշում են ժամանակին համընթաց քայլել, և պայքարելու փոխարեն ԱԲ-ի հետ «գործակցելու» եզրեր գտնել. Հոլանդական հրատարակչատունը հայտարարել է, որ կօգտագործի ԱԲ-ն՝ սահմանափակ քանակությամբ գրքեր անգլերեն թարգմանելու համար՝ https://tinyurl.com/448xnjfv

🇦🇲 Երևան է ժամանել Եվրոպական Միության գրականության մրցանակի արժանացած լատվիացի գրող Յանիս Յոնևսը. Նրա «Ելգավա 94» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ Kond House-ում, գրքարշավի շրջանակում հեղինակը կհանդիպի նաև հայ ժամանակակից գրողներին՝ https://tinyurl.com/yr8ktmsn

🏛️ Կերպարվեստից…

▪️ Երբ ասում են, որ արվեստի ազդեցությունն անսահման է՝ չափազանցություն չկա. Արվեստն ունակ է անգամ բնության վրա «ազդել» և այս փոխազդեցության արդյունքում ստեղծվում են համաշխարհային ժառանգության նմուշներ։ Միացյալ Նահանգներում երկու թանգարան միավորվել են՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես է արվեստն ազդում բնագիտության վրա՝ https://tinyurl.com/59jbhjcn

▪️ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հարաբերությունները մի քանի ֆիլմի ու մի քանի գրքի սցենարի կբավականացնեին. Արվեստագետների բախումներից մինչև տարիքային մեծ տարբերություն, ամուսնալուծություն ու կրկին ամուսնություն։ Ամուսնության տարելիցին նվիրված Կալոյի կտավը, կարծես, բացահայտում է երկու արտիստի բարդ հարաբերությունների որոշ դրվագներ՝ https://tinyurl.com/44bkbz5s

🇦🇲 Նոյեմբերի 5-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա նկարիչ, կինոռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանցի անհատական ցուցահանդեսի բացումը. Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 15-ը՝ https://tinyurl.com/w8rt56bt


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N127)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan