🖼️ #մշակութաPAN (129)
🎼 Նրա ստեղծագործությունները դարձան ժամանակի խորհրդանիշ, իսկ մեղեդիները՝ սիրո համընդհանուր լեզու։ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը միավորում է դասական ավանդույթները և ժամանակակից ռիթմերը, հայկական ժողովրդական մոտիվները և համաշխարհային երաժշտական միտումները։ Նրա երաժշտությունը հաջողությամբ հնչում է ինչպես դասական համերգասրահներում, այնպես էլ էստրադային բեմերում։ Գլխավորը պետք է հասնի մարդկանց սրտերին։ Բաբաջանյանի երաժշտական լեզուն կարողանում էր համադրել դասական ձևերը՝ ժամանակակից հնչողության հետ։ PAN-ը պատմում է Արամ Խաչատրյանի հիացմունքին արժանացած, Խորհրդային Միությունն «իրենով արած», հայկական քթով ու մեծ տաղանդով «մարդ-երաժշտություն» Առնո Բաբաջանյանի մասին՝
📖 lav.pan.am/babajanyan
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Արվեստի աշխարհում խաբեությունները երբեմն այնքան վարպետորեն են արվում, որ անգամ փորձագետներն են շփոթմունքի մեջ հայտնվում. Կարդացեք, թե ինչպես «նոր հայտնաբերված» Հայդնի ստեղծագործությունները 1990-ականներին խառնաշփոթ առաջացրին երաժշտական աշխարհում, և ովքեր են այս ամենի հետևում կանգնած «ճարպիկները»՝ https://tinyurl.com/n4jt4v67
▪️ Պիկասոյի արվեստը շարունակում է ոգեշնչել ժամանակակից արվեստագետներին, այս անգամ՝ սիմֆոնիկ երաժշտության տեսքով. Իսպանացի կոմպոզիտորը Պիկասոյի կտավներն ու էսքիզները վերածել է յուրօրինակ սիմֆոնիայի, որը ներկայացնում է նկարչի գույներն ու ստեղծագործական ձեռագիրը՝ մեղեդիների միջոցով՝ https://tinyurl.com/2fxd59yn
🇦🇲 Ֆիքսեք նոյեմբերի 18-n օրացույցներում. այդ օրը դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ համերգով, որի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը՝ մաեստրոյի 100-ամյակի առթիվ՝ https://tinyurl.com/4stkjrz2
▪️ Magnum լուսանկարչական գործակալությունը բացառիկ հավաքածուով ներկայացնում է Ամերիկայի վերջին տասնամյակների պատմությունը՝ քաղաքացիական իրավունքների շարժումից մինչև մեր օրեր. այս լուսանկարները ոչ միայն պատմական փաստաթղթեր են, այլև արվեստի նմուշներ, որոնց միջոցով լուսանկարիչներն առաջարկում են նոր հայացք անցյալին ու ներկային՝ https://tinyurl.com/y8frphfd
▪️ «Տիտանիկ» ֆիլմը դարձել է ոչ միայն կինոյի, այլև լուսանկարչական արվեստի դասականը. պարզվում է՝ ֆիլմի վիզուալ լուծումները մինչ օրս էլ շարունակում են ազդել ժամանակակից լուսանկարիչների աշխատանքների վրա՝ https://tinyurl.com/4ysr4fhn
🇦🇲 Բացահայտեք Երևանը խորհրդային և հայ լուսանկարչության վարպետ Հակոբ Հեքեքյանի դիտանկյունից. հետմահու առաջին ցուցահանդեսը կենդանացնում է Հեքեքյանի վինտաժային պրինտերը՝ ներկայացնելով Երևանի ամբողջ հմայքը՝ https://tinyurl.com/6ctcky84
▪️ «Օսկար» մրցանակաբաշխությանը դեռ մի քանի ամիս էլ կա, սակայն կինոքննադատներն արդեն կանխատեսումներ են անում. այս տարի ոսկե արձանիկների համար մրցավազքում արդեն իսկ թեժ մրցակցություն է նկատվում՝ դինամիկ սյուժեներով, վառ դերասանական խաղով ու նորարարական լուծումներով: Ահա այն տասը ֆիլմը, որ համարվում են հիմնական ֆավորիտները՝ https://tinyurl.com/2uzbb4vz
▪️ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ժամանակ չճանաչող արվեստի յուրօրինակ գործ է. ֆիլմի վիզուալ հարստությունը ներկայացնող ֆոտոշարքի միջոցով կարելի է տեսնել, թե ինչպես է ռեժիսորը ստեղծել համաշխարհային կինոյի գլուխգործոցներից մեկը: Մտածված է ամեն դետալ՝ մանրակրկիտ դեկորացիաներից մինչև խորհրդանշական պատկերներ՝ https://tinyurl.com/2s4747ky
🇦🇲 Նոյեմբերի 19-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում ցուցադրվելու է կինոռեժիսոր Ժակ Ռիվետի մեծագույն գլուխգործոցը՝ «Չքնաղ խառնակիչը». 1991 թվականին այն արժանացել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիին՝ https://tinyurl.com/yay45cmv
▪️ Վերածննդի դարաշրջանի երեք հսկան՝ Միքելանջելոն, Լեոնարդոն և Ռաֆայելը նորովի են ներկայացվում արվեստի պատմաբանների կողմից. կարդացեք, թե ինչպես են վարպետների ստեղծագործությունները բացահայտում անսպասելի կապեր այս հանճարեղ արվեստագետների միջև և ինչպես են նրանց գործերը շարունակական ազդեցություն ունենում ժամանակակից աշխարհի վրա՝ https://tinyurl.com/48ewp4zf
▪️ Բրիտանական թանգարանում Մետաքսի ճանապարհն ուսումնասիրվում է որպես գլոբալիզացիայի նախադրյալ. Նոր ցուցադրության միջոցով արվեստը վերակենդանացնում է պատմական իրադարձությունները՝ ներկայացնելով սյուժեներ, որոնք կապված են ժամանակի սոցիալական, մշակութային ու քաղաքական փոփոխությունների հետ՝ https://tinyurl.com/23nn8h5t
🇦🇲 Today Art Initiative հրավիրում է «Պարիաներ» նախագծի խմբային ցուցահանդեսին, որը «Պարիաներ. Ներկայացնելով եվրոպայի պատմական հիշողությունը» ստեղծագործական-հետազոտական նախագծի մաս է՝ https://tinyurl.com/4xxhh3zm
▪️ Թանգարանային աշխարհում արհեստական բանականությունը նոր հնարավորություններ է բացում այցելուների համար. թանգարանների ոճը նորարարական բովանդակությամբ հեղափոխող տեխնոլոգիաները տարածվում են ամբողջ աշխարհում: Կարդացեք, թե ինչպես են թանգարանները կիրառում ԱԲ-ն՝ արվեստի ընկալումն ավելի մատչելի դարձնելու համար՝ https://tinyurl.com/ykpxwyu2
▪️ Արվեստն ու տեխնոլոգիաները երբեմն հատվում են չափազանց անսպասելի ձևերով. Իսպանացի արվեստագետը պատրաստվում է «ամուսնանալ» ԱԲ հոլոգրամի հետ՝ բարձրացնելով տեխնոլոգիաների և մարդկային հարաբերությունների մասին շատ ցավոտ հարցեր՝ https://tinyurl.com/s9xhv23h
🇦🇲 Ինչպես են նոր տեխնոլոգիաները ձևավորում, միջնորդում և «արխիվացնում» զգացմունքները, ինչպես է տեխնոլոգիան ազդում մեր զգացմունքային փորձառության վրա. Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների մասնակցությամբ CYFEST 16-ը տարբեր տեսանկյուններից կանդրադառնա այս հարցերին՝ դրանք վերածելով ինստալացիաների, բազմամիջնոց օբյեկտների, փերֆորմանսների, վիդեոների, համերգների՝ https://tinyurl.com/2p5e78p8
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N128)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan