#մշակութաPAN
Yesterday

🖼️ #մշակութաPAN (130)

🎨 Երբ 1874-ին Նադարի փարիզյան արվեստանոցում բացվեց «մերժված» իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսը, հանրությունը զայրացած էր։ Բայց ավելի մեծ զայրույթ առաջացրեց այն փաստը, որ այդ «խելագար» նկարիչների շարքում կին կար։ Բերտա Մորիզոն՝ բուրժուական ընտանիքի զավակ, համարձակվել էր ոչ միայն նկարիչ դառնալ, այլև միանալ արվեստի պատմության ամենասկանդալային շարժումներից մեկին։ Ոչ ոք այն ժամանակ չէր կարող պատկերացնել, որ հենց այս «անհնազանդ» կինը պիտի դառնար իմպրեսիոնիզմի խորհրդանիշներից մեկը։ PAN-ը պատմում է իմպրեսիոնիզմի մուսա, նորարար ու համարձակ Բերտա Մորիզոյի և մեզ հասած նրա ժառանգության մասին՝
📖 lav.pan.am/morisot


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Սան Դիեգոյի սիմֆոնիկ նվագախումբն արտասովոր նախագիծ է սկսել, որը միավորում է դասական երաժշտությունն ու գինու համտեսը. Յուրաքանչյուր համերգի ընթացքում մասնագետ սոմելիեները ներկայացնում են տարբեր գինիներ՝ ընտրված հատուկ տվյալ երաժշտական ստեղծագործության համար՝ ստեղծելով նոր, բազմաշերտ փորձառություն՝ https://tinyurl.com/ye2yptuw

▪️ Ֆրանսիացի կոմպոզիտոր Սեսիլ Շամինադը, որի տաղանդը երկար ժամանակ անտեսված էր, վերջապես վերադառնում է համերգասրահներ. Նրա ստեղծագործությունները, որոնք ժամանակին մերժվում էին զուտ նրա՝ կին լինելու պատճառով, այսօր վերագնահատվում են երաժշտագետների կողմից, հիացնում իրենց նրբությամբ և տեխնիկական բարդությամբ՝ https://tinyurl.com/mue88c9k

🇦🇲 Նոյեմբերի 22-ին բաց մի թողեք իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում. Երեկոյի ընթացքում կհնչեն Շոպենի, Խաչատրյանի, Բրամսի, Լիստի և Բերգի դաշնամուրային ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/yze7rpex

🎬 Կինոյից…

▪️ Առեղծվածային նկարչուհի Դորա Քարինգթոնի կյանքն ու ստեղծագործությունը նոր լույսի ներքո են ներկայացվում իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմում. Քարինգթոնի կտավներում արտացոլված են 20-րդ դարասկզբի բրիտանական ավանգարդի ամենահետաքրքիր գաղափարները, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը՝ https://tinyurl.com/kfr5y3a6

▪️ Սարսափելի հրեշ Գոձիլայի մասին ճապոնացի ռեժիսորի 1954-ին նկարահանված ֆիլմը ոչ միայն սարսափազդու Գոձիլային է վերաբերում, այլև խորությամբ արտացոլում է Ճապոնիայի ատոմային ողբերգությունը. Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգությունից ընդամենը 9 տարի անց և դարձել ճապոնական հետպատերազմյան կինոյի ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը՝ https://tinyurl.com/558uxx5c

🇦🇲 Նոյեմբերի 20-ին կկայանա Ֆրանչեսկո Ռե Լի Կալզիի «Կյանքն արևի տակ» ֆիլմի ցուցադրությունը. Սա իրական պատմություն է Բոլոնիայից Բալկաններ միայնակ հեծանվային ճանապարհորդության շուրջ, որի ընթացքում նկարիչը իրականացնում է տարատեսակ ինստալիացիաներ՝ https://tinyurl.com/2zzftrys

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Linkin Park-ը վերադարձել է նոր՝ From Zero ալբոմով, որը երկրպագուներն անվանում են դինամիկ և կարծում, որ ալբոմը ներկայացնում է խմբի երաժշտական ոճի էվոլյուցիան. Շատերն էլ գովաբանում են երաժշտական խմբի համարձակությունը՝ նոր հնչողություն փնտրելու և միաժամանակ իրենց արմատներին հավատարիմ մնալու համար՝ https://tinyurl.com/3z4zf7cv

▪️ «Գուցե ես մարդ չեմ, բայց երգում եմ իմ հոգուց». Արհեստական բանականության թեթև ձեռքով ստեղծված վիրտուալ երգչուհին ասում է՝ «ես ձեր թշնամին չեմ, պարզապես երաժշտասեր եմ, որն ուսումնասիրում է աշխարհի տարբեր հնչյունները»: Որտե՞ղ են սկսվում և ավարտվում էթիկայի ու սոլիդարության սահմանները՝ https://tinyurl.com/4a87p5wv

🇦🇲 Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգային անդրադարձ կկատարի 2024-ի հոբելյար հայ կոմպոզիտորներին, ովքեր իրենց արվեստով մշտապես սերտ կապ են ունեցել մեծ ջազային նվագախմբի հետ. Ծրագիրը խոստանում է լինել հարուստ և բազմաբովանդակ՝ հանդիսատեսին ներկայացնելով հայրենական երաժշտարվեստի փայլուն նմուշներ, որոնց մի մասը և այս ձևաչափով Հայաստանում կհնչի առաջին անգամ՝ https://tinyurl.com/2vy2j9nc

🏛️ Կերպարվեստից…

▪️ Տակաշի Մուրակամին ներկայացրել է կոշիկների նոր` Ohana Hatake հավաքածուն՝ ոգեշնչված ճապոնական մանգաներից. Յուրաքանչյուր կոշիկ կրում է Մուրակամիին բնորոշ գեղարվեստական տարրերը՝ վառ գույներ, պատկերներ, անիմե ոճի կերպարներ: Ահա, թե ինչպես է ժամանակակից արվեստը ներթափանցում առօրյա կյանքի տարբեր ոլորտներ՝ https://tinyurl.com/4jfeh9vp

▪️ Պաբլո Պիկասոյի ստեղծագործական զարգացումն արտացոլված է նրա վաղ շրջանի գծանկարների հազվագյուտ հավաքածուի ցուցադրության մեջ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե ինչպես է ձևավորվել 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկի ոճը. Այս աշխատանքները, որոնք ստեղծվել են մինչև կուբիզմի ժամանակաշրջանը, բացահայտում են երիտասարդ Պիկասոյի տեխնիկական վարպետությունը՝ https://tinyurl.com/2r54s365

🇦🇲 Նոյեմբերի 19-ին տեղի կունենա ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը. Այն կտևի 1 շաբաթ՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում՝ https://tinyurl.com/4nnadcu2

📚 Գրականությունից…

▪️ «Իմպրեսիոնիզմի մուսա» Բերտա Մորիզոյի և իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Էդուարդ Մանեի փոխհարաբերություններն ու ստեղծագործական բուռն քննարկումներն ամփոփված են մեկ հետազոտության մեջ. Կարդացեք, թե ինչ արձագանքի է արժանացել Մանեն, երբ փորձել է «շտկումներ անել» Մորիզոյի կտավներից մեկի վրա՝ https://tinyurl.com/225jpcah

▪️ Երբեմն արվեստը դառնում է մշակութային դիվանագիտության գործիք. Պարզվում է, որ պարսկական հնագույն ձեռագիրը փոխանակվել է Վիլլեմ դե Կունինգի աբստրակտ կտավի հետ՞ Կարդացեք այն մասին, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Իրանի կառավարությունը և ինչ դասեր է տալիս արվեստի աշխարհին փոխանակման այս պատմությունը՝ https://tinyurl.com/4fsu5fpz

🇦🇲 Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, հաջակցություն շվեյցարահայ գրող Վիգեն Բայրամյանի նոյեմբերի 21-ին Երևանում կազմակերպում է գրական միջոցառում. Վիգեն Բայրամյանը ներկայացնում է իր առաջին վեպը՝ Les Certitudes de Michel՝ https://tinyurl.com/3ujszpfd


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N129)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan