🖼️ #մշակութաPAN (131)
🎨 «Լվացարարուհիներ, բալերինաներ և վարդագույն ու սպիտակ գույներ». այսպես է բնութագրել Էդգար Դեգայի արվեստը ֆրանսիացի գրող Էդմոն դը Գոնկուրը՝ 1874-ին այցելելով դեռևս անհայտ նկարչի արվեստանոց։ Այդ տարօրինակ ու արտասովոր արվեստագետը չորս ժամ սանրում էր իր բնորդուհիների մազերը, կնատյաց էր համարվում, բայց հիմնականում նկարում էր կանանց՝ պարուհիների, մարմնավաճառների… Ո՛չ, նա չէր հիանում կանացի մարմնով։ Նայում էր մերթ խղճահարությամբ, մերթ՝ հեգնանքով։ XIX դարի ֆրանսիական արվեստի ամենահակասական դեմքերից մեկն արհամարհում էր երեխաներին, շներին, շատախոսությունն ու ծաղիկները, բայց իր ժամանակի խոշորագույն վարպետներից էր։ Իր կտավներում հաճախ պատկերում էր հենց այն ամենը, ինչ չէր սիրում։ Հակասություններով լի կյանքը դարձավ նրա արվեստի անբաժան մասը։ PAN-ը պատմում է, թե ինչպես «հակասությունների վարպետը» դարձավ XIX դարի ֆրանսիական արվեստի ամենանշանակալի դեմքերից մեկը՝
📖 lav.pan.am/degas
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Դիրիժորական արվեստը՝ երիտասարդ մնալու գաղտնիք. Դիրիժոր Հերբերտ Բլոմշտետը 96-ամյակը նշում է բեմում: Շաբաթական երեք համերգ, օրական ութ ժամ տևող փորձեր ու անսահման էներգիա. Մաեստրոն կենդանի օրինակ է այն բանի, թե ինչպես է երաժշտության հանդեպ կիրքը պահպանում մտավոր և ֆիզիկական առույգությունն ու երկարացնում կյանքը՝ https://tinyurl.com/k9pczy42
▪️ Ինչպե՞ս կարելի է ժամանակակից աշխարհում վերակենդանացնել պատմական կատարողական ավանդույթները. Ռուսաստանում հատուկ «երաժշտական լաբերի» շրջանակում երիտասարդ երաժիշտներին ծանոթացնում են բարոկկո երաժշտության նրբություններին, մասնակիցները տիրապետում են այդ շրջանի երաժշտական գործիքներին, նաև հասկանում փիլիսոփայությունը, որը թաքնված է յուրաքանչյուր նոտայի հետևում՝ https://tinyurl.com/3j6scjy3
🇦🇲 Դեկտեմբերի 5-ին Սըր Կառլ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը կրկին կլինի հայաստանյան բեմում. Վայելեք 17 ոսկե և 2 պլատինե մրցանակի արժանացած հանրահայտ «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը՝ դասական, էթնիկ և ջազային երաժշտության գրավիչ միաձուլումը Սիմֆոնիկի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/4uxvs3p8
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Մրայա Քերիի All I Want for Christmas Is You երգը «սեզոնային» հիթից վաղուց արդեն վերածվել է մշակութային ֆենոմենի. Սկզբում համեստ հաջողություն ունեցած այս երգը ժամանակի ընթացքում վերածվեց Սուրբ ծննդյան շրջանի անբաժանելի մասի՝ ամեն տարի նոր ռեկորդներ սահմանելով: All I Want for Christmas Is You-ի հաջողության պատմությունը՝ ռեկորդներից մինչև Մրայա Քերիին բերած տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ https://tinyurl.com/492jzke6
▪️ Խումբ, որ միավորեց ժամանակակից ռոքն ու բնիկ ժողովրդի ավանդույթները. Ավստրալիայի բնիկ համայնքների երիտասարդ կանայք ստեղծել են The Ripple Effect ռոք խումբը՝ իրենց նախնիների լեզուն միաձուլելով էլեկտրական կիթառի հնչյունների հետ: Նրանց երգացանկում կան և՛ ռոքի հնչյուններ, և՛ ավանդական մեղեդիներ՝ ժամանակակից շնչով՝ https://tinyurl.com/yaxu38rf
🇦🇲 Դեկտեմբերի 8-ին Imperial Orchestra-ն կրկին մեծ համեգային ծրագրով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Հանս Ցիմերի Տիեզերք» շոուն էներգիայի, լույսի և երաժշտության անհավանական պայթյուն է, որի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու լեգենդար ֆիլմերի լեգենդար երաժշտությունը՝ https://tinyurl.com/4wtv35rm
▪️ Հոլիվուդյան աստղ Ջոշ Բրոլինը բացահայտում է իր անսպասելի պոետիկ կողմը. Բրոլինը բանաստեղծություններ է գրել «Դյունա» ֆիլմի իր երիտասարդ գործընկերների մասին: Իր տողերում նա անդրադարձել է Թիմոթի Շալամեին, Ֆլորենս Փյուին… Բանաստեղծական այս անդրադարձի շուրջ երկրպագուները տարակարծիք են՝ https://tinyurl.com/4tj4muj7
▪️ Wicked մյուզիքլի կինոադապտացիան գրավում է աշխարհը. Կանխատեսվում է, որ այն կդառնա Բրոդվեյի մյուզիքլների ամենաշահավետ կինոադապտացիան: Հյուսիսային Ամերիկայում այն, կարծես, գերազանցում է անգամ Les Miserables-ի ռեկորդը, իսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ֆիլմը հավակնում է դառնալ տարվա գլխավոր կինոնկարը՝ https://tinyurl.com/muxw28ff
🇦🇲 Դեկտեմբերի 3-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կարող եք դիտել Ժակ-Լյուկ Գոդարի «Պատկերագիրքը». Իր վերջին ֆիլմում Գոդարը մոնտաժը բարձրացնում է բարձր արվեստի կարգավիճակի: Քաղվածքներ ֆիլմերից, լուսանկարներ, գեղանկարներ և գծանկարներ․ դրվագները հաջորդում են իրար խելահեղ ռիթմով՝ https://tinyurl.com/5n7f72d2
▪️ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորը, կարծես, բացահայտել է 2600-ամյա առեղծվածն ու թարգմանել ժայռի վրա փորագրված արձանագրությունը. Դարեր շարունակ այս արձանագրությունն ուսումնասիրող հնագետները պնդում էին, որ տեքստը թարգմանել հնարավոր չէ, սակայն պրոֆեսորը պնդում է, որ ժայռի վրա հին աստվածուհիներից մեկին ուղղված ձոն է փորագրված՝ https://tinyurl.com/5y3v7kf8
▪️ Արվեստի աշխարհը ներսից ուսումնասիրող նոր գիրքը քննարկում է, թե ինչպես է կոմերցիալիզացիան ազդում մշակույթի վրա. Ինչպե՞ս վերականգնել արվեստի իրական արժեքը գերսպառողական աշխարհում, որտեղ արվեստն ընկալվում է որպես սպառողական ապրանք և ինչպե՞ս վերանայել մշակութային արժեքների հետ «հարաբերությունները»՝ https://tinyurl.com/2p9545dt
🇦🇲 «Բանաստեղծության սիմֆոնիա». Դեկտեմբերի 3–ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բեմում կլինի Հայաստանի պետական կամերային նվագախումբը, իսկ Նազենի Հովհաննիսյանը հանդես կգա խոսքի և մեղեդու ներդաշնակ համադրությամբ՝ https://tinyurl.com/yeyp8tk3
▪️ «Երկնային սիմֆոնիաներ», որտեղ միաձուլվում են հյուսիսափայլի, երկնաքարերի ու լազերային ճառագայթների պատկերները. Լուսանկարչական էքսպերիմենտալ այս շարքում բնական և արհեստական լուսային երանգները միասին ստեղծել են պատկերներ, որոնք, կարծես, վերցված լինեն գիտաֆանտաստիկ ֆիլմերից՝ https://tinyurl.com/88tzj5p5
▪️ Նիկոլ Քիդմանի և արվեստագետ Ռոբերտ Լոնգոյի անսպասելի գործակցությունը միավորել է կինոյի, լուսանկարչության ու կերպարվեստի հզոր էներգետիկ դաշտերը. Արդյունքում համատեղ նախագիծը վերստեղծել է Լոգոյի՝ 1980-ականներին արված Men in the Cities լուսանկարչական շարքը՝ https://tinyurl.com/5p7drmem
🇦🇲 Երևանում ընթացող լուսանկարչության միջազգային մեկամսյա փառատոնի վերջին օրերն են. Ցուցահանդեսներ, զրույցներ, դասախոսություններ, վարպետության դասեր՝ աշխարհի լավագույն նկարիչների և լուսանկարիչների կողմից՝ https://tinyurl.com/4f4m9zmj
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N130)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan