#մշակութաPAN
December 4, 2024

🖼️ #մշակութաPAN (132)

🌸 Ամեն օր լուսադեմին նա հագնում էր վազքի կոշիկները, անցնում մի քանի կիլոմետր, վերադառնում տուն և սկսում գրել՝ մինչև երեկո։ Ու այսպես՝ տարիներ շարունակ։ Հարուկի Մուրակամին ասում է՝ «երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ»։ Բայց Մուրակամիի և գրականության «սիրավեպը» սկսվել է ոչ թե առաջին հայացքից, այլ շատ պատահական մի պահից։ Իրականում Մուրակամին մի սովորական ջազ ակումբի սեփականատեր էր, երբ բեյսբոլի խաղի ժամանակ հանկարծ հասկացավ, որ կարող է գրել։ Այսօր նա գրական ֆենոմեն է, աշխարհի ամենաընթերցվող ճապոնացի գրողը, որի յուրաքանչյուր նոր վեպ դառնում է համաշխարհային գրական իրադարձություն՝ Նյու Յորքից մինչև Փարիզ, Սիդնեյից մինչև Տոկիո։ PAN-ը պատմում է, թե ինչպես փոքր ջազ ակումբի սեփականատերը դարձավ համաշխարհային գրականության խոշորագույն դեմքերից մեկը, ինչու են միլիոնավոր մարդիկ սրտի թրթիռով սպասում նրա նոր գրքերին և ինչպես է Մուրակամին կարողանում տասնամյակներ շարունակ պահպանել իր առեղծվածային կերպարը. մնալ ստվերում, բայցև լինել աշխարհի ամենաընթերցվող հեղինակներից մեկը՝
📖 lav.pan.am/murakami


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ «Ես այն Բեթհովենից եմ «գողացել»». Եթե հասցրել եք դիտել Wicked-ը, ապա վստահաբար տպավորվել եք ֆիլմի երաժշտական ձևավորմամբ, դե իսկ Defying Gravity երգը կոմպոզիտոր Սթիվեն Շվարցը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Նա մանրամասնում է, թե ինչպես է ստեղծվել ֆիլմի ամենահայտնի երաժշտական հատվածներից մեկը՝ https://tinyurl.com/4jertcwz

▪️ Կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան Առնոլդ Շյոնբերգի «Լուսնային Պիերո» ստեղծագործությունը դասական երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, դե իսկ նորարարական ձայնային տեխնիկան այն նոր լույսի ներքո է ներկայացնում՝ https://tinyurl.com/z9y7vc75

🇦🇲 Հայաստանի երգի պետական թատրոնը և Սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում են կոմպոզիտոր, ՀՀ ժողարտիստ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունների սիմֆոնիկ մեկնաբանությունները. Գրիգորյանի մեղեդիները սիմֆոնիկ կատարմամբ կհնչեն դեկտեմբերի 12-ին՝ https://tinyurl.com/t6uajptp

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Փոփ երաժշտության անվիճելի թագուհի Շերը վերջապես որոշել է գրի առնել իր հուշերը. Նա պատմում է, թե ինչու է այսքան երկար սպասել, մինչ որոշել է իր կյանքի պատմությունը գիրք դարձնել, և թե ինչ գաղտնիքներ է պատրաստվում բացահայտել իր երկարատև ու սկանդալային կարիերայի մասին՝ https://tinyurl.com/ms8razkr

▪️ Ինչպե՞ս կարող էր Քեննեդիի սպանությունը «նպաստել» Ամերիկայում The Beatles-ի հաջողությանը. Լեգենդար խմբի մասին վավերագրական նոր ֆիլմում Փոլ ՄաքՔարթնին կիսվում է իր ենթադրությամբ, ըստ որի՝ ամերիկացիներին այդ շրջանում «The Beatles-ի պես մի բան էր պետք»՝ սուգը հաղթահարելու համար՝ https://tinyurl.com/3uvfvaxx

🇦🇲 Ձորաղբյուրում գտնվող Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա երգահան Լիլիթ Պիպոյանի երկար սպասված մենահամերգը՝ https://tinyurl.com/u5tfr59z

🎬 Կինոյից…

▪️ Դենզել Վաշինգտոնը շուտով կդառնա 70 տարեկան, և այդ առթիվ The Guardian-ը ներկայացրել է դերասանի լավագույն 20 ֆիլմը՝ դերակատարումների վերլուծությամբ. Ինչպես է Վաշինգտոնը դարձել Հոլիվուդի ամենաազդեցիկ դերասաններից մեկը և որոնք են նրա կարիերայի բեկումնային պահերը՝ https://tinyurl.com/2s3sety9

▪️ Եվրոպական կինոակադեմիան պատրաստվում է իր ամենամյա մրցանակաբաշխությանը. Ովքեր են հավակնում լավագույնի կոչմանը, և, որ ամենակարևորն է՝ ինչու է այս տարվա մրցանակաբաշխությունը համարվում առանձնահատուկ եվրոպական կինոյի համար՝ https://tinyurl.com/2z9f3r9v

🇦🇲 Դեկտեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» 4K վերականգնված ֆիլմը. Կինոկտավի 4K տարբերակի պրեմիերան կայացել է 2023-ին՝ Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում՝ «Դասականներ» բաժնում՝ https://tinyurl.com/2fu37522

🏛️ Կերպարվեստից…

▪️ Պրադո թանգարանում բացառիկ ցուցահանդես է բացվել, որտեղ առաջին անգամ համադրվում են Սիգմար Պոլկեի և Ֆրանցիսկո Գոյայի աշխատանքները. այն բացահայտում է, թե ինչպես է ժամանակակից արվեստի վարպետը ոգեշնչվել իսպանացի հանճարից, և ինչպես են նրանց աշխատանքները երկխոսության մեջ մտնում միմյանց հետ` https://tinyurl.com/223fa5fd

▪️ Սալվադոր Դալիի արվեստի վրա ազդեցություն ունեցած գործոնները բացահայտող նոր ցուցահանդես է բացվել. Ցուցադրությունը ներկայացնում է, թե ինչպես են Վելասկեսից մինչև Վերմեր, Միքելանջելոյից մինչև Ռաֆայել նկարիչները ձևավորել սյուրռեալիզմի վարպետի արվեստը, և ինչպես է նա վերաիմաստավորել դասական արվեստի ավանդույթները՝ https://tinyurl.com/bwurh2f8

🇦🇲 Դեկտեմբերի 12-ին կկայանա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը, որը տեղի կունենա Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում. Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 29-ը՝ https://tinyurl.com/2hb5s5ex

📚 Գրականությունից…

▪️ Բեսթսելլերի հեղինակ Մեգի Օ'Ֆարելը մանկական գրականության մասին ոչ այնքան տարածված դիրքորոշում է ներկայացրել. Հեղինակի կարծիքով՝ «թիթեռներից և ծիածաններից» զատ երեխաները գրքերում պետք է ծանոթանան նաև բարդ թեմաներն, մեկ այլ հարց է, թե ինչպես կարելի է զգայուն թեմաները նրբորեն ներկայացնել փոքրիկներին՝ https://tinyurl.com/pmc8b7en

▪️ Երկու նոր գիրք ուսումնասիրում են Պիտ Մոնդրիանի ճանապարհը դեպի աբստրակցիոնիզմ և նրա ազդեցությունը 1960-ականների նորաձևության վրա. Կարդացեք, թե ինչպես է նկարչի յուրահատուկ ոճը ոգեշնչել ոչ միայն արվեստագետներին, այլև նորաձևության ոլորտի մարդկանց՝ https://tinyurl.com/5cw3zfd6

🇦🇲 Խորհրդային միության ամենաազդեցիկ կոմպոզիտորի մասին առաջին անգլալեզու գիտական ուսումնասիրությունը. Ջութակահար, հետազոտող Նունե Մելիքյանը ներկայացնում է իր «Առնո Բաբաջանյան. Խորհրդային շրջանի հայկական ռիթմը» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 5-ին՝ «Զանգակ» գրատանը՝ https://tinyurl.com/mr2hfjxd


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N131)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan