🖼️ #մշակութաPAN (133)
🎨 Երբ Ֆրենսիս Բեկոնի կտավը 2013-ին վաճառվեց 142.4 մլն դոլարով ու դարձավ այդ պահին աշխարհի ամենաթանկ աճուրդային կտավը, շատերը զարմացան՝ ինչպե՞ս կարող է այսքան թանկ արժենալ մի կտավ, որի վրա մարդկային դեմքերն այնքան աղավաղված են, որ հազիվ ճանաչելի են: Իրականում Բեկոնի պատմությունն ավելին է, քան «շուկայական գները»: Նրա կտավներում մարդիկ վերածվում էին կիսամարդ-կիսագազանների, մսագնդերի, ճչացող էակների: Բայց այդ, «տգեղ» կտավները պատմում էին այն ամենի մասին, ինչի վերաբերյալ մարդիկ սովորաբար լռում են՝ մահվան վախ, միայնություն, ցանկություն, բռնություն, կորուստ, ցավ: Սա պատմություն է մարդկային փորձառության սահմանների մասին, որոնք Բեկոնը համարձակվեց հատել իր արվեստում: PAN-ը պատմում է վիշտը գլուխգործոցի վերածող, կյանքի ամենամութ անկյունն արվեստ դարձնող, տգեղ իրականությունը նույնքան տգեղ պատկերող Ֆրենսիս Բեկոնի մասին՝
📖 lav.pan.am/bacon
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Վենետիկյան վերածննդի շրջանն արվեստի պատմության ամենահետաքրքիր էջերից է. Հինգ առանցքային գրքեր կօգնեն խորությամբ ընկալել այս ժամանակաշրջանը: Այսպիսով՝ արվեստաբանները ներկայացնում են իրենց ընտրած լավագույն աշխատությունները, որոնք բացահայտում են Տիցիանի, Տինտորետտոյի և Վերոնեզեի քաղաքի գեղարվեստական հարստությունը, հասարակական կյանքն ու մշակութային առանձնահատկությունները՝ https://tinyurl.com/yvfkpw4v
▪️ Սիրիայում հնագետները հայտնաբերել են մինչ այժմ հայտնի ամենահին այբուբենային արձանագրություններից մեկը, որը թվագրվում է մոտ 4000 տարի առաջ. Այս բացառիկ գտածոն վերափոխում է արձանագրությունների շուրջ հետազոտողների պատկերացումները, այն կարող է նոր լույսի տակ ներկայացնել հին քաղաքակրթությունների միջև եղած կապերը՝ https://tinyurl.com/2txztah6
🇦🇲 Չմոռանանք երեխաների գրական ժամանցի մասին. Դեկտեմբերի 14-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» գրքի շնորհանդեսը, որը կուղեկցվի բեմականացված տիկնիկային ընթերցանությամբ՝ https://tinyurl.com/4ckd4mua
▪️ Արհեստական բանականությունը փորձում է մուտք գործել ոչ միայն արվեստի, այլև արվեստի փորձագիտության ոլորտ․ Նոր տեխնոլոգիաները կարող են օգնել արվեստի գործերի վավերականության հաստատման, ոճի վերլուծության և նույնիսկ կեղծիքների հայտնաբերման հարցերում: Կարդացեք, թե ինչ կարծիք ունեն արվեստաբանները հնարավոր «հակառակորդի» մասին՝ https://tinyurl.com/ysjuymay
▪️ Նոր հնարավորություն՝ իմպրեսիոնիզմի սիրահարների համար. Վիրտուալ իրականության միջոցով այսուհետև հնարավոր է «այցելել» 19-րդ դարի Փարիզ և տեսնել, թե ինչպես են ստեղծվել դարաշրջանի գլուխգործոցները: Այս թվային փորձառությունը թույլ է տալիս հանդիպել Մոնեին, Ռենուարին և մյուս իմպրեսիոնիստներին նրանց արվեստանոցներում, զբոսնել Մոնմարտրի փողոցներով և հասկանալ, թե ինչն է ոգեշնչել նրանց՝ https://tinyurl.com/mrxjsts8
🇦🇲 Եթե հետաքրքրված եք արհեստական բանականությամբ և վիրտուալ իրականությամբ, ապա դեկտեմբերի 14-15-ին կարող եք մասնակցել երկօրյա ներածական աշխատարանի և ծանոթանալ մեր աշխարհում ձևավորված նոր աշխարհի հետ՝ https://tinyurl.com/y3yubp84
▪️ Հոլիվուդը պատրաստվում է կյանքի կոչել մի պատմություն, որը վաղուց էր արժանի էկրանավորման. Լայզա Մինելլիի մասին նոր կենսագրական ֆիլմի հիմքում նրա իսկ գիրքը կլինի, դե իսկ ֆիլմը խոստանում է բացահայտել ամեն բան՝ հայտնի ընտանիքի հետ բարդ հարաբերություններից մինչև «Կաբարե» ու Օսկար: Այս փուլում հատկապես բուռն են քննարկումները գլխավոր դերասանուհու շուրջ, ամենից հաճախ հնչում է Լեդի Գագայի անունը՝ https://tinyurl.com/mvvekjyu
▪️ Ուղիղ կես դար Չարլի Բրաունի ու Սնուփիի մասին Peanuts ամերիկյան կոմիքսը մշակութային ֆենոմեն էր. Peanuts-ի ստեղծող Չարլզ Շուլցը նման արձագանքի ակնկալիք երբեք էլ չի ունեցել, ու սա առավել ակնհայտ է դառնում, երբ տեղեկանում ես, որ անվստահ տղայի միջոցով Շուլցը ներկայացնում էր իր ներքին «ես»-ը, իսկ երազող շան միջոցով՝ այն ամենը, ինչ ցանկանում էր լինել՝ https://tinyurl.com/bddtyfj7
🇦🇲 Ավանդական դարձած կինոդիտումների շարքից. Դեկտեմբերի 11-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվի Ֆրանսուա Տրյուֆոյի «Վերջապե՛ս կիրակի» (1983) ֆիլմը՝ https://tinyurl.com/34annf2b
▪️ Լոնդոնի Ազգային պատկերասրահը վերականգնման երկարամյա շրջանից հետո կցուցադրի Պարմիջանինոյի խորանային կտավը, որը վերածննդի դարաշրջանի իտալական արվեստի բացառիկ նմուշներից է. Այս գլուխգործոցը համարվում է վարպետի լավագույն աշխատանքներից մեկը և առանձնանում է իր բարդ կոմպոզիցիայով ու գունային լուծումներով` https://tinyurl.com/2p8n8nzb
▪️ Գյուստավ Կուրբեի «Թաղում Օրնանում» հայտնի կտավի վերականգնման աշխատանքները բացահայտել են նոր մանրամասներ, որոնք կարող են պատասխանել արվեստագետի այս մոնումենտալ կտավի շուրջ տասնամյակներ շարունակ արվեստաբաններին հուզող հարցերի. 1849-50 թվականներին ստեղծված աշխատանքը ռեալիզմի կարևորագույն նմուշներից է՝ https://tinyurl.com/u8s6287b
🇦🇲 Նկարիչների միության հետ համատեղ Երևանում կանցկացվի բարեգործական աճուրդ. մասնակցության պայմաններին և ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://tinyurl.com/259pvwv4
▪️ Իտալական բարոկկո երաժշտության ժամանակակից կատարումներին ծանոթ ցանկացած մարդ գոնե մեկ անգամ լսել է Ռինալդո Ալեսանդրինիի ղեկավարությամբ արդեն 40 տարի գործող նվագախմբի կատարումները. Իտալական վաղ բարոկկոյի ամբողջ հմայքը՝ Մոնտեվերդիին նվիրված ծրագրում է: Ահա, թե ինչպես դարեր առաջ գրված երաժշտությունը կարող է հնչել և՛ «ավանդույթներին» հավատարիմ, և՛ զարմանալիորեն արդիական՝ https://tinyurl.com/5949r2w9
▪️ Հինգ տարի լռությունից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի պատմական երգեհոնը վերջապես կրկին հնչել է. 2019-ի հրդեհից հետո այն մանրակրկտորեն վերականգնվել է, դե իսկ տաճարի վերաբացման օրն ու հաջորդող բոլոր ծիսակատարություններում այն ամբողջացրել է վերականգնված տաճարի մթնոլորտը՝ https://tinyurl.com/5n7p7dw4
🇦🇲 Շքեղ 3D անիմացիաներով և լուսային էֆեկտներով Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ https://tinyurl.com/42w4e35w
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N132)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan