#մշակութաPAN
December 18, 2024

🖼️ #մշակութաPAN (134)

🎨 Նա նախ փոստատար էր, հետո` կահույքագործ, մասնագիտական կրթություն այդպես էլ չստացավ, բայց հեղաշրջեց ժամանակակից արվեստի աշխարհը։ Այս արվեստագետը պատին կպցրեց սովորական բանան և վաճառեց այն 6.2 մլն դոլարով։ Ստեղծեց 18 կարատանոց ոսկե զուգարանակոնք և թույլ տվեց հանրությանն օգտագործել այն։ Հիտլերին ծնկի բերեց ու «ստիպեց» աղոթել, ձիուն կախեց առաստաղից, իսկ Հռոմի պապին անհարմար իրավիճակում դրեց։ Մաուրիցիո Կատելանը խախտել է արվեստի բոլոր կանոնները։ Նա ծաղրել է հեղինակություններին, հարցականի տակ դրել սրբություններն ու ստիպել մարդկանց վերանայել արվեստի մասին իրենց պատկերացումները։ Միլանի բորսայի շենքի առջև այսօր էլ կանգնած է նրա L.O.V.E. քանդակը, բայց սա այն «սերը» չէ, որ ենթադրում եք։ Սա հսկայական ձեռք է՝ բարձրացրած միջնամատով։ Սա Կատելանի արվեստի խտացումն է՝ սադրանք, հումոր և անողոք քննադատություն։ PAN-ը պատմում է արվեստի լեզվով ծաղրող, սադրող, քննադատող ու միշտ զարմացնող Մաուրիցիո Կատելանի մասին՝
📖 lav.pan.am/cattelan


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Նա ստիպված էր պայքարել իր երաժշտական տեսլականի համար, իսկ անցած ստեղծագործական ճանապարհն ու թողած ժառանգությունն ապացուցում են, որ Յոհան Սեբաստիան Բախի մասին ձևավորված «հնազանդ եկեղեցական երաժշտի» կերպարն ամբողջապես չի ներկայացնում Բախին. Կարդացեք, թե ինչպես որբացած տղան դարձավ բոլոր ժամանակների ամենահանճարեղ կոմպոզիտորներից մեկը, ինչպես նրա ժառանգությունը գրեթե անհետացավ պատմության էջերում և ինչպես վերածնվեց՝ մահից մեկ դար անց՝ https://tinyurl.com/3e9m3vvf

▪️ Հինգ տարի լռությունից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի կամարների տակ կրկին երաժշտություն է հնչում. Աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի ընտրությունը խորհրդանշական էր, Բախի մեղեդիները, կարծես, օրհնեցին վերականգնված տաճարը, որտեղ կրկին հնչելու են հոգևոր երաժշտական գլուխգործոցներ՝ https://tinyurl.com/shexuv2e

🇦🇲 Դեկտեմբեր 27-ին Աստոր Պիացոլայի կրքոտ տանգոները կհնչեն Երևանի սրտում՝ կենդանի վիրտուոզ կատարումներով. Նոր տարվա նախօրեին արգենտինյան տանգոյի կրակոտ ռիթմերը կլցնեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահը դաշնամուրի, լարայինների ու կիթառի բազմազան հնչողությամբ, իսկ երեկոյի զարդը, իհարկե, կլինի ակորդեոնը՝ https://tinyurl.com/59mvd8y7

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Տարվա ամենաքննարկված երաժշտական իրադարձությունը Թեյլոր Սվիֆթի The Eras Tour-ն էր, որ իսկապես «ցնցեց համացանցը» իր անհավանական թվերով ու ռեկորդներով. Այն վերածվեց իսկական տնտեսական ֆենոմենի, շրջանառեց միլիոնավոր դոլարներ, իսկ տոմսերի համար պայքարը դարձավ սոցիալական երևույթ՝ https://tinyurl.com/65sxsnrt

▪️ Դե իսկ Փոլ ՄաքՔարթնին կրկին ապացուցում է, որ տարիքը պարզապես թիվ է. 82-ամյա երաժիշտը շարունակում է գրավել բեմն իր էներգիայով, իսկ վերջին համերգներն ապացուցում են, որ The Beatles-ի հիթերը նույնքան սպասված են, որքան տասնամյակներ առաջ: Ինչպես է ՄաքՔարթնին կարողանում պահպանել իր երաժշտական հմայքը և ինչ պետք է սովորեն նրանից նոր սերնդի երաժիշտները՝ https://tinyurl.com/22kwjc5c

🇦🇲 Դեկտեմբերի 25-ին կկայանա «Ամանորյա ջազ» համերգային երեկոն. Համերգային ծրագիրը ներառում է ամենաճանաչված ջազային ստեղծագործությունները, Ամանորի և Սուրբ ծննդյան ամենասիրված մեղեդիները, որոնք կհնչեն Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/75vjutju

📚 Գրականությունից…

▪️ Երուսաղեմում հնագետների պեղումները փոխում են հնագույն առևտրային կապերի մասին մեր պատկերացումները. դրանց ընթացքում մի փոքրիկ ճենապակյա թասի բեկորի վրա խորհրդավոր մակագրություն է հայտնաբերվել, որից պարզ է դառնում, որ թասը բերվել է Չինաստանից, իսկ այդ տեքստն Իսրայելում երբևէ հայտնաբերված ամենահին չինական գրությունն է` https://tinyurl.com/mre7zhat

▪️ Գրականություն՝ երկու հարյուրամյակի խաչմերուկում. Էդվին Ֆրանկն իր նոր աշխատության մեջ վերլուծում է նախորդող հարյուրամյակից մեր օրեր հասած գրական ճանապարհը՝ ուսումնասիրելով 20-րդ դարի գրական գործերը: Ինչպես են փոխվել ձևն ու բովանդակությունը՝ արձագանքելով պատմության ցնցումներին, և ինչպես են գրողները փորձարկում գեղարվեստական գիտակցության նոր ձևեր՝ https://tinyurl.com/mryy8mae

🇦🇲 Դեկտեմբերի 21-ին Դարան գրախանութում նոր գրքի շնորհանդես կա. Ամանորին ընդառաջ՝ լավագույն նվերը «Վիշապաքարի գաղտնիքը» բեսթսելերի հեղինակ Արտավազդ Եղիազարյանից: Ներկայացվելու է ստեղծագործության շարունակությունը՝ «Վիշապաքարի գաղտնիքը․ Քարի վերջը» գիրքը՝ https://tinyurl.com/4ve3xejk

🏛️ Կերպարվեստից…

▪️ Երբեմն անգամ պատահականությունը կարող է փոխել արվեստի ընկալումը. 1892 թվականին վեց ուսանող որոշեցին կազմակերպել Վան Գոգի առաջին խոշոր ցուցահանդեսը՝ նրա մահից ընդամենը երկու տարի անց. Նրանք նամակներ ուղարկեցին բոլոր նրանց, ովքեր կարող էին ունենալ նկարչի կտավները, և անհավանական արդյունքի հասան՝ հավաքելով ավելի քան 100 գործ: Կարդացեք, թե ինչպես այս համարձակ նախաձեռնությունը նպաստեց Վան Գոգի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը՝ https://tinyurl.com/ycx6xwmh

▪️ Միքելանջելոյի «Ահեղ դատաստանը» կարողանում է զարմացնել անգամ դարեր անց. Վերջերս հետազոտողները բացահայտել են, որ Սիքստինյան կապելլայի հանրահայտ ֆրեսկայում պատկերված է նաև Մարիամ Մագդաղենացին: Սա լավ առիթ է՝ վերաիմաստավորելու կնոջ դերը վաղ քրիստոնեական արվեստում՝ https://tinyurl.com/4uk7kb2u

🇦🇲 Սամվել Սաղաթելյան՝ «Ծաղիկը` Ծաղիկների Մեջ. Մարմին և Ծաղիկ». Փխրուն ծաղիկների ջրաներկով նկարների և օրգանական ծաղիկները բարակ կտրատված մսի հետ միաձուլող ինստալացիայի միջոցով ցուցահանդեսն արթնացնում է բնության, մարմնի և ոգու միասնությունը՝ https://tinyurl.com/mrx4vtaa

🏛️ Թվային արվեստից…

▪️ Երբևէ երազե՞լ եք հանդիպել Նապոլեոնի հետ և զրուցել ֆրանսիական կայսրության մասին. Այժմ սա հնարավոր է և ամենևին էլ չի սահմանափակվում մեր երևակայության սահմաններով: Կրկին օգնության է հասել վիրտուալ իրականությունը. Փարիզի թանգարանում ներկայացված VR փորձառության ընթացքում դուք կկարողանաք ոչ միայն տեսնել Նապոլեոնին, այլև լսել նրա ձայնը, որը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի վրա` https://tinyurl.com/4p4w57ws

▪️ Թվային արվեստի նոր կենտրոն՝ աշխարհի անսպասելի անկյունում. Սաուդյան Արաբիայում բացվել է մի հաստատություն, որը խոստանում է հեղափոխել արվեստի ընկալումը Մերձավոր Արևելքում: Թվային արվեստի ինստիտուտը համախմբելու է ինժեներներին ու արվեստագետներին՝ ստեղծելով հարթակ, որտեղ հնագույն մշակույթն ու ժամանակակից տեխնոլոգիաները միաձուլվում են արվեստի նոր ձևերի մեջ՝ https://tinyurl.com/bdhxvn8e

🇦🇲 Դեկտեմբեր 24-ին կարող եք տարազգացական միջոցառումների շարքի մասնակից դառնալ. Այս ինստալ-ակցիան յուրօրինակ հնարավորություն է՝ բացահայտելու Մերի Բաուերմայստերի կախարդական աշխարհը՝ https://tinyurl.com/mr3p54f5


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N133)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan