🖼️ #մշակութաPAN (135)
🏛️ Պատկերացրեք մի վայր, որտեղ պատերը «զարդարված են» հազարավոր կանանց մազափնջերով, կամ սրահ, որտեղ ցուցադրված են աշխարհի գրեթե բոլոր կաթնասունների սեռական օրգանները։ Մտովի տեղափոխվեք Փարիզի ստորգետնյա աշխարհ, որտեղ կարող եք քայլել գործող կոյուղու համակարգով, կամ սուզվել Կարիբյան ծովի ջրերի մեջ՝ դիտելու ջրի տակ թաքնված արվեստի նմուշները: Եթե կարծում եք, թե թանգարանը միայն լուռ սրահներ են՝ հին կտավներով ու անշարժ արձաններով, ապա վստահաբար դեռ չեք տեսել այն զարմանահրաշ, տարօրինակ, երբեմն անգամ սարսափելի հավաքածուները, որոնք ցուցադրվում են աշխարհի տարբեր անկյուններում: Այս վայրերում կարող եք տեսնել կոտրված սրտերի իրական վկայություններ, զգալ մահվան շունչը, հանդիպել մակաբույծների կամ էլ բացահայտել լրտեսության գաղտնիքները: PAN-ը ներկայացնում է աշխարհի ամենաանսպասելի թանգարանները, որտեղ իրականությունն ավելի ցնցող է, քան ամենահամարձակ երևակայությունը, իսկ սովորական թվացող առարկաները պատմում են անհավանական պատմություններ՝
📖 lav.pan.am/museums
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Չայկովսկու «Դաշնամուրային կոնցերտ No. 1»-ի ստեղծման պատմությունը հարուստ է ինտրիգներով և դրամատիկ հակասություններով. Ստեղծագործությունը, որ նախնական շրջանում ջախջախիչ քննադատության էր արժանացել դաշնակահար Նիկոլայ Ռուբինշտեյնի կողմից, հետագայում դարձավ դասական երաժշտության առանցքային գործերից մեկը։ Ծանոթացեք հանրահայտ կոնցերտի լավագույն կատարումներին՝ Վեն Կլայբերնից մինչև ժամանակակից վիրտուոզներ՝ https://tinyurl.com/bd27rvh4
▪️ Բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան Հենդելի «Մեսիա»-ն շարունակում է մնալ այդ դարաշրջանի ամենահայտնի օրատորիաներից մեկը և սուրբծննդյան շրջանի անբաժան մասը. Այս մոնումենտալ ստեղծագործությունը դարեր շարունակ ոգեշնչել է միլիոնավոր ունկնդիրների։ Առաջարկում ենք վայելել «Մեսիա»-ի տարբեր ձայնագրություններ՝ ավանդականից մինչև նոր մեկնաբանություններ՝ https://tinyurl.com/eed2wr97
🇦🇲 Դեկտեմբերի 27-ին շքեղ 3D անիմացիաներով և լուսային էֆեկտներով Չայկովսկու «Շչելկունչիկ»-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ https://tinyurl.com/ybd7mz2k
▪️ Արվեստի աշխարհը երբեմն կարող է անսպասելի կապեր ստեղծել առաջին հայացքից անհամատեղելի թվացող երևույթների միջև. Կարդացեք, թե ինչ կապ ունեն Վան Գոգն ու Դոնալդ Թրամփը, և ինչպես են այս անունների հետ համադրվում Մաուրիցիո Կատելանի 62 մլն դոլար արժողությամբ բանանը և ոսկե զուգարանակոնքը՝ https://tinyurl.com/mpkfs7fh
▪️ Քչերին է հայտնի, որ նկարիչ Ժան Միշել Բասկիան առանձնահատուկ սեր ուներ Ալպերի հանդեպ. Նոր ցուցահանդեսը բացահայտում է արվեստագետի կյանքի այս քիչ հայտնի էջը՝ ցուցադրելով այն ստեղծագործությունները, որոնք ոգեշնչված են եղել Ալպյան լեռներով։ Կարդացեք, թե ինչպես են լեռները դարձել Բասկիայի ստեղծագործական ոգեշնչման աղբյուր` https://tinyurl.com/4cptcpbj
🇦🇲 Դեկտեմբերի 28-ից Ռուսական արվեստի թանգարանում կգործի «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսերի կշեռքներ Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից՝ https://tinyurl.com/2md3y83f
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Երաժշտության և արվեստի աշխարհները միավորվում են The Weeknd-ի նոր ալբոմում, որի վիզուալ ոգեշնչման հիմքում Ժան Միշել Բասկիան է. Hurry Up Tomorrow-ն վերաիմաստավորում է Բասկիայի ժառանգությունը ժամանակակից փոփ երաժշտության միջոցով, դե իսկ ալբոմի վիզուալը նոր դիտանկյուն է առաջարկում The Weeknd-ի ստեղծագործություններին՝ https://tinyurl.com/8fksyfy8
▪️ «Ժամացույց, որը կրում էր Ջոն Լենոնը». Այս բառերն արդեն բավական են` պատկերացնելու համար, թե կոլեկցիոներների շրջանում որքան արժեքավոր է այս իրը։ Ժամացույցի անհետանալու պատմությունից մինչև երաժշտական ու ժամագործական անդրադարձներ՝ Patek Philippe ժամացույցը, որը պատկանել է The Beatles-ի լեգենդար անդամին, իր սեփական կյանքն ունի արդեն՝ https://tinyurl.com/ypkrterp
🇦🇲 Դեկտեմբերի 26-ին Ուլիխանյան ակումբում կարող եք վայելել Arthur Satyan Latin Tuintet-ի համերգը. Դաշնամուր, սաքսոֆոն, շեփոր, բաս և հարվածային գործիքներ` ահա երաժշտական ստացված երեկոյի բանաձևը՝ https://tinyurl.com/57y5fkd7
▪️ Համաձայնեք, որ արվեստի գործերով հագեցած ֆիլմերը, որտեղ արվեստը սյուժեի կարևոր ու «գործող» մաս է՝ առանձնահատուկ էսթետիկական հաճույք են պատճառում. «Նապոլեոնից» մինչև «Մաեստրո», այս ցանկում առանձնացված է համաշխարհային կինոյի տասը ֆիլմ, որտեղ ռեժիսորները վարպետորեն օգտագործել են կերպարվեստը, երաժշտությունը և արվեստի այլ ճյուղեր՝ իրենց կինոպատումները հարստացնելու համար` https://tinyurl.com/3p5xyyn9
▪️ Կարդացեք նաև, թե ինչպես է XIX դարի ֆրանսիացի գեղանկարիչ Ժան-Լեոն Ժերոմի Pollice Verso կտավը դարձել «Գլադիատոր 2» ֆիլմի ստեղծման ոգեշնչման աղբյուրը. Կտավում պատկերված է գլադիատորական մենամարտ, ավելի կոնկրետ՝ թե ինչպես է հռոմեական Կոլիզեումում հաղթողը տրորում պարտվողին՝ սպասելով ամբոխի վճռին՝ pollice verso ժեստին՝ https://tinyurl.com/343yem8y
🇦🇲 Դեկտեմբերի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի մասին պատմող ֆիլմը և պատկերագիրքը՝ https://tinyurl.com/52fn34jh
▪️ Բոլորն էլ սիրում են սուրբննդյան հին ֆիլմերը, որոնք նոստալգիկ ապրումներ ու ջերմ հուշեր են արթնացնում, բայց գուցե պետք է վերլուծել դրանք ժամանակաշրջանների փոփոխությա՞ն դիտանկյունից. Ինչպե՞ս են 1940-ականների դասական ֆիլմերն արտացոլում հետպատերազմյան շրջանի հասարակության հույսերն ու մտորումները և ի՞նչ դասեր են տալիս այս ֆիլմերը մեր օրերի մասին՝ https://tinyurl.com/469k7pfd
▪️ Վրաստանում հայտնաբերված հնագույն քարե սալիկը լեզվաբանության մեջ խիստ կարևոր դիսկուրս է առաջ բերել. Գիտնականները բախվել են մի առեղծվածային գրության հետ, որը չի համապատասխանում մինչ այժմ հայտնի որևէ լեզվի։ Այս բացառիկ հայտնագործությունը կարող է նոր լույս սփռել Կովկասի հնագույն պատմության և մշակույթի վրա՝ https://tinyurl.com/59z6abkb
🇦🇲 Ամերիկացի փիլիսոփա և արվեստաբան Մորգան Մեյսի «Երեք կտավների եռագրության» երկրորդ գիրքն ուսումնասիրում է Ֆրանց Մարկի «Կենդանիների ճակատագիրը» կտավը. Ըստ Մեյսի, առաջին համաշխարհային պատերազմից առաջ ստեղծված այս կտավը ոչ միայն կանխատեսում էր գալիք աղետը, այլև արտահայտում էր նկարչի առավել խորը փիլիսոփայական ընկալումները՝ https://tinyurl.com/akbyf662
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N134)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan