🖼️ #մշակութաPAN (137)
🚧 1974-ի սեպտեմբերյան մի առավոտ Մոսկվայի ծայրամասում գտնվող դատարկ հրապարակում առճակատվեցին բուլդոզերներն ու արվեստը: Տասնմեկ արվեստագետ, մի քանի հարյուրի հասնող «հանդիսատես», արևմտյան լրագրողներ, քաղաքացիական հագուստով ԿԳԲ աշխատակիցներ, ջրցան մեքենաներ, բուլդոզերներ ու կտավներ. Ահա ճակատագրական օրվա դերակատարները։ «Բուլդոզերային ցուցահանդես»՝ այսպես կոչվեց սովետական պատմության մեջ արվեստի դեմ ուղղված ամենահայտնի հարձակումներից մեկը, որը, սակայն, անսպասելիորեն դարձավ ռուսական ժամանակակից արվեստի ծննդյան վկայականը։ Առաջին հայացքից այս պատմության մեջ բուլդոզերները հաղթում են կտավներին, բայց իրականում պատկերը մի փոքր այլ է։ Այստեղ արվեստը հաղթեց երկաթե մեքենաներին, իսկ ընդհատակյա նկարիչների համարձակ ընդվզումը վերածվեց մշակութային հեղափոխության։ PAN-ը պատմում է «քաղաքակրթության սատանայի», Եվրոպայի արձագանքի և սոցռեալիզմի նահանջի մասին՝
📖 lav.pan.am/bulldozers
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ
Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…
▪️ Եթե կարծում էիք, թե դասական երաժշտությունը սերնդափոխության հետ կորցնում է իր հանդիսատեսին, ապա սխալվում էիք: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս անսպասելի միտում. 35 տարեկանից ցածր երիտասարդներն ավելի հաճախ են դասական երաժշտություն լսում, քան իրենց ծնողները: Պարզվում է` սթրիմինգ հարթակների, կինոերաժշտության և սոցիալական մեդիայի շնորհիվ Մոցարտն ու Բեթհովենը նույնքան արդիական են ականջակալներում, որքան համերգասրահներում՝ https://tinyurl.com/95vr5msh
▪️ Քվանտային ֆիզիկայից մինչև տիեզերական տարածություն, գիտությունը ոգեշնչել է բազմաթիվ կոմպոզիտորների և ստեղծել յուրօրինակ երաժշտական աշխարհներ. դասական երաժշտության հանրահայտ այս ստեղծագործությունները պատմում են ԴՆԹ-ի «գաղտնիքների», աստղերի ծնունդի և մաթեմատիկական բանաձևերի մասին՝ վերածելով գիտական հայտնագործությունները մեղեդիների ու սիմֆոնիաների՝ https://tinyurl.com/mrx8pa9y
🇦🇲 Հունվարի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգեհոնային երաժշտության համերգ է սպասվում. համերգը նվիրված է Կոնստանտին Մանուկյանի հիշատակին, ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ՝ https://tinyurl.com/5n62ncxu
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Քանթրի երաժշտության պատմությունը վերագրվում էր 1920-ականներին, մինչև Փենսիլվանիայում հայտնաբերված երաժշտական «գտածոն» փոխեց ամեն ինչ. Thompson's Old Gray Mule երգը՝ ձայնագրված 1891 թվականին նյուօռլեանցի երգիչ Լուի Վանյեի կատարմամբ, այժմ համարվում է պահպանված ամենահին քանթրի երգը: Archeophone Records ընկերությունը վերականգնել և թողարկել է այս եզակի ստեղծագործությունն ու նոր շունչ տվել ամերիկյան երաժշտական պատմության մաս դարձած երգին՝ https://tinyurl.com/yc3392cy
▪️ Հինգ տասնամյակ առաջ՝ 1965 թվականին, Բոբ Դիլանն աշխարհի ամենաոճային երաժիշտներից էր. այսօր Դիլանի երգերն ու նրա կերպարը նոր շունչ են ստանում սոցիալական մեդիայում, և այս անգամ դրա «մեղավորը» Թիմոթի Շալամեն է ու Դիլանի մասին պատմող A Complete Unknown ֆիլմը: Լեգենդար երաժշտի ստեղծագործությունները նոր լսարան են գրավում՝ ծանոթացնելով Z սերնդին ամերիկյան երաժշտության մեծագույն արտիստներից մեկի հետ՝ https://tinyurl.com/4xnh834y
🇦🇲 Համերգ՝ The Beertles-ի կողմից. հունվարի 24-ին The Beertles-ը ելույթ կունենա Hard Rock Cafe Yerevan-ում: Խոստանում են լավ միջավայր ու որակյալ երաժշտություն՝ https://tinyurl.com/427hat4w
▪️ Դեմի Մուրն իր չորս տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում առաջին անգամ, գուցե, Օսկարի առաջադրվի, իսկ Կիրան Կալկինը հավանական մրցանակակիրների թվում է՝ A Real Pain ֆիլմում իր դերի համար. Օսկարի այս տարվա հավակնորդների անունները պարզ կդառնան մի քանի օրից, իսկ մինչ այդ՝ հիշեցում այն դերասանների և արժանի դերակատարումների մասին, որոնց աշխատանքներն այս տարի մնացին ստվերում՝ https://tinyurl.com/ycyp3yus
▪️ 1999 թվականին ստեղծված ռոմանտիկ կատակերգություն, որն այսօր էլ շարունակում է մնալ այս ժանրում բոլոր ժամանակների ամենագեղեցիկ աշխատանքներից մեկը. «Նոթինգ Հիլը» նախ հմայում է իր «առօրեական» մանրուքներով, հետո ստիպում հավատալ, որ հեքիաթները կարող են իրական լինել, ու վերջապես թույլ է տալիս երկու ժամ և չորս րոպե կտրվել միապաղաղ իրականությունից ու վայելել ամենաիսկական «feel-good» ֆիլմ՝ https://tinyurl.com/3yzn2f5e
🇦🇲 Հայաստանի ամերիկյան համալսարանում կցուցադրվի «Պղտոր Ջրեր» (Dark Waters) ֆիլմը. հանրային առողջության, բնապահպանական հարցերի և դրանց ազդեցության մասին ֆիլմը կցուցադրվի հունվարի 24-ին՝ https://tinyurl.com/5dpyeywx
▪️ 1949 թվականին լույս տեսած «1984» վեպի հեղինակի հիշատակը հավերժացվում է բրիտանական մետաղադրամի վրա. Ջորջ Օրուելի մահվան 75-ամյակին ընդառաջ Թագավորական դրամահատարանը թողարկում է նոր հուշադրամ, որի վրա պատկերված է տոտալիտարիզմի թեման խորհրդանշող դիզայն: Մետաղադրամի եզրերին փորագրված են հեղինակի հայտնի «Մեծ եղբայրը հետևում է քեզ» ու «Կար ճշմարտություն և կար սուտ» խոսքերը՝ https://tinyurl.com/bddsjjhr
▪️ 2006-ի գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը բացահայտում է իր տաղանդի մեկ այլ կողմ ևս. նախքան գրող դառնալը, նկարիչ դառնալու երազանք ունեցած Փամուքը ցուցադրում է վերջին տասնամյակում իր ստեղծած նկարների հավաքածուն՝ հույս ունենալով, որ «իր մեջ ապրող նկարիչը չի մահացել»: Նրա ծոցատետրերը լի են էսքիզներով, որոնք արտացոլում են վերջին տարիների ամենատարբեր իրադարձություններ՝ https://tinyurl.com/2s3eh723
🇦🇲 Գրիբոյեդովյան ընթերցումներ՝ Երևանում. հունվարի 15-ին կայանալիք միջոցառմանը կներկայացվեն Ալեքսանդր Գրիբոյեդովի քիչ հայտնի ստեղծագործությունները, որոնք կօգնեն բացահայտել մեծ դրամատուրգի ստեղծագործության նոր կողմեր՝ https://tinyurl.com/34b4tea8
▪️ Լոնդոնի Ազգային պատկերասրահն առաջին անգամ իր պատմության մեջ այցելուների համար դռները բացում է նաև գիշերային ժամերին. Վան Գոգի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսը, որն արդեն դարձել է տարվա ամենապահանջված մշակութային իրադարձություններից մեկը, հասանելի կլինի նաև գիշերային ժամերին: Տոմսերի աննախադեպ պահանջարկին ի պատասխան, թանգարանը որոշել է արվեստասերներին հնարավորություն տալ՝ վայելելու վարպետի կտավները նաև լուսաբացին՝ https://tinyurl.com/5n8y9a64
▪️ Բարոկկոյի հանճարեղ վարպետ Ռուբենսը միայնակ չէր ստեղծում իր արվեստը. Մադրիդի Պրադո թանգարանում բացված նոր ցուցահանդեսը բացառիկ մանրամասնությամբ ներկայացնում է 16-17-րդ դարերի արվեստանոցների ֆենոմենը և համատեղ ստեղծագործական գործընթացը: Առաջին անգամ հանրությունը ծանոթանում է, թե ինչպես էր Ռուբենսն աշխատում իր օգնականների հետ ու ստեղծում բոլոր ժամանակների լավագույն կտավներից մի քանիսը՝ https://tinyurl.com/4exr8cf3
🇦🇲 Հունվարի 24-ին կկայանա Ամասիա Նիզիբլյանի «Մարմնիրավ» ցուցահանդեսի բացումը. մարմինը վերածվում է ինքնության, հիշողության և պատմությունների հարթակի, մազերը հանդես են գալիս որպես անցյալի ու ներկայի կապող խորհրդանիշներ: Նկարազարդ գրառումները կուղեկցվեն ինստալյացիաներով՝ հրավիրելով խորհելու մարմնի պատմությունների վերաիմաստավորման մասին՝ https://tinyurl.com/396cjwv6
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N136)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan