#մշակութաPAN
July 23

🖼️ #մշակութաPAN Weekly (163)

🖌️ Վերածննդի վարպետները երազում էին կատարյալ կանաչի մասին։ 1775-ին շվեդ քիմիկոս Կարլ Շեելեն վերջապես ստացավ այն՝ զմրուխտի նման փայլուն և հագեցած կանաչը։ Գիտական աշխարհը ցնծում էր, արվեստագետները շտապում էին փորձել նոր ներկը։ Միայն մի մանրուք կար՝ այն թունավոր էր։ Ահա այսպես գեղագիտական որոնումները բախվեցին քիմիայի իրողությունների հետ։ 19֊րդ դարում գույների թունավոր, մահացու պալիտրան հաճախ հանդիպող երևույթ էր՝ արվեստից մինչև նորաձևություն ու առօրյա կյանք։ Անգամ կա վարկած, թե Նապոլեոնի կանաչ սենյակն ուղիղ կապ ուներ նրա մահվան հետ։ 19-րդ դարում մարդիկ բառացիորեն ապրում էին թույնի մեջ՝ կանաչ պաստառներ, մկնդեղով ներկված զգեստներ, սնդիկով պատրաստված կարմիր ներկեր։ Գիտնականները տարիներ շարունակ փորձում էին ապացուցել ակնհայտը, իսկ արդյունաբերողները հաշվում էին շահույթը։ #PAN֊ը պատմում է քիմիկոս Շեելեի առեղծվածային մահվան, Վիկտորյական դարաշրջանի մոդայիկ կանանց ու Նապոլեոնի սենյակի կանաչ պաստառների մասին՝

https://lav.pan.am/colors


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Շոստակովիչի 12 հիշարժան մեջբերումները բացահայտում են կոմպոզիտորի սուր հումորն ու երգիծական միտքը՝ «այնպես նվագեք, որ ճանճերը ձանձրույթից սատկեն» պահանջից մինչև խորը փիլիսոփայական դիտարկումներ երաժշտության մասին` https://tinyurl.com/3zu47t8y

▪️  Կառլո Ջեզուալդոն միաժամանակ հանճարեղ կոմպոզիտոր էր և, ասում են՝ մարդասպան՝ 1590 թվականին սպանել է իր կնոջն ու նրա սիրեկանին. Շատերի պնդմամբ՝ նրա դեպքը բարոյական երկընտրանք է առաջացնում՝ կարելի՞ է բաժանել արվեստն ու արվեստագետին, թե՞ պետք է մերժել մարդասպանի ստեղծած արվեստը՝ https://tinyurl.com/7xbjavt9

🇦🇲  Հուլիսի 31-ին դաշնակահար Մեսրոպ Սարկիսյանը կկատարի բացառապես իմպրովիզներ՝ հանդիսատեսին դարձնելով երաժշտության ստեղծման վկա ու մասնակից. Համերգը հնարավորություն կտա տեսնելու, թե ինչպես է իրական ժամանակում ծնվում երաժշտությունը՝ https://tinyurl.com/5ae63sv4

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Linkin Park-ի նոր վոկալիստ Էմիլի Արմսթրոնգն առաջին անգամ խոսել է քննադատության ալիքի բախվելու և մարտահրավերների մասին. Մայք Շինոդան և Էմիլին պատմում են խմբի «վերածննդի» դժվար ճանապարհի, երկրպագուների նոր սերնդի և սեքսիզմի դեմ պայքարի մասին՝ https://tinyurl.com/5h83zzen

▪️  Գերմանական Վուպերտալում պատերազմական բունկերը վերածվել է Open Ground ակումբի՝ եզակի ակուստիկա ունեցող վայրի. Երաժիշտները հիացած են ձայնի որակից, իսկ գիտնականները ենթադրում են, որ լավ ակուստիկան օգտակար է անգամ առողջության համար՝ https://tinyurl.com/je23udkr

🇦🇲  Ամառային երեկո՝ ջազի ռիթմերով. Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բացօթյա բեմում հանդես կգա «Արցախ» ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/5eu8ve9e

🎬  Կինոյից…

▪️  2025-ը սարսափ ժանրի համար ոսկե տարի է՝ նոր ռեժիսորներ, հեղափոխական սյուժեներ և տեխնոլոգիաներ, որոնք վախը դարձնում են շոշափելի. Պատրաստվե՜ք, շուտով կինոթատրոնները լցվելու են աննախադեպ սարսափներով՝ https://tinyurl.com/yxb8y56t

▪️  1980-ականներին Իռլանդիայում կինոարտադրություն գրեթե գոյություն չուներ, այսօր երկիրը միջազգային ֆիլմերի նախընտրելի վայրն է. Հարկային արտոնությունները, հարուստ բնությունն ու տաղանդավոր արտիստներն Իռլանդիան դարձրել են կինոարդյունաբերության թեժ կետ՝ https://tinyurl.com/ms6arxmm

🇦🇲  Հուլիսի 25-ին տեղի կունենա «Լինում է չի լինում» վավերագրական ֆիլմի փակ դիտումը. Ռեժիսոր Էմիլի Մկրտիչյանի ֆիլմը պատմում է արցախցի չորս կնոջ իրական պատմություններ, որոնց ձայները հնչում են անձնական, երբեմն՝ լուռ, բայց միշտ՝ ուղիղ ու զգացմունքային՝ https://tinyurl.com/4r2mwdk3

🏛️  Կերպարվեստից…

▪️  Լորենցո Բերնինիի «Սուրբ Թերեզայի զմայլանքը» այնքան երկիմաստ է, որ անգամ բանավեճ է առաջացնում՝ հոգևոր տեսիլք է, թե՞ քողարկված էրոտիկա. Մարմարե քանդակում հրեշտակի ոսկե նետը խոցում է Սուրբ Թերեզայի սիրտը, բայց որոշ արվեստաբաններ այստեղ երկիմաստություն են փնտրում՝ https://tinyurl.com/2pryb773

▪️  Կարդացեք, թե ովքեր թվային տեխնոլոգիաները բերեցին արվեստի աշխարհի և ովքեր են այսօր պատրաստվում նոր «ցնցումներ» բելեր արվեստագետների կյանք՝ համադրելով թվային աշխարհի ամենաանսպասելի լուծումները՝ https://tinyurl.com/3yw2k8u3

🇦🇲  Օգոստոսի 3-ին կօծվեն Սուրբ Հակոբ եկեղեցու նոր կտավները՝ Քրիստոսի կյանքը պատկերող տասնյակ գործեր. Խորանը զարդարելու են Քրիստոսի կյանքը պատկերող մեկ տասնյակից ավելի կտավներ՝ https://tinyurl.com/3kbhz8mm

📚  Գրականությունից…

▪️  1780 թվականի Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսում բրիտանացի նկարիչները վրձինները դարձրել էին հեղափոխական զենք՝ աջակցելով Ամերիկայի անկախությանը. Արվեստաբանը վերականգնում է տրանսատլանտյան արվեստագետների մոռացված պատմությունը՝ https://tinyurl.com/mzs7auuk

▪️  Ուիլյամ Հոլման Հանտի «Արթնացած ամոթը» ցնցեց վիկտորիանական հասարակությունը. Այս գլուխգործոցում յուրաքանչյուր մանրուք խորհրդանշում է մեղքն ու փրկությունը։ Կարդացեք կտավի ժամանակակից վերլուծությունը՝ https://tinyurl.com/2fhmhdv6

🇦🇲  Հուլիսի 29-ին տեղի կունենա Գայանե Աբգարյանի «Տաշած քարը գետնին չի մնա» գրքի շնորհանդեսն ու քննարկումը. Նախատեսվում է հանդիպում հեղինակի հետ, զրույց գրքի գաղափարի, ստեղծման պատմության և գրական ուղու մասին՝ https://tinyurl.com/yttu4nms


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N162)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan