🖼️ #մշակութաPAN Weekly (164)
📷 Սև կոստյում, տղամարդու կոշիկներ, լայնեզր գլխարկ և մշտական ուղեկից-ատրիբուտը՝ Rolleiflex ֆոտոխցիկը։ Այսպիսին էր մի քիչ մռայլ, մի փոքր էլ էքսցենտրիկ Վիվիան Մեյերը։ Չիկագոյում ապրող և մի քանի տասնամյակ դայակ աշխատող կնոջը երեխաներն անվանում էին «մեր Մերի Փոփինսը»։ Գուցե կյանքում մռայլ էր, բայց երեխաների կյանքը հիշարժան պահերով էր լցնում։ Կարող էր սատկած օձ տանել տուն, որպեսզի երեխաներն ուսումնասիրեն այն, գերեզմանատներում զբոսանքներ կազմակերպել, ելակի դաշտերում նրանց թույլ տալ այնքան ելակ ուտել, մինչև «պայթեին»։ Բայց մի արգելք կար՝ խստորեն պահանջում էր, որ ոչ ոք չմոտենա իր առեղծվածային արկղերին։ Միայն հետմահու պարզվեց, որ այդ արկղերում առեղծվածային կնոջ ամբողջ կյանքն էր՝ 150,000 թաքնված լուսանկար, որտեղ պատկերված էր Չիկագոյի փողոցային կյանքի խրոնիկան։ Վիվիան Մեյերը լուսանկարել էր ուղիղ 40 տարի և միայն մահից հետո աշխարհը տեսավ լուսանկարներն ու բացահայտեց բացառիկ տաղանդ ունեցող դայակ-լուսանկարչին։ #PAN-ը պատմում է դայակի երկրորդ կյանքի, առեղծվածային արկղերի ու հետմահու փառքի բացառիկ պատմությունը՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Ջոն Քեյջը կոմպոզիտոր է, որի ամենահայտնի գործը ոչ մի նոտա չունի. 1952-ին դաշնակահար Դեյվիդ Թյուդորը նստեց դաշնամուրի առջև և 4 րոպե 33 վայրկյան ոչինչ չնվագեց։ Այս «լռության» ստեղծագործությունը դարձավ 20-րդ դարի ամենաքննարկված երաժշտական փորձերից մեկը` https://tinyurl.com/m6ukabec
▪️ ԱՄՆ հանրապետականները մտադիր են Քենեդի կենտրոնի օպերային թատրոնը վերանվանել Մելանիա Թրամփի անունով. Առաջին տիկինը կենտրոնի խորհրդի պատվավոր նախագահն է, ինչպես իր նախորդները, և այս փուլում Կոնգրեսը քննարկում է կենտրոնի երկրորդ ամենամեծ դահլիճի վերանվանման հարցը՝ https://tinyurl.com/3brpdrtm
🇦🇲 Գաֆէսճեան համերգաշարը ներկայացնում է Մոնիկա Դարսի դաշնամուրային համերգը. «Բալթյան երկրների արձագանքները» ծրագիրը նվիրված է Չյուռլյոնիսի 150-ամյակին. Կհնչեն նրա դաշնամուրային մանրանկարները և Ֆա մաժոր սոնատը` https://tinyurl.com/2jdt8na7
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Բեյոնսեն յոթ տարի անց կրկին վերամիավորել է Destiny's Child-ը, այս անգամ՝ Լաս Վեգասում. Cowboy Carter շրջագայության վերջին համերգին եռյակը կատարել է Lose My Breath և Bootylicious հիթերը, իսկ անակնկալ վերամիավորումը դարձել է շրջագայության ամենահիշարժան պահերից` https://tinyurl.com/y977junt
▪️ Նյու Յորքի համալսարանի նոր ցուցադրությունը նվիրված է Բոբ Դիլանի վաղ տարիներին. How Many Roads ցուցադրությունը պատմում է, թե ինչպես էր Դիլանն իր երգերով մասնակցում քաղաքացիական շարժումներին, հատկապես՝ 60-ականներին` https://tinyurl.com/36n69b5u
🇦🇲 Օգոստոսի 6-ին Ֆորշը և «Ռե մինոր» բենդը ելույթ կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում. Երևանյան ամառային երեկոն կլցվի Ֆորշի երգերով և քաղաքի տեսարաններով. Համերգը կսկսվի ժամը 21:00-ին` https://tinyurl.com/49zhfm3p
▪️ Մաֆալդան արգենտինական կոմիքսի հերոսուհի է, որն ատում է ապուրներն ու կեղծավորությունը, փոխարենը սիրում է ժողովրդավարությունն ու The Beatles խմբին, քննադատում է աշխարհի անարդարությունները. Ծանոթացեք Լատինական Ամերիկայի ամենասիրված մշակութային կերպարներից մեկին և պարզեք, թե ում հետ են նրան համեմատում՝ https://tinyurl.com/yc8z3vzf
▪️ Հիպերգրաֆիան անդադար գրելու կարիքն է, և ձեզ հայտնի որոշ հեղինակներ ունեին այս ախտորոշումը. Էդ Սայմոնն ուսումնասիրել է հաջողակ գրողների գրելու սովորությունները, պարզվում է՝ նրանցից շատերի համար գրելը դարձել է ֆիզիկական անհրաժեշտություն` https://tinyurl.com/mr2zvr2t
🇦🇲 Օգոստոսի 1-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի կունենա Վարդան Ջալոյանի «Գնացքներ և այլ պատմություններ» գրքի շնորհանդեսը. Ընթերցողների համար կկազմակերպվի նաև գրքի վաճառք և մակագրում հեղինակի կողմից` https://tinyurl.com/3mjzexvs
▪️ Բուքինգհեմյան պալատը 2026-ի գարնանը Եղիսաբեթ II նորաձևության միտումների մասին ցուցադրություն կբացի. Կցուցադրվի 200 իր, այդ թվում՝ թագուհու հարսանեկան և թագադրման զգեստները, ցուցահանդեսը կպատմի բրիտանական թագավորական ոճի պատմությունը` https://tinyurl.com/mvfa4epa
▪️ 52 տարի անց Իտալիա է վերադարձել Վերածննդի դարաշրջանի գողացված կտավը. Բրիտանուհին վերադարձրել է Անտոնիո Սոլարիոյի կտավը, որը 1973-ին գողացվել էր թանգարանից՝ https://tinyurl.com/2pnesvrk
🇦🇲 Օգոստոսի 1-ին Նիկողոսյանի մշակութային հիմնադրամում կբացվի «Անձնական տարածք․ կոլեկցիոների հայացքը 2» ցուցահանդեսը. Այն շարունակում է Կարինե Կազանջյանի մասնավոր հավաքածուի ներկայացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 5-ը` https://tinyurl.com/52jch7r2
▪️ Լանդշաֆտային լուսանկարիչները հաճախ նույն վայրերն են նկարում ու մշտապես բարձրացնում հարցը՝ ընտրե՞լ նոր անկյուններ, թե՞ նկարել դասական դարձած տեսարանը. Կարդացեք, թե ինչպես է այս դիլեման բացահայտում ժամանակակից լուսանկարչության մարտահրավերը` https://tinyurl.com/bddmrzck
▪️ Լուսանկարիչ Մարիպոլը վաճառում է իր 1980-ականների արխիվային լուսանկարները. Մարիպոլը նկարել է Նյու Յորքի արվեստի ոսկե դարաշրջանը, այժմ կոլեկցիոներները կարող են ձեռք բերել այդ պատմական կադրերը` https://tinyurl.com/vpzmyz5y
🇦🇲 Բրուքլինի թանգարանում բացվել է Կոնսուելո Կանագայի ցուցահանդեսը. Նա լուսանկարում էր այն, ինչ ուրիշները չէին համարձակվում։ Կարդացեք, թե ինչպես Կանագան կոտրեց 20-րդ դարի լուսանկարչական տաբուները` https://tinyurl.com/3u6cbukv
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N163)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan