#մշակութաPAN
August 6

🖼️ #մշակութաPAN Weekly (165)

🖌️  1939 թվականի օգոստոսի 25-ին Լուվրի դռների վրա մի ցուցանակ հայտնվեց՝ «Փակ է։ Վերանորոգման աշխատանքներ»։ Փարիզի բնակչությունը հանգիստ ընդունեց այս լուրը։ Չէին էլ ենթադրում, որ աշխարհի ամենահայտնի թանգարանի դռների հետևում ծավալվում էր արվեստի գործերի տարհանման ամենամեծ օպերացիաներից մեկը։ Երեք օր՝ ընդամենը երեք օր ունեին թանգարանի աշխատակիցները, որպեսզի փրկեին հազարավոր արվեստի գործեր, որոնք պատերազմը սպառնում էր խլել կամ ոչնչացնել։ Այս օպերացիայի հետևում կանգնած էր մի մարդ՝ Ժակ Ժոժարը։ Դեղին նշանը հայտնվում էր արժեքավոր գործեր պարունակող արկղերի վրա, կանաչը՝ խիստ կարևոր ստեղծագործությունների, կարմիրը՝ համաշխարհային նշանակություն ունեցող արվեստի նմուշների։ «Մոնա Լիզան» առանձնացված էր երեք կարմիր նշանով։ Դա Վինչիի գլուխգործոցը Լուվրից տարհանում են շտապօգնության մեքենայով։ Ժակ Ժոժարը գիտեր, որ պատերազմի ժամանակ կարմիր խաչը զրահից ավելի հուսալի պաշտպանություն է։ #PAN-ը պատմում է Լուվրում պահվող հավաքածուի անհավանական տարհանման, նացիստների ձախողված փորձերի, ֆրանսիական գյուղերում «թաքնված» արվեստի գործերի և «Մոնա Լիզայի» մեծ վերադարձի մասին՝

✍️  https://lav.pan.am/louvre


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Գիտությունն ու դասական երաժշտությունն առաջին հայացքից անհամատեղելի են թվում, բայց այս 11 ստեղծագործությունը հակառակն է ապացուցում. ԴՆԹ-ից մինչև գալակտիկաներ՝ գիտական բացահայտումներն ու բանաձևերը դարձել են մեղեդիներ` https://tinyurl.com/yc6mp35k

▪️  Թայվանում Բեթհովենի «Էլիզեին» պիեսը մարդիկ սովորաբար համերգասրահում չեն լսում, փոխարենն այն ամեն երեկո ազդարարում է աղբահանության ժամը. Դասական երաժշտության այս անսովոր կիրառությունը դարձել է երկրի առօրյայի մասը` https://tinyurl.com/46ctpsph

🇦🇲  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում առաջին անգամ հանդես կգան երիտասարդ, շնորհալի երաժիշտներ՝ Գնեսին Ռախմանինով Եռյակը. Օգոստոսի 13-ին վայելեք հայ և ռուս աշխարհահռչակ դասականների կամերային ստեղծագործությունների բացառիկ ընտրանին՝ https://tinyurl.com/26h9br5n

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Մադոննայի 1998-ի Ray of Light ալբոմն անսպասելիորեն դարձել է 2025-ին փոփ երաժշտության ամենահիշատակվող ոգեշնչման աղբյուրը. FKA Twigs-ից մինչև Addison Rae՝ ժամանակակից աստղերը տարբեր ձևաչափերով վերադառնում են այս փոփ գլուխգործոցին՝ https://tinyurl.com/3bnkn7as

▪️  1990-ին Լիդսի Love Decade ռեյվն անսպասելիորեն վերածվեց ապստամբության. Ոստիկանությունը փորձեց ճնշել ռեյվ մշակույթը, ռեկորդային՝ 836 ձերբակալություն արեց, իսկ երաժշտությունն ու ազատության ծարավը բախվեցին իշխանութան և դիմադրության հետ՝ https://tinyurl.com/hnmd7nnu

🇦🇲  Օգոստոսի 5-ին Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և Արտյոմ Մանուկյանը ելույթ կունենան մեկ բեմում՝ երևանյան լուսավոր գիշերային տեսարանի ներքո՝ https://tinyurl.com/4ft4re79

🎬  Կինոյից…

▪️  Peaky Blinders-ի ստեղծող Սթիվեն Նայթը կգրի Ջեյմս Բոնդի հաջորդ ֆիլմի սցենարը. Բրիտանական հանցավոր աշխարհի վարպետը խոստանում է իր տեսլականը բերել Բոնդի միկրոտիեզերք և միավորել դասական ոճն ու ժամանակակից կինեմատոգրաֆը՝ https://tinyurl.com/yd8yth6r

▪️  «Մերկ ատրճանակ»-ի նոր տարբերակում Լիամ Նիսոնը մարմնավորում է լեգենդար Ֆրենկ Դրեբինի որդուն. Լուրջ ու դրամատիկ դերերով հայտնի դերասանն այս անգամ փայլում է աբսուրդ կատակերգությունում՝ https://tinyurl.com/yuzjdmru

🇦🇲  Օգոստոսի 12-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կկայանա հանդիպում կինոռեժիսոր Արթուր Դեր Թումասյանի հետ. Պատրաստեք կինոյի ստեղծման շուրջ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն ու մասնակցեք հանդիպմանը՝ https://tinyurl.com/mr2j9ac5

📚  Գրականությունից…

▪️  Ջեյն Օսթինի անձնական իրերը՝ սեղանից մինչև մատիտ՝ բացահայտում են նրա գրական աշխարհի թաքնված շերտերը. Գրականագետ Քեթրին Սաթերլենդի վերլուծության շնորհիվ վերակենդանանում է Օսթինի ստեղծագործական լաբորատորիան` https://tinyurl.com/mrwvd72n

▪️  «Եթե Աստված Չեխովի նման լիներ, ես ինձ մխիթարված կզգայի»,- գրում է Ֆիլիպ Մեթրեսը. Ռուս վարպետը թախիծն ու տառապանքը ներկայացնում էր այնպիսի կարեկցանքով, որ ընթերցողը մխիթարություն էր գտնում։ Կարդացեք, թե ինչպես սեփական ցավը ճանաչել գրականության մեջ` https://tinyurl.com/yc4ftmsu

🇦🇲  Օգոստոսի 8-ին Common Ground-ում հատուկ երեկո է սպասվում. Լարիսա Ավետիսյանի բանաստեղծությունների գիրքն ավելին է, քան պարզապես բանաստեղծությունների ժողովածու։ Այն դարձել է մարդկանց համախմբելու առիթ՝ https://tinyurl.com/3f3beypr

🏛️  Կերպարվեստից…

▪️  Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները» կտավի ոգեշնչման աղբյուրի շուրջ դարավոր վեճը նոր թափ է ստանում. Նոր տեսությունը պնդում է, որ կտավի վրա ազդել է ոչ թե աֆրիկյան, այլ միջնադարյան կատալոնական արվեստը՝ https://tinyurl.com/bdu26smm

▪️  Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում 200 դոլարից էլ պակաս արժեքով գնված կտավը պատկանում է իսպանացի վարպետ Սալվադոր Դալիի վրձնին. Այժմ այն կարող է վաճառվել 200 անգամ ավելի թանկ արժեքով՝ https://tinyurl.com/3uxkbkvu

🇦🇲  Օգոստոսի 8-17-ը Գյումրիում կկայանա միջազգային Gyumri Art Week ժամանակակից արվեստի փառատոնը. Այն միտված է դառնալ արվեստագիտական հետազոտության և փորձարարության խթան տարածաշրջանում, ինչպես նաև վերհանել մշակութային և հասարակական ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները՝ https://tinyurl.com/23zwy7b


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N164)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan