🖼️ #մշակութաPAN Weekly (166)
🖌️ 1898-ի ձմեռն էր, Համբուրգում մի տղամարդ հայտնվել էր սառցե ջրանցքներից մեկում և փախչում էր երևակայական հետապնդողներից։ Երբ նրան կիսամեռ դուրս հանեցին, հավաքվածները փորձում էին գտնել տղամարդուն հետապնդողներին, բայց ոչ ոք չկար։ Արդյունքում նա հայտնվեց հոգեբուժարանում ու այնտեղ մի քանի տասնամյակ անցկացրեց։ Տարիներ անց Հայդելբերգի հոգեբուժական կլինիկայում Հանս Պրինցհորնը 5000 նկար և քանդակ հավաքեց Եվրոպայի հոգեբուժարանների հիվանդներից։ Համբուրգի ջրանցքում հայտնված տղամարդու նկարները դրանց թվում էին։ Հիվանդները նկարում էին զուգարանի թղթի վրա, հացի փափուկ մասից քանդակներ սարքում, ստեղծում աշխարհներ, որոնք «բխում էին մարդկային հոգեկան աշխարհի խորքերից»։ Պրինցհորնը հասկացավ, որ հոգեբուժարանների պատերի հետևում հարյուրավոր մարդիկ նկարում էին աշխարհներ, որոնք ոչ ոք չէր տեսել, պատմություններ, որոնց ոչ ոք չէր հավատա։ Նրանք չէին փորձում արվեստ ստեղծել, պարզապես փորձում էին գոյատևել իրենց սեփական աշխարհում։ Արդյունքում 1922-ին Պրինցհորնի գիրքը ցնցեց արվեստի աշխարհը։ Մաքս Էռնստն այն տարավ Փարիզ, Անդրե Բրետոնն անվանեց «սյուրռեալիստների Աստվածաշունչ», Սալվադոր Դալին ոգեշնչվեց իր հերթական գործերի համար։ #PAN-ը պատմում է հոգեբուժարանում ստեղծված կտավների, սյուրռեալիստների անսպասելի ոգեշնչման և նացիստների արձագանքի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Շոպենի և այլ կոմպոզիտորների մեղեդիները կարող են նպաստել քաշի կորստին. Պարզվում է՝ դասական երաժշտություն լսելիս մարդիկ ավելի հակված են ընտրելու առողջ սնունդ՝ թխվածքաբլիթի փոխարեն նախընտրելով խնձորը՝ https://tinyurl.com/3xp7862m
▪️ Կարդացեք, թե ինչպես է հրեա կոմպոզիտորն անձամբ դիմակայել նացիստներին ու ցուցաբերել արտառոց քաջություն. Բազմաթիվ արվեստաբանների պնդմամբ, սա օրինակ է, թե ինչպես կարող է արվեստը դառնալ դիմադրության գործիք՝ https://tinyurl.com/7nd99m82
🇦🇲 Օգոստոսի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պատանի ջութակահարների համար վարպետության դասեր կանցկացնի միջազգային մենակատար ջութակահար, ձայնագրվող արտիստ և մանկավարժ Ռոբերտ Ստեփանյանը՝ https://tinyurl.com/yc7jezka
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Radiohead-ի վիզուալ ոճը ձևավորող արտիստ Սթենլի Դոնվուդը բացահայտում է Թոմ Յորքի հետ իր երեք տասնամյակների գործակցությունը. Օքսֆորդում բացված ցուցահանդեսի առիթով նա խոստովանում է, որ տարիների ընթացքում իրենք դարձել են «շատ ավելի քիչ մրցակցային»՝ https://tinyurl.com/246fx9av
▪️ Մետրոպոլիտեն թանգարանը հերքում է Rolling Stones-ի նախկին անդամի մենեջերի պնդումները, ըստ որի՝ թանգարանին նվիրաբերված 500 կիթառից մեկը գողացված է. Սկանդալային հայտարարության հետքերով ռոքի սիրահարները հիշել են 1970-ականներից մի առեղծվածային դեպք՝ https://tinyurl.com/46mte6te
🇦🇲 Երևանի ամենաերգեցիկ տանիքներից մեկում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, օգոստոսի 20-ին կհնչեն Առնո Բաբաջանյանի անմահ ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/f7ntjarw
▪️ «Տերմինատորի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը զգուշացնում է արհեստական բանականության վտանգների մասին ու պնդում, որ շուտով իր ֆիլմում տեղ գտած «անհավանական սցենարները» կարող են իրականություն դառնալ. Նա նաև առանձնացրել է մարդկության երեք գոյաբանական սպառնալիքները՝ https://tinyurl.com/nks2rw96
▪️ The Clash-ի մասին երկրորդ ֆիլմն անդրադառնում է փանկ լեգենդների վերելքին, բայցև անկմանը. Ռեժիսորը բացահայտում է, թե ինչպես է բրիտանական փանկի հեղափոխական խումբը քայքայվել ներքին հակասությունների ճնշման տակ՝ https://tinyurl.com/2ky77n7x
🇦🇲 Մեկ ամիս - մեկ վավերագրող. Վավերագրողների հետ case study ձևաչափով հանդիպումների շարքը շարունակվում է։ Օգոստոսի 19-ին հնարավորություն կունենաք հանդիպելու ժամանակակից վավերագրող Արման Երիցյանի հետ՝ https://tinyurl.com/bdh6pcve
▪️ 50 տարի անց լույս են տեսել Ջեյմի Ուայեթի կորած դիմանկարները, այդ թվում՝ Էնդի Ուորհոլինը. Հավաքածուն բացահայտում է Ուայեթի և Ուորհոլի ստեղծագործական կապը և առաջին անգամ ներկայացնում երբևէ չցուցադրված գործեր https://tinyurl.com/3x7kyuwy
▪️ Գուցե թվա, թե ժամանակակից արվեստում քաղցրավենիքների պատկերումը փախուստ է իրականությունից, բայց իրականում սա ավելի խորն արմատներ ունի. Այս թխվածքները հաճախ արտացոլում են սպառողական մշակույթի և մանկական տրավմաների ծանր թեմաները՝ https://tinyurl.com/2fc9z6fe
🇦🇲 ՆՓԱԿ-ը «Սթրիթ արտ փառատոն 2025»-ի շրջանակում ներկայացնում է «Փարիզ-Երևան․ Սթրիթ արտ» ցուցահանդեսը. Ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 հեղինակի 25 բնօրինակ աշխատանքներ, նաև երեք հայ արվեստագետի կողմից տեղում արված գործեր՝ https://tinyurl.com/4n9t6fkd
▪️ Պրոֆեսոր Քեմփբելի նոր «հակակենսագրությունը» քանդում է Լեոնարդո դա Վինչիի՝ միայնակ հանճարի միֆը. Հեղինակը ցույց է տալիս, որ Լեոնարդոն իր ժամանակի մշակութային միջավայրի անբաժան մասն էր, և ոչ թե մեկուսացած հանճար՝ https://tinyurl.com/3wbkcsp8
▪️ «Մեծն Գեթսբիի» շապիկի առեղծվածային պատկերը դարձել է ամերիկյան գրականության խորհրդանիշերից մեկը. Գիշերային երկնքում լողացող տխուր աչքերն ու կարմիր շուրթերը, կարծես, ամփոփում են 1920-ականների փառքն ու ողբերգությունը՝ https://tinyurl.com/24z4uk8f
🇦🇲 XVIII դարի ֆրանսիական նկարչության քիչ ուսումնասիրված տեխնիկաները ցույց են տալիս, որ հին վարպետները հանճարեղ արվեստագետներ լինելուց բացի նաև խիստ գործնական մարդիկ էին, որոնք չէին խուսափում այսօրվա քաջ հայտնի մեթոդներից՝ https://tinyurl.com/3be26wh5
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N165)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan