🖼️ #մշակութաPAN Weekly (167)
⛲ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման կադրերը շատերի մոտ նվազագույնը տագնապ են առաջացնում: Կառավարությունը վստահեցնում է՝ ամեն բան պահպանվելու է ճիշտ այնպես, ինչպես կար: Բայց իրական պատկերն ու մասնագիտական գնահատականներն այդքան էլ հուսադրող չեն: Մարդիկ լարված են ու բարկացած: Եվ սա, գուցե, ամենապատեհ պահն էր, որպեսզի վերհիշեինք, թե ինչպես ստեղծվեց հուշահամալիրը: Ինչպես 1960-ականներին մի խումբ մարդիկ, հաղթահարելով խորհրդային պատնեշները, կառուցեցին այն։ Գաղտնի նամակների, քաղաքական մանևրների, համաժողովրդական շինարարության և ճարտարապետական որոնումների մասին այս պատմությունը մեր անցյալի ու մեր տեսակի մասին է: #PAN-ը պատմում է, թե ինչպես մի ամբողջ ժողովուրդ տասնամյակների լռությունից հետո կամք և ճանապարհ գտավ՝ քարի մեջ արձանագրելու իր ամենամեծ ցավը՝
✍️ https://lav.pan.am/tsitsernakaberd
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Լեոնարդո դա Վինչիի թռչող մեքենան 500 տարի անց վերջապես «կենդանացել» է Ֆրանսիայի այն ամրոցում, որտեղ Դա Վինչին անցկացրել է կյանքի վերջին տարիները. Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես էր մեծ վարպետը ստեղծում ինժեներական լուծումներ՝ ոգեշնչվելով բնությունից՝ https://tinyurl.com/2esfde44
▪️ Պարզվում է՝ Դա Վինչիից կարելի էր ոչ միայն դիմանկար պատվիրել, այլև դիմել հարսանիք կազմակերպելու հարցով. 20 տարեկանում վարպետն աշխատել է ռեստորանում, փորձ է ձեռք բերել և հետագայում դարձել Վերածննդի ամենաստեղծագործ «իվենթ մենեջերներից» մեկը` https://tinyurl.com/4s6db52f
🇦🇲 Սեպտեմբերի 13-ին հնարավորություն ունեք այցելելու Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան․ Այցի ընթացքում կծանոթանաք նաև Ջաջուռի կոթողներին, կուղևորվեք Գեղասարի վիմափոր բնակավայր` https://tinyurl.com/3dupb7pc
▪️ Մարոկկոյում անցկացրած մի քանի ամիսը բավական էին, որ ստեղծագործական ճգնաժամի մեջ գտնվող Անրի Մատիսը վերափոխվի ու դառնա այն արտիստը, որին այսօր ճանաչում է աշխարհը. Ջեֆ Քյոլերի գիրքը ներկայացնում է, թե ինչպես Մարոկկոն հեղափոխեց Մատիսի արվեստը՝ https://tinyurl.com/88p7yxub
▪️ Բրիտանիայի արխիվում մեկ դար անանուն արկղում փոշի հավաքած փաստաթուղթը հենց այն կտակն է, որն իրավական պատերազմ էր հրահրել Շեքսպիրի տան համար. Հայտնաբերված փաստաթուղթն ակտիվացրել է դրամատուրգի ժառանգության շուրջ դարեր տևած իրավական պայքարի վերաբերյալ քննարկումները՝ https://tinyurl.com/2hbvyx28
🇦🇲 Սեպտեմբերի 5-7-ը կկայանա տարվա ամենամեծ գրական իրադարձությունը. Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում և Ազգային պատկերասրահում կանցկացվեն քննարկումներ ու շնորհանդեսներ, իսկ գրքի տոնավաճառը կանցկացվի թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում՝ https://tinyurl.com/bp9jp5k8
▪️ Քամբերբեչի և Քոլմանի «Ռոուզ ամուսինները» ֆիլմում փշրվում է ամեն ինչ՝ էգոները, կարիերաները, շենքերը և երբեմնի երջանիկ ամուսնությունը. Կինոքննադատներն այս «դինամիկ և վայրի» սև կատակերգությունը համարում են ամուսնական առճակատման ճշգրիտ դիմանկար` https://tinyurl.com/5ehy9wj2
▪️ Սփայք Լիի Highest 2 Lowest ֆիլմում Դենզել Վաշինգտոնի կողքին իր առանձնահատուկ «դերն» ունի ռեժիսորի անձնական արվեստի հավաքածուն. Լին իր հավաքածուն դարձրել է ֆիլմի պատմության մի մաս և սյուժետային նարատիվը կառուցել է նաև այդ տրամաբանությամբ՝ https://tinyurl.com/c89fnwu5
🇦🇲 Սեպտեմբերի 6-ին Կամերային երաժշտության տանը կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը՝ Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի կատարմամբ. Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, Interstellar, Dune, Gladiator, Pirates of the Caribbean և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակն է՝ https://tinyurl.com/mufpf3b8
▪️ Happy end-ով մի պատմություն՝ դասական աշխարհից. 26-ամյա ջութակահարուհին տարիներ շարունակ ութ ժամ ավտոբուսով գնում էր ջութակի դասերի, մեծ դժվարություններ հաղթահարում՝ որպես երաժիշտ կայանալու համար. Այժմ նա Վենեսուելայի նվագախմբի կազմում Coldplay-ի հետ ելույթներ է ունենալու Ուեմբլիում՝ https://tinyurl.com/6pjxjdt7
▪️ Փոլ ՄաքՔարթնին բացահայտում է, որ Beatles-ի փորձարարական գործերը ոգեշնչվել են ավանգարդ կոմպոզիտորներից՝ Ջոն Քեյջից և այլ նորարարներից. Փաստորեն, 60-ականների կեսերին երաժշտական քառյակի ստեղծած երաժշտությունն ապագան «կանխատեսած» կոմպոզիտորների ոգեշնչմամբ էր նաև՝ https://tinyurl.com/2uydkpxr
🇦🇲 Սեպտեմբերի 12-ին Candlelight Concerts-ը հրավիրում է վայելելու բացառիկ համերգ՝ նվիրված Ադելի, Coldplay-ի և Imagine Dragons-ի լավագույն ստեղծագործություններին. Սիրելի արտիստների երգերը կարող եք լսել դասական մեղեդիներով ու մոմի լույսի ներքո՝ https://tinyurl.com/3vjhcjrn
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Berlin Atonal-ը երաժշտության և ձայնի վրա հիմնված առաջին բիենալեն է, որը վերանայում է արվեստի սահմանները. Փառատոնը ներկայացնում է փորձառություն, որտեղ ձայնն ու տարածությունը փոխազդելով ստեղծում են արվեստի նոր ընկալումներ՝ https://tinyurl.com/2kpr52j8
▪️ Մի երգի պատմություն. The Bluebells-ի Young at Heart երգի պատմությունը սկսվել է Գլազգոյից Լոնդոն տեղափոխությունից, երգը գրվել է Սինատրայի մասին ֆիլմ դիտելուց անմիջապես հետո, իսկ վերջնարդյունքում երգից դժգոհել է անգամ Հռոմի պապը՝ https://tinyurl.com/3hr2myhu
🇦🇲 Dogma-ն՝ Hard Rock Cafe Yerevan-ում. Սեպտեմբերի 3-ի երեկոն անցկացրեք լավ երաժշտության ուղեկցությամբ, հին ու նոր մեղեդիների միջավայրում՝ https://tinyurl.com/3h974fwx
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N166)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan