#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (168)

🖼️  Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, նիդեռլանդական թերթի լրագրողներն իրենց սովորական առօրյայով էին զբաղված ու երևի ինչ-որ պաշտոնյայի էին «նեղություն տալիս», երբ անսպասելի մի շատ տարօրինակ բան նկատեցին։ Անշարժ գույքի գործակալության կայքում արգենտինական ծովափնյա քաղաքում տան վաճառքի հայտարարությունն առնվազն տարօրինակ էր։ Լուսանկարներից մեկում, բազմոցի վերևում կախված էր մի կտավ, որը զարմանալիորեն նման էր իտալացի նկարիչ Գիսլանդիի աշխատանքին։ Կտավը՝ «Կնոջ դիմանկարը», ստեղծվել է 1710 թվականին, և մինչ օրս կորած էր համարվում։ Գլխավոր հարցը կախված էր օդում՝ ինչպե՞ս էր իտալական բարոկկոյի վարպետի այս գործը հայտնվել Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին։ Կարճ ժամանակ էր պետք պարզելու, թե ում էր պատկանում վաճառվող տունը։  Այն վաճառում էր Ֆրիդրիխ Կադգիենի դուստրը։ Կադգիենը Հիտլերի և Հերման Գյորինգի անձնական ֆինանսական խորհրդատուն էր։ Այսպիսով, #PAN-ը պատմում է նացիստական կողոպուտի,  միլիոնավոր դոլարներ արժեցած սխալի և լրագրողական շրջահայացության մասին՝
✍️ https://lav.pan.am/argentinapainting


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Մոցարտի վեց լարային կվինտետները երկար ժամանակ մնացել են ստվերում, բայց Spunicunifait անսամբլը (անունը՝ Մոցարտի հորինած բառից) բացահայտում է դրանց արժեքը. Նրանց կատարումը ներկայացնում է թերագնահատված այս գործերի ամբողջ խորությունը՝ https://tinyurl.com/mc7tbjt7

▪️  Պարզվում է՝ բազմաթիվ դասական գործերի իրական հեղինակներն ամենևին էլ նրանք չեն, ում կարծում ենք. Ալբինոնիի «Ադաջիոն», օրինակ, այնքան էլ Ալբինոնիինը չէ, Բախի «Տոկատա և ֆուգա ռե մինորն» էլ, հնարավոր է՝ նրանը չէ՝ https://tinyurl.com/4hjdj5h2

🇦🇲  Սեպտեմբեր 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը. Մենակատար՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան՝ https://tinyurl.com/mt84t7uj

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  1970-ականների ռոք աստղերի համար Record Plant Studios-ը դարձել էր ապրելակերպ. Նոր ուսումնասիրության համաձայն, հենց այստեղ անցկացրած ժամանակն է ոգեշնչել The Eagles-ին ստեղծելու Hotel California-ն՝ դարաշրջանի խորհրդանիշը` https://tinyurl.com/ysynk5bn

▪️  Երբ խումբը կորցնում է անփոխարինելի անդամի, երաժշտությունն էլ, բենդն էլ այլևս երբեք նույնը չեն լինում. Յոթ լեգենդար խմբերի օրինակով կարդացեք, թե ինչպես երաժշտական բենդերն այդպես էլ չեն կարողացել վերագտնել երբեմնի «կախարդանքը»՝ https://tinyurl.com/bdn6y3ra

🇦🇲  Yerevan Music Week 2025-ի բացումը կազդարարվի սեպտեմբերի 17-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Gurumiran-ի համերգով. 7-օրյա երաժշտական փառատոն-համաժողովը կկայանա սեպտեմբերի 17-23-ը` https://tinyurl.com/52hy4cc3

🎬  Կինոյից…

▪️  Downton Abbey-ի վերջին մասի նկարահանման վայրում ցուցադրություն է բացվել. Ներկայացված են 1930-ականների նորաձևությունից ոգեշնչված վեց զգեստներ, հագուստները ցուցադրվում են հենց այն միջավայրում, որտեղ նկարահանվել են տեսարանները` https://tinyurl.com/muur9kkf

▪️  35 տարի առաջ Սկորսեզեն Goodfellas-ով վերաիմաստավորեց «գանգստերական» կինոն ու ցույց տվեց մաֆիայի կյանքն ինչպես կա՝ առանց հոլիվուդյան փայլի. Դեռ 1990 թվականին BBC-ին տված հարցազրույցում Սկորսեզեն, Դե Նիրոն և Լիոտան բացահայտել էին, թե ինչպես ստեղծեցին ժանրի նոր չափանիշ դարձած ֆիլմը՝  https://tinyurl.com/3b5bcbfk

🇦🇲  Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Հրաչ Բայադյանի՝ «Գրական տեքստ-կինոնկար, կինոնկար-գրական տեքստ» խորագրով դասախոսությունը. Առաջին դեպքում խոսքը Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հիման վրա գրված սցենարի և նկարահանված ֆիլմի մասին է, երկրորդ՝ Մաթևոսյանի «Խումհար» վիպակում Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմի գրական վերարտադրության` https://tinyurl.com/ta4mxtvn

🏛️  Կերպարվեստից…

▪️  Վան Գոգի երկու կտավները, որոնք վարպետը նկարել է ականջը կտրելուց հետո՝ հիվանդանոցում, ուղևորվում են Լոնդոն. Մեկ դար Շվեյցարիայում մնալուց հետո կտավներն առաջին անգամ միասին են ցուցադրվելու՝ https://tinyurl.com/45mza65s

▪️  Պիկասոյի ամենամեծ կտավը, որը մոտավորապես լոնդոնյան ավտոբուսի չափերի է, 1924-ի Ballets Russes-ի Le Train Bleu բալետում էր ներառվել ու հիմա էլ վերադառնում է բեմ. Հետաքրքիր է նաև այս կտավի՝ Պիկասոյին պատկանել-չպատկանելու հարցը՝ https://tinyurl.com/4eyfka5p

🇦🇲  «Առաջին անգամ այստեղ» ցուցահանդեսը ներկայացնում է սլովենացի նկարիչ Մարկո Յակշեի յուղաներկով աշխատանքները՝ ստեղծված նրա առաջին արվեստի կացարանի ընթացքում Թալինում (Հայաստան). Ցուցահանդեսը բաց է սեպտեմբերի 8-13-ը՝ https://tinyurl.com/44kfmd2v

📚  Գրականությունից…

▪️  Ելիզավետյան դարաշրջանի չափանիշներով անսովոր էրոտիկ դիմանկար է հայտնաբերվել, ու հետազոտողները կարծում են, որ դրանում պատկերված տղամարդն ինչ-որ կապ ունի Շեքսպիրի հետ. Գուցե Շեքսպիրի սոնետները հենց նրա՞ն էին նվիրված՝ https://tinyurl.com/4tm9jnju

▪️  Պարսից ծոցի կղզիներից մեկում հնագետները վաղ քրիստոնեական համայնքի հազվագյուտ ապացույցներ են հայտնաբերել. Եկեղեցու ավերակներն արաբական աշխարհում քրիստոնեության վաղ տարածման հերթական ապացույցն են՝ https://tinyurl.com/4xcmp5u5

🇦🇲  Սեպտեմբերի 10-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա Մարինա Ցվետաևայի կյանքին ու գործունեությանը նվիրված «Հարյուրավոր զանգեր վիճում էին» գրական-երաժշտական երեկոն՝ https://tinyurl.com/5fekuzpv


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N167)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan