#մշակութաPAN
September 24

🖼️ #մշակութաPAN Weekly (170)

🎨  Յուրաքանչյուր արվեստասեր իր մշակութային wishlist-ում վստահաբար Ֆլորենցիային նվիրված մի կետ ունի։ Ու երբ երազանքի ճամփորդության արդյունքում Ուֆֆիցի պատկերասրահում ես, կանգնել ես Լեոնարդո դա Վինչիի «Մոգերի երկրպագությունը» կտավի առաջ, հանկարծ ստամոքսդ սեղմվում է, սիրտդ խելահեղ թրթռում է, ծնկներդ թուլանում են, ափերդ սառն ու խոնավ դառնում։ Գուցե լանչի ժամանակ կերած հավով ուտեստն է մեղավոր։ Բայց որոշ այցելուների համար այս ախտանշանները սննդային թունավորման հետ կապ չունեն։ Պատճառը հոգեսոմատիկ խնդիրն է, որն անվանում են Ստենդալի համախտանիշ։ Ու սա ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ կապ ունի Ֆլորենցիայի և արվեստի այդ քաղաքում ցուցադրվող բացառիկ, պատմական նմուշների հետ։ Արվեստը «հիմնականում» վտանգավոր չէ առողջության համար, բայց բացառություններ լինում են։ Արվեստի բազմաթիվ գործեր կան, որոնք դիտելիս ասում ենք՝ «շունչս կտրվեց» կամ «սիրտս մի պահ կանգ առավ»։ Ստենդալի համախտանիշի դեպքում այս արտահայտություններն այնքան էլ չափազանցված չեն։ Արվեստի որոշ նմուշներ տեսնելիս մարդիկ բառացիորեն ֆիզիկապես թուլանում են, սրտխփոց, գլխապտույտ և հալյուցինացիաներ են ունենում։ #PAN-ը պատմում է Ստենդալի համախտանիշի, ուշագնաց արվեստասերների ու Բոտիչելլիի «վտանգավոր» Վեներայի մասին՝

✍️ https://lav.pan.am/stendhalsyndrome


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Մեր օրերի լավագույն կինոկոմպոզիտորները բացահայտել են, թե որ ֆիլմի երաժշտությունն են համարում բոլոր ժամանակների լավագույնը. Անկախ ժամանակաշրջանից՝ կինոերաժշտությունը մշտապես վճռորոշ է եղել գործողությունների ռիթմը զգալու և զգացմունքներն ընդգծելու համար՝ https://tinyurl.com/4bpxjt62

▪️  Մահից չորս տարի անց ամերիկացի կոմպոզիտորը շարունակում է երաժշտություն ստեղծել, ու սա գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար չէ. Լաբորատորիայում աճեցված ուղեղային բջիջները թույլ են տալիս «շարունակել» նրա ստեղծագործական աշխատանքը՝ https://tinyurl.com/2p58ab92

🇦🇲  Սեպտեմբերի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Տրիոներ՝ երկու դարաշրջանից» համերգը. Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ և Դմիտրի Շոստակովիչ՝ https://tinyurl.com/bdf7wy88

📷  Լուսանկարչությունից…

▪️  Չարլի Ռոբերթսը դեռ պատանի տարիքից ընկերություն էր անում The Quarrymen խմբի անդամների հետ. 1957 թվականին Լիվերպուլում նա Kodak Brownie տեսախցիկով լուսանկարել է երիտասարդ Ջոն Լենոնին ու ակամայից ստեղծել Լենոնի երաժշտական կարիերայի վաղ շրջանի լավագույն վկայություններից՝ https://tinyurl.com/yedb34ct

▪️  Լուսանկարչական Inez & Vinoodh դուետը ներկայացնում է իր նոր` խիստ անձնական աշխատանքների շարքը, որն ամբողջությամբ նկարահանվել է iPhone-ով. Ահա թե ինչպես է  արվեստը վերածվում խորապես անձնական փորձառության՝ https://tinyurl.com/yrwa49se

🇦🇲  Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն. Սեպտեմբերի 24-26-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ վերապատրաստման դասընթաց է կազմակերպել հայ վերականգնող-մասնագետների համար՝ https://tinyurl.com/yttcn8j4

📚  Գրականությունից…

▪️  Մանչեսթերի կենտրոնում գտնվող գրադարանը հաճախ համեմատում են Հոգվարթսի հետ. 1900 թվականին բացված այս հաստատությունն այցելուներին նախ հիացնում է մոգական ճարտարապետությամբ, իսկ հետո արդեն արժեքավոր արխիվային նյութերի և հնագույն գրությունների պահպանությամբ՝ https://tinyurl.com/2rks83e9

▪️  Տեխնոլոգիական զարգացումը «գալիս է» ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև հենց գրքերի ու մարդկային ձայնի հետևից. Կարո՞ղ է արհեստական բանականությունը երբևէ փոխանցել իրական մարդկային պատմություն՝ նույն հուզականությամբ և նրբերանգներով, որ բնորոշ են միայն մարդկային փորձառությանը https://tinyurl.com/2xdeyr4b

🇦🇲  «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» տոնին ընդառաջ հոկտեմբերի 4-ին Պաննո արվեստի տուն-սրճարանում տեղի կունենա Speech Box-ի BookArtFest-ը. Սպասվում է ցուցահանդես-վաճառք, պանելային քննարկումներ, ներկայացումներ, երաժշտական միջոցառումներ՝ https://tinyurl.com/2rc9ztsy

🏛️  Կերպարվեստից…

▪️  Ըստ նոր հետազոտության` Վերմեերի «Կարմիր գլխարկով կինը» կտավի տակ թաքնված տղամարդու դիմանկարը կարող է լինել նկարչի միակ պահպանված արական սեռի դիմանկարը. Նախկինում կարծում էին, որ ստորին շերտի այս բավականին ավանդական դիմանկարը պատկանում է այլ նկարչի, բայց նոր ուսումնասիրությունները հուշում են, որ հեղինակը հենց Վերմեերն է՝  https://tinyurl.com/5752fff2

▪️  Լին Հերշման Լիսոնը Սան Ֆրանցիսկոյում ներկայացնում է նոր ցուցահանդես, որի բովանդակային կենտրոնում մարդն է ու ժամանակը. Իր արվեստի միջոցով Լիսոնը փորձում է ոչ միայն արտացոլել, այլև մարտահրավեր նետել ժամանակի անխուսափելի ընթացքին` https://tinyurl.com/4p33k5hr

🇦🇲  Սեպտեմբերի 24-ն արվեստագետ և կերպարվեստի դասախոս Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսի վերջին օրն է. Ցուցադրությունն ընթանում է Հայաստանի նկարիչների միությունում։ Գաբրիելյանի արվեստին հատուկ են փիլիսոփայական խորությունն ու հուզական երանգները՝ https://tinyurl.com/y7a2je8k

🎬  Կինոյից…

▪️  Էնդրյու Քևին Ուոքերի սցենարի հիման վրա Դևիդ Ֆինչերի նկարահանած նեո նուար ոճի ամերիկյան Seven (Յոթ) թրիլլերը 30 տարեկան է. Այս պատմությունը համարձակվեց հանդիսատեսին տանել այնտեղ, որտեղ հոլիվուդյան ֆիլմերը սովորաբար չեն գնում՝ լիակատար հուսալքություն և չարիքի հետ առերեսում՝ https://tinyurl.com/2fye7jf9

▪️  Dog Day Afternoon-ն էլ 50 տարեկան է. Այս առիթով Ալ Պաչինոն խոսել է ֆիլմի մասին, պնդել, որ այն այսօր ավելի արդիական է, քան 1975-ին։ Լեգենդար դերասանն այլ թեմաների էլ է անդրադարձել, օրինակ՝ բացահայտել է YouTube-ի հանդեպ իր սերը, արձագանքել մահվան մասին կեղծ լուրերին և բացատրել, թե ինչու քաղաքականության մասին սկզբունքորեն չի խոսում՝ https://tinyurl.com/4an5mnrr

🇦🇲  Հայաստանի կինոգործիչների միությունը հոկտեմբերի 1-3-ը կներկայացնի Նյու Յորքում բնակվող և ստեղծագործող, Փարիզում, Երևանում և այլուր բազմաթիվ կինո և թատերական նախագծեր իրականացնող թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ https://tinyurl.com/edv6cfkr


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N169)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan