🖼️ #մշակութաPAN Weekly (171)
🩰 Մարդիկ կռվում էին, սուլում, գոռգռում, անհասկանալի ձայներ հանում։ Սա ո՛չ աճպարարական համար է, ո՛չ կատակերգական ներկայացում, ո՛չ էլ ֆուտբոլային խաղ։ «Ընդամենը» բալետի պրեմիերա է Փարիզում` 1913 թվականին։ Կանայք ուշաթափվում էին, տղամարդիկ կռվում, ոստիկանությունը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։ Իսկ բեմում Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի պրեմիերան էր։ Բոլոր կանխատեսումներով խոստումնալից կոմպոզիտորի համար այս պրեմիերան պիտի հաղթական լիներ։ Բայց արդեն առաջին նոտաներից ինչ-որ բան սխալ գնաց։ «Սրբազան գարունը» ձեռնոց էր նետում ականջին «լսելի» հնչողությանն ու հայտարարում, որ երաժշտությունը կարող է և պետք է զարգանա՝ այդ թվում ընդունելով մարդկային բնության անզուսպ ռիթմերը։ Հասարակությանը սեփական սահմանների հետ առերեսվելու հնարավորություն տված այս ստեղծագործությամբ համաշխարհային բալետում սկսվեց ոչ թե օրացուցային, այլ իրական ХХ դարը։ #PAN-ը պատմում է սկանդալային պրեմիերայի, հեղափոխական կոմպոզիտորի ու Փարիզի ապշած էլիտայի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Սալվադոր Դալին Հռոմի պապին հանդիպելիս մեծ հույսեր ուներ, բայց հանդիպումը սյուրռեալիստի պատկերացումներից շատ հեռու էր. Պապի հետ այս հանդիպումը ինչ-որ առումով հիասթափություն էր արվեստագետի համար՝ https://tinyurl.com/3aca2uj5
▪️ Միլանում Ջորջո Արմանիի զգեստները ցուցադրվում են Ռաֆայելի և Կարավաջոյի կտավների կողքին. Վարպետը մշտապես համեստորեն ասում էր, որ այս մեծերի հետ համեմատվելու եզրեր անգամ չունի, բայց նրա վերջին նախագիծը շատ խորհրդանշական է ստացվել՝ https://tinyurl.com/4393ny3s
🇦🇲 «ՆԵՐԿԱՏԱՐՅԱԼ». Ամփոփիչ, բայց խիտ և բազմաշերտ այս ցուցահանդեսը ներկայացնում է Էդիկ Պողոսյանի ստեղծագործական ուղու 30 տարվա ընտրանին գրաֆիկ դիզայնի և նկարազարդումների ոլորտում. Պողոսյանի ցուցահանդեսը բաց է հոկտեմբերի 1-8-ը՝ https://tinyurl.com/mupu6nh8
▪️ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը պատկերում է 19-րդ դարի Անգլիայի կյանքը՝ դասակարգային համակարգով և կանանց սահմանափակ հնարավորություններով. Գեղարվեստական արժեքից զատ վեպը չափազանց կաևոր է՝ ժամանակաշրջանի մասին պատկերացումներ ունենալու դիտանկյունից՝ https://tinyurl.com/4pxvfn8f
▪️ Հետաքրքիր է նաև, թե որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում էր Ջեյն Օսթինը գտնում իր ոգեշնչումը. Ահա մի օրինակ, երբ դիմանկարը ոգեշնչել է Օսթինին ու դարձել նրա կերպարներից մեկի նախատիպը՝ https://tinyurl.com/kxn894ku
🇦🇲 Արվեստագետ Էդիկ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին ներկայացնում է նաև «Սպասող մարդու օրագիր» գիրքը. Այն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է, որի բանաստեղծությունները թարգմանել է Էդիկը։ Գրքի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է՝ https://tinyurl.com/2se3xkh6
▪️ Դվորժակի թավջութակի կոնցերտը ծնվել է կոմպոզիտորի անհուն կարոտից ու կորցրած սիրո ցավից և դարձել նրա ամենահուզիչ ստեղծագործությունը. Ահա, թե երաժշտական ինչ «բնորոշում» ունի չեխ կոմպոզիտորի անձնական վիշտը՝ https://tinyurl.com/3hvjwwpv
▪️ Այս պատմության մեջ միավորված են կերպարվեստն ու երաժշտությունը, բայց այն կիսատ կլիներ առանց արհեստական բանականության միջամտության. Կարավաջոյի «Վինահարը» կտավի երեք տարբերակ կա, որոնք պահվում են Մետրոպոլիտեն թանգարանում, Էրմիտաժում և Բադմինտոն հաուսում։ AI-ը, կարծես, տվել է ամենակարևոր հարցի պատասխանը՝ https://tinyurl.com/ytxrm8jt
🇦🇲 Աշխարհի ամենահեղինակավոր լարային քառյակներից մեկը՝ Borodin Quartet-ը, որը ձևավորվել է դեռևս 1945-ին և մինչև օրս համարվում է դասական ավանդույթի խորհրդանիշ, հոկտեմբերի 7-ին հանդես կգա Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ https://tinyurl.com/9nsmppw8
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ BBC-ի նոր վավերագրական ֆիլմը պատմում է Օզզի Օսբորնի վերջին տարիների մասին. Հիվանդության դեմ պայքար, հրաժեշտ երաժշտական աշխարհին և շատ ավելին՝ ինչպիսի՞ն էր Օզզին կյանքի վերջին շրջանում՝ https://tinyurl.com/4uy3wdbd
▪️ Bad Bunny-ն փետրվարին Super Bowl-ի երաժշտական աստղն է լինելու. Համաշխարհային ցանկացած արտիստի համար սա կարևոր նշաձող է, Bad Bunny-ն արդեն հայտարարել է, որ ելույթը նվիրելու է բոլոր նրանց, ովքեր իր համար ճանապարհ են հարթել՝ https://tinyurl.com/39c67zh5
🇦🇲 Հոկտեմբերի 9-ին Հայաստանում ևս նշելու ենք Ջոն Լենոնի 85-ամյակը. Այդ օրը Լենոնին նվիրված հարյուրավոր միջոցառումներ են նախատեսված աշխարհի տարբեր կողմերում, Երևանում կարող եք վայելել The Beertles խմբի ելույթը՝ https://tinyurl.com/mr3vvj2d
▪️ Ալեխանդրո Ինյարիտուն Amores Perros ֆիլմի 25-ամյակը նշում է Մեքսիկայում հատուկ ցուցադրությամբ. 2000 թվականին նկարահանված այս ֆիլմը ռեժիսորի համար դեբյուտային էր։ Այսօր Ինյարիտուն այն նոր դիտանկյունից ներկայացնում է նոր սերնդին՝ https://tinyurl.com/mshacv4z
▪️ Քննադատները մեկը մյուսի հետևից դրական արձագանքներ են թողնում Լեոնարդո Դի Կապրիոյի One Battle After Another ֆիլմին. Սա մի քանի ժանրի հաջող համադրության օրինակ է, որովհետև նման հավակնոտ նախագծերը հազվադեպ են այսքան «հարթ» ճանապարհ ունենում՝ https://tinyurl.com/yvtzjrce
🇦🇲 Հոկտեմբերի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդար ֆիլմերի աշխարհ՝ «Օսկարի» և «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի աշխարհահռչակ կինոերաժշտության միջոցով՝ https://tinyurl.com/y3vkuvmt
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N170)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan