#մշակութաPAN
October 8

🖼️ #մշակութաPAN Weekly (172)

🔵  Կա մի գույն, որի պատճառով Միքելանջելոն իր կտավն անավարտ թողեց։ Գույն, որը Վերմեերին պարտքերի մեջ խեղդեց, իսկ Ռաֆայելին ստիպեց խնայողաբար հաշվել յուրաքանչյուր վրձնահարվածը։ Այս գույնը ոսկու արժեք ուներ և բերվում էր Աֆղանստանի լեռներից՝ հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, անցնելով անապատներ, ծովեր ու ճանապարհներ։ Ուլտրամարինը՝ «ծովից այն կողմ» գույնը, դարեր շարունակ եղել է արվեստագետների երազանքն ու մեծագույն խնդիրը միաժամանակ։ Պիկասոյի «կապույտ շրջանից» մինչև Այվազովսկու՝ ուլտրամարինի բոլոր երանգները պատկերող կտավներ, #PAN-ը պատմում է կապույտի անցած «ճանապարհի», ուլտրամարինի պատճառով կուտակված պարտքերի ու գունանյութի միջոցով ստեղծված գլուխգործոցների մասին՝

✍️ lav.pan.am/ultramarine


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Ռոք երաժշտության 17 ամենահետաքրքիր կոնցեպտուալ ալբոմները պատմում են ամբողջական պատմություններ. «Երաժշտական ինուիտներից» մինչև չորս սկավառակից բաղկացած նախագծեր՝ հոդվածն ամփոփում է այս ալբոմների «տարօրինակ» հնչյուններն ու սյուրռեալիստական պատմությունները՝ https://tinyurl.com/ydtzv4vw

▪️  1968-ի ֆրանսիական ուսանողական ապստամբություններն ինչ-որ առումով նաև ռոք երաժշտության հեղափոխություն էին. Սա մի շրջան էր, երբ Magma-ն և Art Zoyd-ը հորինված լեզուներով երգեր էին ստեղծում ու համերգներ տալիս հոգեբուժարաններում՝ https://tinyurl.com/49atypv2

🇦🇲  Հոկտեմբերի 15-ին կկայանա հանդիպում-երաժշտաբանախոսություն դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանի հետ. Երեկոյի ընթացքում հեղինակը կներկայացնի իր նոր` «Լիրիկական տեսիլքներ» դաշնամուրային շարքը՝ https://tinyurl.com/bdz7ab72

🎬  Կինոյից…

▪️  15 տարի առաջ Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը Facebook-ի ստեղծման պատմությունն էր պատմում. Օսկարակիր դրաման, կարծես, մարգարեական ճշգրտությամբ կանխատեսում էր, թե ինչպես կարող է մարդկանց կապն ավելի պարզ ու հեշտ դարձնող տեխնոլոգիան վերածվել օտարացման գործիքի՝ https://tinyurl.com/mry7npf6

▪️  Good Boy սարսափ ֆիլմում պատմությունը ներկայացվում է շան աչքերով, որի լարված, անթարթ հայացքն իրական սարսափ է ստեղծում. Կարդացեք, թե ինչպես մի խարիզմատիկ շուն դարձավ իսկական կինոաստղ՝ https://tinyurl.com/3pk6p68p

🇦🇲  Անիմացիայի ու պատկերապատման կախարդական աշխարհը վերադառնում է. ReA 2025-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 19-25-ը՝ ֆիլմեր, վարպետաց դասեր, բացառիկ նախագծեր ու հանդիպումներ միջազգային առաջատար մասնագետների հետ` https://tinyurl.com/4s2nfuvw

📷  Լուսանկարչությունից…

▪️  1991-ին Nirvana-ի Nevermind ալբոմի շապիկին հայտնված երեխան մեծացել ու դատական հայց էր ներկայացրել, բայց միայն վերջերս պարտվեց դատարանում. Դատարանը մերժել է մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքն ու այսպիսով ավարտել բազմամյա իրավական պայքարը՝ https://tinyurl.com/5awcby6u

▪️  Բանգլադեշի հագուստի արդյունաբերությունը միլիոնավոր մարդկանց աշխատանքով է ապահովում, բայց իրական վտանգներ է թաքցնում գործարանների աշխատողների համար. New York Times-ի լուսանկարիչ Ջասթին Մոթը բացահայտում է, թե ինչ գնով է ստեղծվում «էժան» նորաձևությունը՝ https://tinyurl.com/3jpc4x93

🇦🇲  «Մակերեսային ջրեր» ցուցահանդեսում Դավիթ Կարապետյանը համադրում է թվային կոլաժը, նկարչությունը, լուսանկարչությունը և գրաֆիկական դիզայնը՝ քննադատելով այն, թե արդյոք նոր մեդիաներն օգնում են մեզ ստեղծագործել, թե խեղդում են մեր ուշադրությունն աննշանության ծովում. Ցուցահանդեսի բացումը՝ հոկտեմբերի 10-ին՝ https://tinyurl.com/y7s7y97p

📚  Գրականությունից…

▪️  16-րդ դարի Իտալիայում տեղի ունեցող արվեստի պատմական դետեկտիվում գլխավոր հերոսներն են Պոնտորմոն, Վազարին և Միքելանջելոն. Իր գրքում Լորան Բինեն Վերածննդի մթնոլորտը վարպետորեն միահյուսում է սպանության առեղծվածի հետ՝ https://tinyurl.com/2vep5pyt

▪️  Կաֆկան երբեք ոտք չի դրել Ամերիկա, բայց բազմաթիվ գրականագետների կարծիքով նրա «Ամերիկա» վեպը զարմանալի ճշգրտությամբ նկարագրում է ամերիկյան իրականությունը. թերևս կան քննադատներ, որոնք կարծում են, թե վեպն ընդամենը երազանք է ու անտեսված է հենց Ամերիկայում՝ https://tinyurl.com/389ehrvm

🇦🇲  Գրականությունից և կինոյից բերված փաստական հարուստ նյութի վերլուծությամբ, գրողների, սցենարիստների և ռեժիսորների ստեղծագործական լաբորատորիաների օրինակներով գրական և սցենարական նոր դասընթացը ցույց կտա, թե ինչպես է կյանքի դրվագը վերածվում գեղարվեստական պատմության, պատմությունը՝ սյուժեի, մարդիկ՝ կերպարների. Դասընթացը կվարի արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը` https://tinyurl.com/23bpssjf

🏛️  Կերպարվեստից…

▪️  Բարոկկո վարպետ Բերնինին Փարիզ էր ժամանել Լուվրի համար արմատական նախագիծ առաջարկելու, բայց Լուի XIV մերժել էր նրա համարձակ տեսլականը. Իտալացի ճարտարապետը հեռացավ վիրավորված՝ կարծելով, որ իր առաջարկած նախագիծը չափազանց «իտալական» էր ֆրանսիական արքունիքի համար՝ https://tinyurl.com/2jzbwhc4

▪️  Արհեստական բանականությունը «վիճում է» փորձագետների հետ ու պնդում, որ Կարավաջոյի կտավը, որը մասնագետները երկար ժամանակ կրկնօրինակ էին համարում, իրականում մեծ վարպետի վրձնին է պատկանում՝ https://tinyurl.com/5em76rk7

🇦🇲  Լեո Լեո Վարդանյանը ներկայացնում է իր «Խորը Կարմիր» անհատական ցուցահանդեսը. Ըստ արվեստագետի՝ խորը կարմիրը թույլ է տալիս մեզ գիտակցել անսահմանը՝ առանց կորցնելու սեփական փորձը։ Սա խորը հայացք է դեպի ներս, որտեղ անձնականն ու անսահմանը համընկնում են՝ առանց միմյանց ոչնչացնելու՝ https://tinyurl.com/3kpzvky6


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N171)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan