#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (173)

🕯️ Վեց մեքսիկական տակո, վեց ջնարակապատ դոնաթ ու Cherry Coke։ Մայրիկի պատրաստած պելմեններ, սառը ջուր կամ էլ ծննդյան տորթ։ Սրանք ռեստորանի մենյուից տարօրինակ պատվերներ չեն, իրական մարդկանց վերջին ընտրություններն են կյանքում։ Ամերիկացի արվեստագետ Ջուլի Գրինը 21 տարի է նվիրել իր կյանքի ամենամեծ նախագծին։ Նա ճենապակյա ափսեների վրա նկարում էր մահապատժի դատապարտվածների վերջին ճաշերը։ Ընդհանուր առմամբ 1000 ափսե՝ յուրաքանչյուրը մեկ մարդու, մեկ ճակատագրի, մեկ վերջին ընտրության պատմություն։ Ի՞նչ են ընտրում մարդիկ, երբ մահն անխուսափելի է, ու ի՞նչ է ասում այդ ընտրությունը նրանց մասին։ PAN-ը պատմում է, թե ինչպես մի արվեստագետի նախագիծ մարտահրավեր նետեց մի ամբողջ երկրի դատական համակարգին՝

✍️ lav.pan.am/thelastsupper


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎬 Կինոյից…

▪️ Թվային ստուդիան ստեղծել է ԱԲ դերասանի, որը սարսափելի իրական է թվում. Հոդվածի հեղինակը պնդում է, որ այս արհեստական կերպարները միլիոնավոր ոճային տարրեր ու միմիկաներ են գողանում իրական դերասաններից՝ https://tinyurl.com/5n8r9mxp

▪️ Չարլի Չապլինի անավարտ՝ վերջին ֆիլմի սցենարը վերջապես կհրատարակվի. Այն հավաքված է արխիվային նյութերից, սևագիր ձեռագրերից ու սյուժեի էսքիզներից: The Freak-ը ֆանտազիա է «թևավոր գեղեցիկ արարածի» մասին՝ https://tinyurl.com/3wyjswuj

🇦🇲 Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում հրավիրում է 19-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 30-ը. այս տարի ցուցադրություններ կանցկացվեն Երևանում, Կապանում և Դիլիջանում՝ կներկայացնելով ճապոնական ժամանակակից ֆիլմերի ընտրանի՝ https://tinyurl.com/8uh6m2k3

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Դաշնակահար Ջոնաթան Բիսսի նոր ալբոմն անսովոր զուգակցություն է՝ Բեթհովենի դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ը հնչում է իտալացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին, և այս ընտրությունը պատահական չէ՝ https://tinyurl.com/7mhzkkwh

▪️ Արհեստական բանականությունն արմատապես փոխում է նաև երաժշտության ստեղծման եղանակները, և ինչպես շատերն այս օրերին՝ կոմպոզիտորները ևս սկսում են մտածել՝ արդյո՞ք իրենց մասնագիտությունը վտանգի տակ չէ՝ https://tinyurl.com/msejxhat

🇦🇲 Հոկտեմբերի 17-ին Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի տպավորիչ ծրագիր՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Մենակատար՝ նորվեգացի ջութակահարուհի Վիլդե Ֆրանգ՝ https://tinyurl.com/ycxt6ect

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Օզզի Օսբորնի նոր հուշերում ռոք լեգենդը պատմում է անհավատալի պատմություններ ու կիսվում իր կյանքի դասերով. Կախվածություն, փառք, ընտանիք, ընկերներ ու երաժշտություն, և այս ամենը՝ միայն Օզզիին հատուկ սև հումորով՝ https://tinyurl.com/42btcmas

▪️ Թեյլոր Սվիֆթի 12-րդ ալբոմը՝ The Life of a Showgirl-ը, պատրաստվում է գրավել երաժշտական բոլոր չարթերը, բայց որոշ երկրպագուներ ալբոմի հետ կապված վերապահումներ ունեն. Մասնագետները քննարկում են, թե ինչ նշանակություն ունի այս ալբոմը երգչուհու կարիերայի համար՝ https://tinyurl.com/2fb367e6

🇦🇲 Դե, իսկ հոկտեմբերի 19-ին Հովհաննես Մանուկյանի ջազ եռյակը կներկայացնի ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ ջազ տարբերակով, վերադարձնելով մեզ ժանրի բուն արմատներին՝ https://tinyurl.com/4rstw2jr

📷 Լուսանկարչությունից…

▪️ Ավստրալացի լուսանկարիչ Էնդրյու Չեփմենի նոր գիրքը ներկայացնում է նրա հինգ տասնամյակների աշխատանքը. Ընտանեկան մտերմիկ պահերից մինչև քաղաքական ու պատմական իրադարձություններ՝ լուսանկարները փաստագրում են Ավստրալիայի բազմաշերտ կյանքը՝ https://tinyurl.com/mr483rnu

▪️ 15 տարի շարունակ Բրենդոն Սթենթոնը լուսանկարել է Նյու Յորքի բնակիչներին ու ստեղծել հայտնի Humans of New York նախագիծը. Նրա ավելի քան 10,000 դիմանկարից ընտրված լավագույնները հիմա ցուցադրվում են քաղաքի Կենտրոնական կայարանում՝ https://tinyurl.com/mr3926kh

🇦🇲 Հոկտեմբերի 16-ին Հացի և պարենի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվում է «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն. Այն կներկայացնի մոտ 20 յուրօրինակ դիմագիծ, պատմություն և անուն՝ https://tinyurl.com/77vda2h8

🏛️ Կերպարվեստից…

▪️ Ժամանակակից արվեստի թանգարանը՝ MoMA-ն, և Mattel խաղալիքների ընկերությունը նոր գործակցության արդյունքում թողարկում են արվեստից ոգեշնչված իրերի հավաքածու. Այն կներկայացվի նոյեմբերի 11-ին և ներառում է, օրինակ, Վան Գոգից ոգեշնչված Բարբի՝ https://tinyurl.com/57yj33y5

▪️ Մյունխենի միջազգային արվեստի տոնավաճառում Utermann պատկերասրահը ցուցադրելու է Մարկ Շագալի՝ տեսիլքներով լի աշխատանքների շարքը. Արտասավոր նկարչի ստեղծագործություններն այստեղ համատեղում են իրական և երևակայական աշխարհները՝ https://tinyurl.com/3v5rshmt

🇦🇲 Հանդիպում 50 տարի անց. «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը և «Խաչատուր Իսկանդարյան» արվեստի հիմնադրամը համատեղ ներկայացնում են «Իսկանդարյան-Նիկողոսյան․ արվեստ և ընկերություն» ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ Նիկողոսյան հիմնադրամում՝ https://tinyurl.com/4u49z2kh


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N172)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan