🖼️ #մշակութաPAN Weekly (174)
🎨 Թվում էր, թե աշխարհի ամենապաշտպանված թանգարաններից մեկի՝ Լուվրի կողոպուտը հնարավոր է միայն սցենարներում։ Հատկապես՝ նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում։ Օրինակ, եթե դիտել եք Netflix-ի Lupin սերիալը, ապա մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ դետալային աշխատանքի ու մասշտաբների մասին է խոսքը։ Բայց պարզվում է, որ իրականում ամեն բան ավելի հեշտ է, քան կարելի էր պատկերացնել։ Լուվրի սրահներից մեկը կողոպտել են ոչ թե գիշերը, այլ առավոտյան 9:30։ Ոչ թե բարդ մաթեմատիկական հաշվարկներով ու ժամերի ընթացքում, այլ 7 րոպեում։ Ոչ թե մի ամբողջ ավազակախումբ, այլ չորս դիմակավորված տղամարդ։ Բոլոր հայտարարությունները փաստում են, որ այս կողոպուտը ստիպեց Ֆրանսիային վերանայել իր մոտեցումը թանգարանային անվտանգության հարցերում։ Հնարավոր է, որ շուտով կտեսնենք ավելի խիստ միջոցներ, ավելի շատ տեսախցիկներ, ավելի լավ պաշտպանություն։ Բայց մյուս կողմից էլ կա մտավախություն, որ սա կվնասի թանգարանի հիմնական առաքելությանը՝ արվեստը մատչելի դարձնելուն բոլորի համար։ #PAN-ը պատմում է Լուվրի կողոպուտի, նախկինում այս ճակատագրին արժանացած «Մոնա Լիզայի» ու կոտրված թագի պատմությունը՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Երեսուն տարի առաջ Ալ Պաչինոն ու Ռոբերտ Դե Նիրոն «Տապ» կրիմինալ դրամայի շնորհիվ իրական պայթյուն գրանցեցին կինոաշխարհում. Հիմա Հոլիվուդի երկու հսկաները կրկին միավորվել են՝ այս անգամ ոչ թե ֆիլմում, այլ գովազդում` https://tinyurl.com/2s44zwtf
▪️ Երբ 2014-ին դուրս եկավ Քրիստոֆեր Նոլանի «Միջաստղային ճամփորդություն» (Interstellar) ֆիլմը, կինոքննադատները քննարկում էին սյուժեի թերությունները, գիտնականները՝ գիտական սխալները. Բայց 11 տարի անց էլ այն նոր սերնդի թոփ սիրելի ֆիլմերի շարքում է՝ https://tinyurl.com/mukwnj23
🇦🇲 Սինե-ակումբում մեկնարկում է «5 դասականներ» ծրագիրը. Առաջինը հոկտեմբերի 28-ին ցուցադրվելու է 1937 թվականի «Պեպե լը Մոկո»-ն՝ քրեական ֆիլմ, որը համեմված է կինոյի պատմության ամենակրքոտ սիրային պատմություններից մեկով՝ https://tinyurl.com/39z7a9j7
▪️ Քսաներորդ դարի ամենամեծ մշակութային սկանդալներից մեկը՝ կեղծ կտավների վաճառքը և նյույորքյան Knoedler պատկերասրահի փլուզումը, վավերագրական ֆիլմի և գրքի հիմք է դարձել. Երբևէ չհանրայնացված փաստերը բացահայտում են կեղծ կտավների պատմությունը՝ https://tinyurl.com/2p9snsdz
▪️ Վերմեերի բացառիկ ցուցադրության մասին նոր գիրքը հնարավորություն է տալիս հայտնվել պատկերասրահի ներսում և պատմում է թագավորական այցելությունների, eBay-ում աղմկահարույց վաճառքների և շատ այլ դրվագների մասին՝ https://tinyurl.com/32kmp5xe
🇦🇲 Հոկտեմբերի 31-ին Jeffrey's Coffeeshop-ը հրավիրում է մասնակցելու Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը»՝ ամենահայտնի վիպակի քննարկմանը. Քննարկվող թեմաների թվում են մարդու և բնության հարաբերությունը, ազատությունը և միայնությունը, արժանապատվությունը և խորհրդանիշերը՝ https://tinyurl.com/4bp98w7m
▪️ Մուհամմեդ Ալիից մինչև Թոնի Մորիսոն՝ լուսանկարիչ Քորին Սիմփսոնի կարիերան բազմաթիվ յուրահատուկ դիմանկարներով է բնորոշվում. Նրա այս աշխատանքները մեկտեղված են նոր գրքում, որտեղ ընդգծվում է լուսանկարչի «սուր աչքը» https://tinyurl.com/9djpnuz4
▪️ Պարզվում է` Midjourney հարթակի օգտատերերն ամենից շատ փորձում են կրկնել մեկ համաշխարհային լուսանկարչի ոճը. PetaPixel-ը հրապարակել է արհեստական բանականությամբ պատկերներ ստեղծելու ընթացքում ամենաշատ հարցված 200 լուսանկարչի ցուցակը` https://tinyurl.com/32zvszw3
🇦🇲 «Արարատը հայի աչքերով». Հոկտեմբերի 29-ին Թեքեյան կենտրոնում կբացվի Արարատը պատկերող լուսանկարների միջազգային ցուցահանդեսը՝ https://tinyurl.com/zx2ep3yw
▪️ Հայտնաբերվել է բարոկկո ոճի երաժշտության նշանավոր անգլիացի երգահան Հենրի Պյորսելի երկու ստեղծագործություն. Արխիվներում՝ իրավական փաստաթղթերի մեջ «թաքնված» գործերը երկրորդ կյանք կստանան՝ https://tinyurl.com/yjujukde
▪️ 20-րդ դարում ավանգարդ երաժշտությունը կարծես մշտապես փոխեց ժամանակակից երաժշտության ընկալումները. Մի սերնդի փորձարարական ստեղծագործությունները տասնամյակներ անց էլ թելադրում են կանոններ ու ազդում նոր սերնդի կոմպոզիտորների վրա՝ https://tinyurl.com/35w5vkrv
🇦🇲 Նոյեմբերի 1-ին Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը կներկայացնի «Սիրո արահետներ» ֆրանսիական և ռուսական երաժշտության երեկոն. Կատարողներ՝ Տաթևիկ Մովսեսյան և Կարինե Հովհաննիսյան՝ https://tinyurl.com/3xnv9spw
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Spotify-ը հայտարարել է, որ խոշոր ձայնագրող ընկերությունների հետ աշխատում է նոր ԱԲ գործիքների ստեղծման վրա. Ընկերությունը խոստացել է «պատասխանատու» ձևով օգտագործել արհեստական բանականությունն ու առաջնահերթություն տալ արտիստներին` https://tinyurl.com/4zvk5rnf
▪️ Փոփ-ռոք լեգենդ Թոդ Ռանդգրենը Բրիտանիայում շրջագայության ժամանակ պատասխանել է երկրպագուների հարցերին. Նա խոսել է Bat Out of Hell ալբոմի ստեղծման, XTC և The Band խմբերի հետ վեճերի, Ջոն Լենոնի հետ առաջին հանդիպման և այլ թեմաների մասին՝ https://tinyurl.com/229dkpm2
🇦🇲 Հոկտեմբերի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Ազնավուր․ հավերժ մեղեդիներ» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ. Համերգը նվիրված է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը՝ https://tinyurl.com/wbyf48a5
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N173)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan