🖼️ #մշակութաPAN Weekly (175)
🎨 Հոլիվուդը թանգարանային կողոպուտները հաճախ ներկայացնում է այնքան տպավորիչ ու դետալային, որ ստեղծվում է տպավորություն, թե կողոպուտն առանձին արվեստի գործ է: Էլեգանտ հագնված հանցագործներ, լազերային ճառագայթների միջով սահող ճկուն մարմիններ, կատարյալ հաշվարկներ ու պլաններ, էսթետիկ հաճույք… Բայց իրականությունը հաճախ շատ հեռու է էկրանավորած «վարպետության դասից»։ Իրական գողերը հազվադեպ են ունենում Ջորջ Քլունիի հմայքը կամ էլ Օուշենի տասնմեկ ընկերների ճշգրտությունը։ Իրականում արվեստի պատմության մեջ հաջողված կողոպուտների կողքին տասնյակ ձախողված, երբեմն անգամ զավեշտալի դեպքեր են գրանցվել, երբ միլիոնավոր դոլարներ արժեցող կտավները հանցագործի ձեռքում մնացել են լավագույն դեպքում մի քանի րոպե։ Որոշ դեպքերում այս ձախողումները խիստ օբյեկտիվ հանգամանքների հետևանք են, այլ պարագայում՝ ոչ բավարար ուսումնասիրության և այլ պատճառների։ #PAN-ը պատմում է կեղծ Դալիի, կտավից ավելի փոքր մեքենայի ու դետեկտիվ դարձած ուսանողների մասին։ Բոլոր այս պատմությունների հիմքում ձախողված կողոպուտներն են՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Հոլիվուդում նկարահանվել է արվեստի գործերի կողոպուտները ռոմանտիզացնող նոր ֆիլմ ու սա ամենևին էլ նորություն չէ. Գրականությունն այս թեմային վաղուց է անդրադարձել։ Եթե թանգարանային կողոպուտների թեման ձեզ գրավիչ է թվում, ահա յոթ գիրք՝ արվեստի աշխարհի ամենահայտնի գողությունների մասին` https://tinyurl.com/4tfxxbaw
▪️ The Age of Choice գրքի հեղինակն էլ հետազոտում է, թե ինչպես է վերջին հարյուրամյակների ընթացքում ընտրությունը դարձել ազատության հոմանիշ. Հեղինակն առաջարկում է հինգ գիրք, որոնք կօգնեն հասկանալ մեր ընտրությունների բնույթը` https://tinyurl.com/6ddkwf7v
🇦🇲 Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում նոյեմբերի 3-ին Էպիգրաֆում կարող եք մասնակցել ֆրանկոֆոն ժամանակակից նշանավոր դրամատուրգ Մատեի Վիշնիեկի թատերկերի հայերեն հրատարակության շնորհանդեսին՝ https://tinyurl.com/439vmdfx
▪️ Գյուստավ Կուրբեի «Հուսահատ մարդը» ինքնանկարը տարիներ անց վերադարձել է Փարիզ և ցուցադրվելու է Օրսե թանգարանում. Կուրբեի այս կտավը վստահաբար համարվում է արվեստի պատմության ամենատպավորիչ ինքնանկարներից մեկը` https://tinyurl.com/yc5r25p2
▪️ 2024-ին մեծ կարողություն ունեցող կանայք արվեստի գործերի վրա ծախսել են 46%-ով ավելի շատ գումար, քան տղամարդիկ. Նոր զեկույցը քննարկում է արվեստի հավաքածուների վրա գենդերային և սերնդային տարբերությունների ազդեցությունը՝ https://tinyurl.com/hpsdfafv
🇦🇲 «Կերպի ձևը․ Կամրջելով անցյալը և ներկան»․ Հոկտեմբերի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում բացվում է նոր ժամանակավոր ցուցադրություն, որը ներառում է Ժողովրդական արվեստների թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված նմուշներ, որոնք ներկայացնում են հայ արհեստավորների վարպետությունը և գեղագիտական զգացողությունը՝ https://tinyurl.com/yr8zvprr
▪️ Պարկինսոնի հիվանդությամբ 65-ամյա կինն ուղեղի չորս ժամ տևած վիրահատության հենց ընթացքում փողային երաժշտական գործիք է նվագել. «Արթուն» վիրահատությունը բժիշկներին թույլ է տվել իրական ժամանակում տեսնել միջամտության արդյունքները՝ https://tinyurl.com/4heycuyt
▪️ Turner մրցանակակիր Հելեն Մարտենը Art Basel Paris-ում ներկայացրել է երկժամանոց, նոր մոտեցումներով և կոնցեպտով օպերա՝ Miu Miu-ի պատվերով. Արտիստն այս անգամ հենց ինքն է գրել օպերայի լիբրետոն` https://tinyurl.com/3832skup
🇦🇲 Նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տեղափոխվեք տիեզերքի առեղծվածային և բազմազան աշխարհ՝ Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտի միջոցով` https://tinyurl.com/p4xp3vua
▪️ Լուսանկարիչը վերևից նկարահանել է Շվեդիայի կղզիներն ու այսկերպ բացահայտել հաճախ չերևացող ու աննկատ թվացող 260,000 կղզուց մի մասի երկրաչափական ձևերն ու գույների համադրությունները` https://tinyurl.com/yc5hsm5v
▪️ Գիտնականները վայրկյանում 1000 կադր արագությամբ նկարահանել են թունավոր օձի խայթոցը, որը տևում է 100 միլիվայրկյանից էլ պակաս. Կադրերը հնարավորություն են տալիս տեսնել մեխանիզմներ, որոնք անզեն աչքով ուսումնասիրելն անհնար է` https://tinyurl.com/3f336v74
🇦🇲 Նոյեմբերի 6-8-ը Երևանում տեղի կունենա «After Post-Photography 10» միջազգային կոնֆերանսը. Մի քանի տարի առցանց ձևաչափից հետո կոնֆերանսը վերադառնում է օֆլայն հանդիպումների ձևաչափով՝ մեկ վայրում հավաքելով լուսանկարչության ոլորտի մասնագետների՝ ամբողջ աշխարհից՝ https://tinyurl.com/mr4dn3v3
▪️ Հոլիվուդում վերջին տարիներին հաջողության հասած Գլեն Պաուելը խոստովանում է, որ չի հասկանում, թե ինչպես է որևէ մեկը լուրջ ընդունում իր մասնագիտությունը. Միևնույն ժամանակ, Top Gun: Maverick և Twisters ֆիլմերի աստղն այժմ պատրաստվում է աշխատել Ռոն Հովարդի և Էդգար Ռայթի հետ` https://tinyurl.com/47xvkdb6
▪️ Սթիվեն Քինգն էլ դեռ չի դադարում զարմանալ իր ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ու սերիալների քանակով. Միայն 2025-ին իր չորս վեպերն ու երկու պատմվածքները դարձել են ֆիլմ կամ սերիալ, իսկ ընդհանուր առմամբ, խոսքը 100-ից ավելի էկրանավորման մասին է՝ https://tinyurl.com/mpz4hyn9
🇦🇲 Ազատություն փնտրող դասալիք Ժանը ժամանում է Հավր՝ Ֆրանսիայից հեռանալու հույսով։ Նավահանգստի կողքի բիստրոյում նա հանդիպում է երիտասարդ Նելլիին, որին բանտարկել է իր բռնի խնամակալը. Նոյեմբերի 4-ին կարող եք դիտել Մարսել Կարնեի «Մշուշների Առափնյակը» ֆիլմը՝ https://tinyurl.com/ft7anz3b
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N174)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan