🖼️ #մշակութաPAN Weekly (176)
🏝️ Թեև հայերը Եգիպտոսն ասոցացնում են պասիվ հանգստի հետ, ծովից ու գեղեցիկ արևայրուքից բացի Եգիպտոս այցելելու բազմաթիվ այլ պատճառներ կան, որոնց օրեր առաջ գումարվել է ևս մեկը։ Նոյեմբերի 1-ին Կահիրեում վերջապես բացվել է Մեծ եգիպտական թանգարանը` Grand Egyptian Museum-ը։ Աշխարհի հնագիտական ամենամեծ թանգարանի կառուցումը տևել է ուղիղ երկու տասնամյակ՝ ընդհատումներով, հետաձգված ժամկետներով, պատերազմներով, կորոնավիրուսով ու մեծ երազանքով։ Թվերը չափազանց տպավորիչ են՝ թանգարանի ամբողջ տարածքը կազմում է մոտ 500,000 քմ։ Համեմատության համար՝ սա մոտ 70 ֆուտբոլային դաշտ է։ Թանգարանում ներկայացված է 100,000 ցուցանմուշ, որոնք ընդգրկում են եգիպտական քաղաքակրթության մոտ յոթ հազար տարվա պատմություն։ Իսկ ամենատպավորիչը՝ առաջին անգամ այստեղ ցուցադրվում են Թութանհամոնի դամբարանից հայտնաբերված բացառիկ նմուշները միասին՝ մեկ տեղում: #PAN-ը պատմում է թանգարանի ստեղծման անհավանական ճանապարհի, ցուցադրվող բացառիկ նմուշների ու մեծ երազելու կարևորության մասին՝
✍️ https://lav.pan.am/egyptianmuseum
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Մեծ փառքի հասած ռոք խմբերից շատերը սովորաբար ընտրում են «ապահով» ճանապարհն ու կրկնում հաջողության արդեն իսկ ստացված բանաձևը, բայց կան խմբեր, որոնք հենց հաջողության պահին որոշում են ռիսկի դիմել ու հայտնվում են սկանդալների և էքսպերիմենտների կենտրոնում՝ https://tinyurl.com/ye88ubhn
▪️ 1969-ին, երբ The Beatles-ն արդեն փլուզման եզրին էր, 27-ամյա Փոլ ՄաքՔարթնին իր կյանքի ամենածանր շրջանն էր ապրում՝ դեպրեսիա, անվերջ դատական վեճեր ու անձնական ճգնաժամ. Կարդացեք, թե ինչպես Շոտլանդիայի հեռավոր ֆերման փրկեց ՄաքՔարթնիին՝ https://tinyurl.com/ppedzrjd
🇦🇲 Artsruni Progressive Music Act նախագիծը ներկայացնում է ռոք երաժշտության յուրահատուկ գեղարվեստական ոճ՝ հետաքրքիր ռիթմերով ու տպավորիչ մեղեդայնությամբ. Նոյեմբերի 9-ին Վահան Արծրունու պրոգրեսիվ ռոք խումբը ելույթ կունենա Ֆիլհարմոնիայում՝ https://tinyurl.com/yc6w72t5
▪️ Որոշ կոմպոզիտորներ անգամ մահից հետո առեղծվածային պատմությունների կիզակետում են եղել. Օրինակ՝ կարդացեք, թե ինչպես են որոշ դեպքերում նրանց մարմիններն անհայտ հանգամանքներում անհետացել կամ դարձել «հուշանվեր»՝ https://tinyurl.com/57evdjx8
▪️ Ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելը 20-րդ դարի երաժշտության ռեֆորմատորներից էր. Նա հայտարարում էր, որ իր միակ սիրուհին երաժշտությունն է, իսկ Ստրավինսկին Ռավելին անվանում էր «կատարյալ ժամագործ»՝ https://tinyurl.com/3fnbeb5t
🇦🇲 Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Սիմֆոնիկ Մանսուրյան» սպասված համերգին՝ վայելելու մաեստրոյի՝ հայկական ֆիլմերի և թատերական ներկայացումների համար գրված մեղեդիները՝ https://tinyurl.com/4khe9zc5
▪️ 1970-ականների Լոնդոնի Իսթ Էնդը մեծ փոփոխությունների շրջանում էր՝ նավահանգիստները փակվում էին՝ իրենց հետ տանելով սովորական դարձած ապրելակերպը, իսկ ներգաղթյալները նոր մշակույթներ էին բերում. Այս դրամատիկ փոփոխությունները ֆիքսել են լուսանկարիչները` https://tinyurl.com/2sx4cej8
▪️ Սյուրռեալիզմի 100-ամյակի առթիվ Throckmorton Fine Art Inc. պատկերասրահը ցուցահանդես է բացել, որտեղ ներկայացված են 20-րդ դարի հեղափոխական լուսանկարիչների աշխատանքները. Կարդացեք, թե ինչպես սյուրռեալիզմը ձևափոխեց ոչ միայն նկարչությունը, այլև լուսանկարչական արվեստը՝ https://tinyurl.com/53hzm2ub
🇦🇲 Digital Archiving նախագիծը բաղկացած է մի շարք ենթաճյուղերից, որոնք բացահայտում են թվային դարաշրջանի ազդեցությունը մարդու ներաշխարհի տարբեր շերտերի վրա. Շարքի մի ճյուղը կենտրոնանում է արխիվային լուսանկարների reinterpret-ի վրա։ Թեման կարող եք բացահայտել նոյեմբերի 7-13-ը` https://tinyurl.com/24n99kj6
▪️ Արվեստագետ Ալեքսանդր Յակիմովիչը նոր գրքում 17-րդ դարի մի քանի նկարիչների ներկայացնում է ոչ թե որպես «հին վարպետներ», այլ հեղափոխականներ, որոնք երիտասարդ էին, համարձակ և նորարար. Նրանց արվեստն այնքան էքսպերիմենտալ էր, որ հեղինակը զուգահեռներ է անցկացնում անգամ 20-րդ դարի արվեստագետների հետ` https://tinyurl.com/2as3tzah
▪️ Վորտիցիզմն անգլիական մշակութային երևույթ է, մոդեռնիզմի անգլիական ճյուղ, և հակազդել է ինչպես իմպրեսիոնիզմին, այնպես էլ կլասիցիզմի գեղանկարչության ավանդույթների վրա. Նոր գիրքն առաջին անգամ թեմայի առանցքում դնում է անտեսված կին նկարիչներին՝ https://tinyurl.com/4d8nssyk
🇦🇲 Նոյեմբերի ուղիղ կեսին՝ նոյեմբերի 15-ին, 3-րդ անգամ կկայանա Francofest գրքի միջազգային փառատոնը. Ֆրանսիական բեսթսելլերներ, երաժշտություն, զրույցներ, ու ամենակարևորը՝ գրքեր՝ մեծ զեղչերով՝ https://tinyurl.com/2utfxzr9
▪️ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Վան Գոգի և այլ նկարիչների կտավները դիտելը բառացիորեն բարելավում է մեր առողջությունը, նվազեցնում սթրեսի հորմոնները և ավելացնում դրական էմոցիաները. Գիտնականներն արվեստի հետ շփումն անվանում են «մշակութային մարզանք մարմնի համար»՝ https://tinyurl.com/3vjm9r76
▪️ Օլգա Մեերսոնին նկարել էր Մատիսը, բայց դա նվազագույնն է, որով պետք է հիշել այս կնոջը. Նոր ցուցադրությունը ներկայացնում է Մեերսոնի՝ որպես ինքնուրույն արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/y23sf6c5
🇦🇲 «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը միաձուլում է 20-րդ դարի հայկական արվեստը ժամանակակից նորաձևության հետ՝ հնարավորություն տալով հայ դիզայներներին վերափոխել թանգարանի միջավայրը Փարաջանովի արվեստը արտացոլող հեղինակային զգեստներով և աքսեսուարներով՝ https://tinyurl.com/5n8shzu4
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N175)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan