🖼️ #մշակութաPAN Weekly (177)
🎨 1905-ին Փարիզում մի խումբ երիտասարդ նկարիչներ որոշեցին անտեսել գրված ու չգրված կանոնները։ Նույն սրահում Վերածննդի դարաշրջանի արձանի կողքին կախված էին վառ գույներով ու մեծ վրձնահարվածներով կտավներ։ Ֆրանսիացի արվեստի քննադատ Լուի Վոսելն այդ սրահում մի արտահայտություն արեց, որը հետո մի ամբողջ ուղղություն ու շարժում պիտի բնորոշեր.
Դոնատելլոն վայրի գազանների մեջ է։
Այդպես ծնվեց ֆովիզմի անունը՝ les fauves, ֆրանսերեն՝ «վայրի գազաններ»։ Նրանց «վայրիությունը» հենց գույնի հանդեպ վերաբերմունքից էր գալիս։ Այս նկարիչները հրաժարվում էին իրականությունն ու իրական գույները ճշգրտորեն պատկերելու ավանդական կանոններից և կարծես «ազատում էին» գույնն ու դարձնում այն ինքնուրույն լեզու։ Օրինակ, ծովն ու երկինքը կարող էին նարնջագույն լինել, մարդու դեմքը՝ կապույտ, եթե այդ գույներն ավելի լավ էին արտահայտում նկարչի զգացմունքները։ Այս նկարիչները պաշտոնական մանիֆեստ չունեին, պարզապես ընկերներ էին, որոնք միասին նոր խոսք էին փնտրում արվեստում։ #PAN-ը պատմում է ֆովիզմի կարճ, բայց տպավորիչ ճանապարհի, գույների ավանդական ընկալումը մերժելու համարձակության ու նարնջագույն ծովերի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Հայդնը դասական երաժշտության մեծ վարպետներից էր ու նաև բացառիկ հումոր ուներ, որն արտահայտվում էր նաև նրա ստեղծագործական ռիթմիկ պատրանքներում. Երաժշտական ամենահայտնի կատակն «Անակնկալ» սիմֆոնիայի դանդաղ ընթացքում անսպասելի բարձր ակորդն է՝ https://tinyurl.com/bdhc48p2
▪️ Պատմաբանները հայտնաբերել են 9-րդ դարի ձեռագիր, որը, հնարավոր է, արևմտյան երաժշտության ամենահին նոտագրությունն է պարունակում. Ձեռագիրը գտնվել է Փենսիլվանիայում՝ մասնավոր հավաքածուի արխիվներում՝ https://tinyurl.com/mjax6nnj
🇦🇲 «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 21-ի երեկոն ձեզ կտանի դեպի երկու տարբեր երաժշտական աշխարհ` Մոցարտի և Տերտերյանի, ներդաշնակության և պայքարի. Երաժշտություն, որն արտահայտում է անհատի հույզերն ու մտքերն առանց խոսքերի՝ https://tinyurl.com/yc872nsz
▪️ Տիտանիկի ողբերգությունից մեկ դար անց հայտնաբերված վզնոցը ցուցադրվում է Օռլանդոյում՝ Titanic: The Artifact Exhibition-ի շրջանակում. Այս ցուցադրությունն իրական ու կինեմատոգրաֆիկ միահյուսված պատմությունների ճանապարհորդություն է՝ https://tinyurl.com/3em4nfpt
▪️ Ջենիֆեր Լոուրենսը վերադառնում է մեծ էկրան, շատերի կարծիքով՝ իր ամենալուրջ դերերից մեկով. Die My Love ֆիլմում նրա մարմնավորած երիտասարդ մոր կերպարը ներկայացնում է միաժամանակ կնոջ խոցելիությունն ու ներքին ուժը՝ https://tinyurl.com/kvvy3tc3
🇦🇲 Օդաչու Անդրե Ժյուրիոն, պատմական տրանսատլանտյան թռիչքից հետո թաթախվելով փառքի մեջ, տվայտվում է կոմսուհի Քրիստին դը Լա Շենեի անտարբերությունից. Ժան Ռենուարի «Խաղի Կանոնները» ֆիլմը նոյեմբերի 18-ին կցուցադրվի Ազգային գրադարանի մեծ դահլիճում՝ https://tinyurl.com/uzd6z9az
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ 1964-ին դեռահաս Դեյվիդ Բոուին հայտնվեց BBC-ի եթերում ու պաշտպանեց երկար մազերով տղամարդկանց. Այդ շրջանում արդեն հստակ էր, որ ապագա երաժշտական լեգենդը հոսանքին հակառակ գնալու սովորություն ունի։ Ինքը՝ Բոուին, վստահ էր, որ ինքնությունն արտահայտելու միակ միջոցը համարձակությունն է՝ https://tinyurl.com/bd6fhdmx
▪️ Ջեք ԴիՋոնեթի անհավանական երաժշտական ճկունությունն ու ստեղծագործական հասունությունը նրան եզակի երևույթ էին դարձրել երաժշտական աշխարհում. Բարդ, բայց ընդգրկուն ոճով երաժիշտն ապացուցում էր, որ վարպետությունը ոչ միայն տաղանդն է, այլև ուրիշների հետ ներդաշնակ միջավայր ստեղծելը՝ https://tinyurl.com/4kx3jfda
🇦🇲 Ջազը շունչ է, ազատություն, որը Նոր Օռլեանից եկավ Աբովյան փողոց. Երկար դադարից հետո Հայաստանում է Zaid Nasser-ը։ Նոյեմբերի 20-ին ԷՊՈՍ ակումբում Կարեն Գրիգորյան տրիոն և Zaid Nasser-ը կխոսեն ջազի լեզվով՝ https://tinyurl.com/4afdjvja
▪️ Իր խենթ ու փորձարարական գաղափարներով հայտնի լուսանկարիչ Նիկ ԼոՊրեստին այս անգամ անհավանական մի բան է փորձարկել՝ լուսանկարել է 82 տարվա հնության ֆոտոժապավենով. Ահա ինչպես է դասական լուսանկարչության հանդեպ նրա սերը վերածվել համարձակ արկածի` https://tinyurl.com/m9nv64jr
▪️ Fujifilm-ը Բարսելոնայում և Պորտոյում բացել է իր նորարարական House of Photography կենտրոնները. Դրանք տարածքներ են, որտեղ կարելի է սովորել, ստեղծել ու պարզապես վայելել լուսանկարչական արվեստը, և նախատեսված են թե՛ մասնագետների, թե՛ լուսանկարչության սիրահարների համար՝ https://tinyurl.com/y98nc2k6
🇦🇲 1998-ին լուսանկարիչ Ուինսլո Մարտինը Բոստոնում հանդիպեց հայ հոգևորական Տեր Տաճատ Դավթյանին և այս հանդիպումն ինչ-որ առումով ճակատագրական եղավ. Երկու տասնամյակ շարունակ նա տեսախցիկը ձեռքին վերադառնում էր Հայաստան։ ԱՄՆ-ում և Հայաստանում մեծ հաջողության հասած Love Letter to Armenia ցուցահանդեսը նոյեմբերի 19–20-ին վերադառնում է Երևան՝ https://tinyurl.com/yxcnt8zz
▪️ Վիեննայում բացված ցուցահանդեսը ներկայացնում է դարեր շարունակ մոռացված ֆլամանդացի նկարչուհու կտավները. 17-րդ դարի բացառիկ այս վարպետի աշխատանքներն այսօր համեմատում են Ռուբենսի և Վան Դեյքի ստեղծագործությունների հետ` https://tinyurl.com/watze4j3
▪️ Բելլինիի վերականգնված գլուխգործոցն առաջին անգամ մեկնում է ԱՄՆ և կցուցադրվի Նյու Յորքում. Ամերիկյան հանրության համար Վերածննդի ժամանակաշրջանի շունչը բացահայտելու այս հնարավորությունը մի քանի ամիս կտևի՝ https://tinyurl.com/mrx65f4n
🇦🇲 Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Հռիփսիմե Մարգարյանի «Արևն իմ մեջ» անհատական ցուցահանդեսը. Այն ներկայացնում է նկարչուհու տարբեր տարիներին արված գրաֆիկական աշխատանքներն ու վիտրաժային կոմպոզիցիաները, որոնք արտահայտում են արվեստագետի գեղագիտական զգայունությունն ու ստեղծագործական մտածողությունը` https://tinyurl.com/4e9jby2k
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N176)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan