#մշակութաPAN
Yesterday

🖼️ #մշակութաPAN Weekly (178)

🎨 Իսկական self-made woman, Ար-դեկոյի դիվա, ջազի դարաշրջանի խորհրդանիշ, խորհրդավոր, գայթակղիչ, սկանդալային, անօրինակ… Տամարա դե Լեմպիցկայի մասին պատմող ցանկացած ֆիլմ, տեսանյութ, հոդված ու վերլուծություն այս և նմանօրինակ այլ ձևակերպումներ է շռայլում Լեմպիցկային նկարագրելու համար։ Երբ այսօր փորձում ենք մտովի պատկերացնել Ար-դեկոյի՝ 20-րդ դարի ամենաէքստրավագանտ և հակասական ուղղության էսթետիկան, առաջին պատկերներից մեկը, որ տպվում է գիտակցության մեջ, վստահաբար «Տամարան կանաչ Բուգատիում» ինքնադիմանկարն է։ Մետաղական սառնությունն ու կին վարորդի անթաքույց ինքնավստահությունն ամփոփում է դարաշրջանի և անձամբ Լեմպիցկայի ամբողջ սիմվոլիկան։ Նրա կյանքը նույնքան կինոմատոգրաֆիկ էր, որքան ստեղծագործությունները։ Առեղծվածային այս կինն անգամ իր կենսագրության որոշ դրվագներ էր «ստեղծագործում», իսկ հայտնի այս կտավը նկարել է ոչ թե կանաչ Բուգատիի ղեկին, այլ փոքրիկ դեղին Ռենոյի։ Ամեն դեպքում՝ Տամարան միշտ գիտեր, թե ինչ է ուզում, ու միշտ հասնում էր դրան։ Փառք, փող, սեր, լավ կյանք. Այս ամենը նա վաստակել է ինքնուրույն՝ առանց հույսը բախտի կամ մարդկանց վրա դնելու։ Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել մեծ քաղաքում՝ պահպանելով անկախությունը և հավատարիմ մնալով ինքդ քեզ։ #PAN-ը պատմում է խորհրդավոր, ազդեցիկ, բացառիկ կամք ու տաղանդ ունեցող Տամարա դե Լեմպիցկայի մասին՝
✍️ https://lav.pan.am/lempicka


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Կարծում եք, թե Բեթհովենն ու Բեյոնսեն միասին չե՞ն կարող հնչել. Beethoven X Beyoncé նախագծում դասականն ու փոփը մի ամբողջ 75 րոպեանոց երաժշտական փորձառություն են ստեղծում, որտեղ Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան համադրվում է Բեյոնսեի 15 հիթերի հետ՝ https://tinyurl.com/p8cmsd7u

▪️  Դասական ստեղծագործությունների նոտագրության մեջ երբեմն նոտաներից բացի կարելի է «տարօրինակ» նշումների հանդիպել, օրինակ՝ բանաստեղծական տողեր կամ էլ անիմաստ թվացող արտահայտություններ. Բայց սա ամենևին էլ պատահական չէ, չէ՞ որ ճշգրտությունից բացի երաժշտությունը ստեղծագործ միտք է պահանջում՝ https://tinyurl.com/54hcvwdy

🇦🇲  Նոյեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Flow My Tears խորագրով համերգը. դրա շրջանակում կհնչի 17-րդ դարի անգլիական կամերային երաժշտություն՝ https://tinyurl.com/yyp53ay2

🎬  Կինոյից…

▪️  Ովքե՞ր են Օսկար-2026-ի գլխավոր հավակնորդներն այս պահի դրությամբ. Այս հարցն արդեն ակտուալ է, ու քննարկվող շրջադարձերի շարքում կան թե՛ հավանական սցենարներ, թե՛ միանգամայն անսպասելի թեկնածուներ՝ https://tinyurl.com/mv588keb

▪️  Լիամ Նիսոնի գլխավոր դերակատարմամբ Naked Gun-ի նոր տարբերակի շուրջ կրքերն անգամ ամիսներ անց չեն հանդարտվում. Այս անգամ կոշտ մեկնաբանություններից չի խուսափել օրիգինալ ֆիլմի ռեժիսորը։ Նրա խոսքով պրոդյուսերական թիմը չի կարողացել փոխանցել ֆիլմին հատուկ ոճը՝ https://tinyurl.com/46b4cxsj

🇦🇲  Նոյեմբերի 19-ին Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վերականգված տարբերակի ցուցադրությունը. Ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի բարձր՝ 4K տարբերակով՝ https://tinyurl.com/y9pu5cyx

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Մայքլ Ջեքսոնը կրկին ուշադրության կենտրոնում է՝ նրա երգերը վերադառնում են չարթերի թոփ հորիզոնականներ, իսկ սպասվող ֆիլմի թրեյլերը մեկ օրում միլիոնավոր դիտումներ է հավաքել. Բայց արդյո՞ք հանրությունը փոփ աստղերի մասին ֆիլմերն ընդունում է նույն ոգևորությամբ, ինչ տարիներ առաջ էր՝ https://tinyurl.com/3ksd3cmh

▪️  Փոլ ՄակՔարթնին միացել է արհեստական բանականության դեմ երաժշտական աշխարհի բողոքին և «լուռ» երգ է թողարկել. Մի շարք արտիստներ համատեղ ներկայացնում են ամբողջովին լուռ՝ Is This What We Want ալբոմը, որը երաժշտության ապագայի մասին խորհրդանշական ուղերձ է՝ https://tinyurl.com/26heeka8

🇦🇲  Radiohead Tribute-ը վերադառնում է Tonelab-ի բեմ. Նոյեմբերի 26-ին կարող եք երգել ու նորովի վերապրել բրիտանական լավագույն խմբերից մեկի լավագույն գործերը՝ օրիգինալներին հնարավորինս մոտ կենդանի կատարումներով՝ https://tinyurl.com/bdd58829

📚  Գրականությունից…

▪️  Եվրոպայում ռուս դասականների հազվագյուտ հրատարակությունների շարունակական կողոպուտներն ու դրանց հաջորդած դատական գործընթացները մեծ աղմուկ են բարձրացրել. «Պուշկին» անվամբ հայտնի գործը բացահայտում է, թե որքան խոցելի է դարձել այս ոլորտը, և թե ինչ վտանգների առջև են կանգնած արժեքավոր հավաքածուները` https://tinyurl.com/bdf3w8ae

▪️  Ո՞րն է այն միջնադարյան գլուխգործոցը, որին անվանում են «ձեռագրերի Մոնա Լիզա». Տարիներ շարունակ հանրության աչքից հեռու պահված այս բացառիկ նմուշը վերջապես ցուցադրվում է Հռոմում ու ամփոփում մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն՝ https://tinyurl.com/4pvjj6cm

🇦🇲  ԳինարBook-ը վերադառնում է. Նոյեմբերի 29-ին կծանոթանաք Չարենցի մահվան և հետմահու անցած «ճանապարհի» մասին չհրապարակված և չլսված փաստերի հետ։ Այսպիսով՝ «անծանոթ» Չարենցին կարող եք բացահայտել Հովիկ Չարխչյանի հետ՝ «Չարենցի մահը. լեգենդ, թե իրականություն» քննարկման ընթացքում՝ https://tinyurl.com/57j9ez4h

📷  Լուսանկարչությունից…

▪️  Ջորջ Օրուելը կյանքի վերջին շրջանում ապրում էր շոտլանդական հեռավոր մի կղզում և հենց այնտեղ էլ ավարտեց իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «1984»-ը. Նոր հրապարակված լուսանկարները պատմում են այդ մեկուսացված վայրի մենության ու գեղեցկության մասին՝ https://tinyurl.com/ynxp3y6h

▪️  Առաջին համաշխարհայինի ժամանակ արված ու այսօր վերականգնված լուսանկարները նոր լույսի ներքո են պատկերում արևմտյան ռազմաճակատի կյանքը՝ սարսափներն ու դրանց մեջ թաքնված մարդկային պատմությունները, ծիծաղն ու լացը՝ https://tinyurl.com/234whxvp

🇦🇲  «Ամ, Ամիս ու Ժամ» լուսանկարչական և գեղարվեստական երեկոն նոյեմբերի 29-ին կբացահայտի մարդու զգացմունքները՝ տարվա եղանակների և տասներկու ամսվա ընթացքում` https://tinyurl.com/2k74r4fx


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N177)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan