#մշակութաPAN
November 26

🖼️ #մշակութաPAN Weekly (179)

🪶  Ինչպե՞ս է ստացվել, որ մեր օրերում հպարտանում և հաճախ խոսում ենք բազմաթիվ հայկական արմատներով գրողների, օրինակ՝ մեծանուն Վիլյամ Սարոյանի մասին, բայց այդ շարքում կարծես հազվադեպ է նշվում Մայքլ Առլենի անունը։ Գուցե պատճառն այն է, որ նրա կենսագրությունը, հայկական ինքնության մասին մեկնաբանություններն ու «աշխարհի քաղաքացի» լինելու դիրքորոշումն Առլենին երբեմն «հակասական» բնորոշմա՞մբ են ներկայացրել հայրենիքում։ Առլենի կենսագրությունն ու մտորումներն ուսումնասիրելիս իսկապես հստակ է դառնում, որ գրողն ամբողջ կյանքում փորձում էր հասկանալ, թե ով է ինքը։ Նա փնտրում, ճանաչում, գտնում ու ընդունում էր նոր միջավայրեր, բայց այդ փնտրտուքն ամեն անգամ բախվում էր իր արմատներին, որոնք մի կողմից փորձում էր «մոռանալ», մյուս կողմից՝ իրեն բնորոշող ու անջնջելի մի բան էր համարում։ Առլենի անունը բարձր հնչում էր Լոնդոնից մինչև Հոլիվուդ, կանայք հագնվում էին նրա գրքերի հերոսուհիների նմանությամբ, նա անգամ հայտնվել է Time-ի շապիկին, հիացմունքի խոսքեր լսել Չարլի Չապլինից ու ապրել երազանքի մի կյանք։ Բայց այս ամենից զատ հիմքում մի մարդ էր, որը սեփական ինքնության հետ միշտ չէ, որ հաշտ էր, բազմաթիվ անպատասխան հարցեր ուներ, նաև մեկնաբանություններ, որոնց մեծ դժգոհությամբ անդրադարձել է անգամ Գարեգին Նժդեհը։ Օրեր առաջ Առլենի 130-ամյակն էր ու այդ առթիվ #PAN-ը պատմում է Նժդեհի նամակի, Չապլինի հիացմունքի, Ստալինի վարկածի ու այս բոլոր անուններն իրար կապող հայազգի գրող Մայքլ Առլենի մասին՝

✍️  lav.pan.am/michaelarlen


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Իր էքսցենտրիկ երաժշտական փորձերով հայտնի շվեդ երաժիշտ Մատիաս Կրանցը հատուկ մեթոդ է մշակել, որի միջոցով ութոտնուկին դաշնամուր նվագել է սովորեցնում. «Բարձր ինտելեկտով» օժտված ծովային արարածն արդեն սովորել է նվագել ստեղների վրա՝ https://tinyurl.com/bp9hd7tx

▪️  Բարոկկո դարաշրջանի առանցքային կոմպոզիտորներից մեկի՝ Բախի երկու կորած ստեղծագործություն 300 տարի անց հայտնաբերվել է. Մի քանի դար տևած դադարից հետո երգեհոնային այս գործերն առաջին անգամ հնչել են Լայպցիգում՝ https://tinyurl.com/5n86thcu

🇦🇲  Երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգը կկայանա դեկտեմբերի 6-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. Ի դեպ, այս տարի փառատոնը նվիրված էր Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին՝ https://tinyurl.com/2s45mad8

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Մայքա Փերիսն իր երաժշտական կարիերայի ընթացքում գործակցել է լեգենդար բազմաթիվ արտիստների հետ՝ Փրինս, Ուիթնի Հյուսթոն… Երգչուհին կիսվում է իր փլեյլիստի լավագույն «գտածոներով» և պատմում, թե ինչպես փոքր հասակում գնեց իր առաջին ձայնապնակը՝ https://tinyurl.com/3rc9n4hv

▪️  Հռոմի պապն անակնկալ կերպով հայտնվել է 14-րդ դարի տաճարի դիմաց կազմակերպված ռեյվին, որտեղ DJ-ական վահանակը մի հոգևորականի ձեռքում էր. Պապն ուղերձ է հղել հավաքվածներին ու կարծես ինքն էլ հավանում է էլեկտրոնային երաժշտության ռիթմերը՝ https://tinyurl.com/mu5m3j7m

🇦🇲  Դեկտեմբերի 3-ին Ուլիխանյան ակումբում ոչ միայն լավ երաժշտություն է հնչելու, այլև վիզուալ բավականություն ստանալու առիթ է լինելու. YEREVAN CALLING-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսն է՝ https://tinyurl.com/2fnehuz8

📷  Լուսանկարչությունից…

▪️  Լուսանկարիչ Բրյուս Գիլդենն արդեն 70-ն անց է ու հետևում մի ամբողջ լուսանկարչական ժառանգություն ունի. 1970-ականներին և 2000-ականներին արված նրա լուսանկարներն այսօր մի ամբողջական ալբոմ են դարձել ու ցույց են տալիս Անգլիան՝ ներսից՝ https://tinyurl.com/bdemwm4s

▪️  Աշխարհի ամենահին լուսանկարչական մրցանակաբաշխության՝ Royal Photographic Society Awards-ի 2025 թվականի հաղթողներն այդեն հայտնի են. Ժամանակակից լուսանկարչության հրաշալի օրինակ համարվող այս աշխատանքներն ընդգծում են բազմազանությունն ու նորարարությունը՝ https://tinyurl.com/bdhatuu5

🇦🇲  Leica Photo Talks-ը շարունակվում է Երևանում. Դեկտեմբերի 4-ին շարքի հյուրն է լինելու art director և լուսանկարիչ Անտոն Դարբինյանը, ով հավատում է, որ «ապրել նշանակում է լինել ստեղծագործ, իսկ ստեղծագործ լինել՝ ապրել»` https://tinyurl.com/37kyfctn

🏛️  Կերպարվեստից…

▪️  Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաները մեծահասակներից ավելի հաջող են վերարտադրում Ջեքսոն Պոլլոքի աբստրակտ էքսպրեսիոնիստական ոճը. Ըստ ուսումնասիրության՝ երեխաների ազատ և անկաշկանդ մոտեցումն ավելի մոտ է Պոլլոքի ստեղծագործական մեթոդին՝ https://tinyurl.com/3ahurz6u

▪️  Նկարչուհի Մայկեն Վերհուլստն արվեստի շուկայում նաև փորձառու մենեջեր էր, ու այս փաստից հատկապես շահել էր նրա փեսան՝ նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագը. Ասում են՝ հայտնի վարպետի ստեղծագործական ձևավորման հետևում հենց այս տաղանդավոր կինն էր կանգնած՝ https://tinyurl.com/mpd43mnd

🇦🇲  Նոյեմբերի 25-ից 30-ը ՀայԱրտ կենտրոնում տեղի կունենա Արվեստի ֆորում Երևանը, որը միավորում է արվեստագետների կողմից ղեկավարվող նախաձեռնություններ, կոլեկտիվներ ու անկախ մշակութային հարթակներ՝ մտածելու համատեղ պրակտիկայի, ընդհանուր ենթակառուցվածքների, ֆինանսական կայունության և մշակութային աշխատանքի ապագայի շուրջ` https://tinyurl.com/42m8pm8u

📚  Գրականությունից…

▪️  Էլիզաբեթ Գոլդրինգի նոր գիրքը վերջին 100 տարվա ընթացքում գերմանացի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերի մասին առաջին գիտահետազոտական կենսագրությունն է. Այս հիմնարար աշխատությունը խորությամբ ուսումնասիրում է վերածննդի դարաշրջանի մեծ նկարչի կյանքը և ստեղծագործությունը՝ https://tinyurl.com/3p3swwmx

▪️  Արվեստաբանական գրադարանը թարմացնելու ժամանակն է, հատկապես, որ վերջին ամիսներին այս շարքը հագեցել է նոր ու հիմնարար մի քանի գրքով, որոնք կարող եք նվիրել որևէ մեկին կամ ինքներդ ուսումնասիրել. Ճարտարապետությունից մինչև նորաձևություն՝ դրանք ներկայացնում են ժամանակակից վիզուալ մշակույթի ամենահետաքրքիր զարգացումները՝ https://tinyurl.com/dh9t45pa

🇦🇲  Դեկտեմբերի 6-ին «Զանգակ» գրատանը կկայանա հանդիպում և քննարկում «Վիշապաքարի գաղտնիքը» գրքերի շարքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ. Հեղինակը կպատմի՝ ինչպես ծնվեց Վահագնի ու վիշապների աշխարհը, ինչ գաղտնիքներ են թաքնված վիպաշարի խորքում, և ինչ սպասել շարունակությունից` https://tinyurl.com/4w2u4cpx


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N178)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan