#մշակութաPAN
December 3

🖼️ #մշակութաPAN Weekly (180)

🦋  Մարդը կարո՞ղ է միաժամանակ մի քանի կերպար ունենալ և տարբեր միջավայրերում տարբեր կերպ բնութագրվել։ Այս կինը 20-րդ դարի առաջին կեսի արվեստի լավագույն հավաքածուն ուներ, բառացիորեն փրկել էր Դալիին ու բացահայտել Պոլլոքին։ Նա նաև շների մոլի սիրահար էր ու իր 14 շան անունները շատ ավելի լավ էր հիշում, քան նախկին սիրեցյալների։ Թեև, օբյեկտիվորեն այդպես էլ պետք է լիներ, որովհետև իր հարյուրավոր սիրավեպերի մասին անգամ ինքն էր հումորներ անում։ Փեգի Գուգենհայմն իր ժամանակների ամենաէքսցենտրիկ ու հետաքրքիր կանանցից էր։ Արվեստի նրա հավաքածուն համալրում էր ոչ թե կարևորելով նկարիչների համբավն ու ճանաչվածությունը, այլ իր ներքին մղումը։ Արդյունքում ներքին ձայնը երբեք չէր հիասթափեցնում, որովհետև բոլոր այն արվեստագետները, որոնց Փեգին հնարավորություն էր տալիս, մեծ անուններ էին դառնում։ Նյու Յորքից մինչև Վենետիկ՝ Փեգի Գուգենհայմի անունն արվեստի պատմության մեջ պարզապես մի դրվագ չէր, այլ մի ամբողջ ժանր՝ էքսցենտրիկ, ազատ, համարձակ և մի փոքր խենթ, որ համարձակվեց ազդել մի ամբողջ դարաշրջանի վրա։ Ահա, թե ինչ է լինում, երբ ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող մարդիկ հասկանում ու գնահատում են արվեստը։ #PAN-ը պատմում է Փեգի Գուգենհայմի հավաքածուի, չկրկնվող տեսակի, շների ու մարդկանց հետ հարաբերությունների մասին՝

✍️  https://lav.pan.am/guggenheim


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Նախորդ շաբաթ պատմել էինք, որ Բախի՝ օրգանի համար գրված ստեղծագործությունների վաղուց կորած ձեռագրերը հայտնաբերվելուց հետո առաջին անգամ հնչել են. Այժմ առաջարկում ենք կարդալ, թե ով էր այն նվիրյալը, որ գտավ նոտաներն ու մեծ համառությամբ և պատասխանատվությամբ իր կյանքի կեսը նվիրեց այդ գործին՝ https://tinyurl.com/mry8zjvb

▪️  Ամենևին էլ գաղտնիք չէ, որ արվեստի պատմության ընթացքում բազմաթիվ արվեստի գործեր մոռացության են մատնվել կամ էլ պատշաճ արձագանք չեն գտել. Դաշնակահար Քլեր Հեմմոնդն առանձնացրել է յոթ դաշնամուրային կոնցերտ, որոնք, ըստ նրա, անարդարացիորեն մոռացվել են՝ https://tinyurl.com/3uzzxzuz

🇦🇲  Դեկտեմբեր 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 105 ամյակին՝ https://tinyurl.com/y7bh9vzt

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Ընդամենը երկու տարեկանում Սթիվի Ուանդերի երաժշտական արվեստը բացահայտած, թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ կարաոկեում երգած նոր սերնդի ամենախոստումնալից արտիստներից մեկը պատմում է իր երաժշտական հիշողությունների ու սիրելի երգերի մասին՝ https://tinyurl.com/2k9ab2zv

▪️  Ռոսալիայի նոր ալբոմի շուրջ քննարկումները չեն դադարում. Արտիստի նոր ստեղծագործությունների մասին ամենահաճախ հնչող դրական արձագանքը պայմանավորված է նոր սերնդի շրջանում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրությամբ` https://tinyurl.com/2s459pp4

🇦🇲  Դեկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում The Beautified Project-ի ակուստիկ համերգն է. այն իրականացվում է խմբի 20-ամյա հոբելյանի համերգաշարի շրջանակում և այս տարվա վերջին համերգն է՝ https://tinyurl.com/2kmcm6zr

🏛️  Կերպարվեստից…

▪️  Ֆլորիդայում բացված ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս նոր լույսի ներքո ուսումնասիրել Ռեմբրանդի արվեստն ու նրա դարաշրջանի մթնոլորտը. ԱՄՆ-ում առաջին անգամ ներկայացվում է Leiden Collection-ը, որն ամփոփում է հոլանդական ոսկե դարը՝ https://tinyurl.com/mry86re3

▪️  Մոտավորապես 250 կտավից բաղկացած «Ջրաշուշաններ» նկարաշարը Կլոդ Մոնեի ստեղծագործական կյանքի այցեքարտերից է. Նկարիչը կտավները վրձնել է՝ տպավորվելով Ժիվերնիում գտնվող իր տան այգում տարիներ շարունակ աճող ջրաշուշաններից՝ https://tinyurl.com/5n72mhx3

🇦🇲  Դեկտեմբերի 5-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը հրավիրում է «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած նշանավոր պերֆորմանսին՝ https://tinyurl.com/55zp3y3v

📚  Գրականությունից…

▪️  Նոր գրքում Ժան-Միշել Բասկիայի կարճ, բայց տպավորիչ կյանքը ներկայացված է դեռևս չբացահայտված գույներով ու մանրամասներով. Կայծակնային հաջողության, անժամանակ մահվան և թողած ժառանգության մասին գրքում ներկայացված է արտիստ, որին քչերն են իրապես ճանաչում՝ https://tinyurl.com/4beedabs

▪️  Դեռ տասնամյակներ առաջ խաչբառները ոչ միայն ժամանց էին ապահովում, այլ իրական բիզնես հնարավորություններ ստեղծում. Կարդացեք, թե ինչպես խաչբառի հաջողությունը հիմք դարձավ ու ֆինանսապես աջակցեց ամերիկյան երեք խոշոր հրատարակչության զարգացմանն ու կայացմանը՝ https://tinyurl.com/5n8jbn5w

🇦🇲  Դեկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Ձեռքդ տու՛ր, թռչե՛նք…» գրական-երաժշտական երեկոն. ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի, դաշնակահար Կարեն Անանյանի և թավջութակահարուհի Արփենիկի շնորհիվ խոսքն ու երաժշտությունը կմիահյուսվեն՝ https://tinyurl.com/vkurw78u

🎬  Կինոյից…

▪️  Շեքսպիրյան դրամայի էկրանավորումը, որն արդեն իսկ Օսկարի հավակնորդներից է, ոչ այնքան միանշանակ է ընդունվել կինոքննադատների կողմից. Որքան էլ զարմանալի է՝ դրաման չափազանց զգացմունքային ու անգամ սպեկուլատիվ են համարում՝ https://tinyurl.com/4at4whpx

▪️  Stranger Things-ի հինգերորդ` վերջին ամենասպասված եթերաշրջանը սկսված է. Երկրպագուների կարծիքները կիսվել են երկու մասի՝ ոմանք կարծում են, որ սա իսկապես «մեծ ավարտ» է, մյուսներն էլ կարոտում են սերիալի առաջին եթերաշրջանները՝ https://tinyurl.com/yc48rkch

🇦🇲  Աշխարհի ամենաանսովոր, արտասովոր ու ամենաանսովորական կատակերգությունը՝ լեգենդար Ժակ Տատիի ոչ պակաս լեգենդար «Իմ քեռի» ֆիլմը մեծ էկրանին կարող եք դիտել դեկտեմբերի 9-ին՝ https://tinyurl.com/mz6fhcme


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N179)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan