🖼️ #մշակութաPAN Weekly (181)
💿 Նյու Յորք տեղափոխված հայ տղան նախ ծնողներից թաքուն սիրահարվեց ջազին, ապա սկսեց փորփրել արխիվները, իսկ կարճ ժամանակ անց՝ վերափոխել մի ամբողջ ինդուստրիա։ Ջորջ Ավագյանն առաջինը թողարկեց ամենաերկար նվագող ձայնասկավառակը։ Նա նաև առաջինն էր, ով կենդանի համերգի ձայնագրությունը սկավառակ դարձրեց։ Ավագյանը 12" LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածեց, փոխեց երաժշտության ձայնագրման ու տարածման ձևը։ Նա նաև մեծ ներդրում ունեցավ Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի, Բենի Գուդմենի և այլ ջազ լեգենդների երաժշտական կարիերայի մեջ։ Ավագյանի խիտ ու բազմաշերտ կենսագրության մեջ տեղավորվել են նաև Գրեմմի մրցանակը, Մոսկվայի գիշերային ակումբներում գաղտնի jam session-ները, Columbia Records-ն ու Warner Bros-ը։ Այնտեղ, որտեղ նա հայտնվում էր, խաղի կանոններն ավելի ճկուն էին դառնում, ձևաչափերը՝ համարձակ։ #PAN-ը պատմում է Արմսթրոնգի ընկեր, Գրեմմի մրցանակակիր ու մի ամբողջ ինդուստրիա հեղափոխած Ջորջ Ավագյանի մասին՝
✍️ https://lav.pan.am/georgeavakian
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Բրեյքդանս՝ Բախի երաժշտության ներքո կամ էլ հիփ-հոփի ու բարոկկոյի համադրություն. Լոնդոնյան մի դպրոցում աշակերտները որոշել են ինքնուրույն գծել արվեստի սահմաններն ու ահա, թե ինչ են ստացել արդյունքում՝ https://tinyurl.com/mss5hf9h
▪️ Օրեր առաջ մահացավ Ջիմմի Քլիֆֆը. Նրա հիշատակին արժե հիշել, թե ինչպես ստեղծվեց ռեգգի ոճի առաջին միջազգային հիթը և ինչ ներդրում ուներ Քլիֆֆը երաժշտական այդ ուղղությունը միլիոնավոր ունկնդիրների համար բացահայտելու հարցում՝ https://tinyurl.com/2rmbhfy3
🇦🇲 Երևան ջազ քառյակ և «Ձայն» երգչախումբ. Դեկտեմբերի 19-ին «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակում ջազ քառյակի և երգչախմբի համադրությունը կբերի տաք, կենդանի ու յուրահատուկ հնչեղություն` https://tinyurl.com/3dx4v635
▪️ Նիկոլա Բենեդետտին իրապես համարվում է 21-րդ դարասկզբի ամենավառ, ճանաչված և պահանջված երաժիշտներից մեկը. Այս անգամ ջութակահարն ունկնդիրներին զարմացրել է անսպասելի անսամբլով, ինչի շնորհիվ երեկոն ավելի շատ ջեմ-սեշնի էր նման, քան դասական համերգի՝ https://tinyurl.com/5enwsyu5
▪️ Հարվածային գործիքներն էլ իրենց «կնքահայրն» ունեն. Ջեյմս Բլեյդսն իսկական լեգենդ էր, որը երաժշտություն էր ստեղծում հնարավոր ու անհնարին թվացող ցանկացած առարկայով՝ բաժակներ, զանգեր ու անգամ մեքենայի ազդանշաններ՝ https://tinyurl.com/w4kxsrs5
🇦🇲 Դեկտեմբերի 19-ին կկայանա Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի փակման համերգը. «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան + Ջազ» ծրագրի շրջանակում մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և սիրված ամանորյա և սուրբծննդյան մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ՝ https://tinyurl.com/yeyma3z2
▪️ «Նա նոր Դանիել Դեյ-Լուիսն է». Մարգո Ռոբին թույլ չի տալիս, որ որևէ մեկը քննադատի կամ բացասական լույսի ներքո ներկայացնի իր խաղընկեր Ջեյքոբ Էլորդիին։ Դերասանուհու կարծիքով՝ երիտասարդ ու խոստումնալից Էլորդին կերպարին անհրաժեշտ ուժ ու խորություն է փոխանցել՝ https://tinyurl.com/5797zvuf
▪️ Netflix-ը գնել է Warner Bros-ը և սա, մեղմ ասած, անհանգստացնում է իսկական կինոսերներին ու ոչ միայն. Ինչ ապագա կունենա մեծ էկրաններին հայտնվող կինոն ու վերջապես որն է Netflix-ի իրական, երկարաժամկետ նպատակը՝ տարբերակները շատ են՝ https://tinyurl.com/2mscn25e
🇦🇲 Դեկտեմբերի 20-ին Երևանում կկայանա Cinema Medley շոուն՝ հոլիվուդյան ամենահայտնի սաունդթրեքների կատարմամբ. Imperial Orchestra-ի սիմֆոնիկ հնչյունները, հատուկ էֆեկտներն ու դինամիկան խոստանում են կախարդական երեկո ապահովել՝ https://tinyurl.com/3ynpx4sd
▪️ Կարավաջոյին երբեմն համարում են բարոկկո ժամանակաշրջանի «վատ տղան». Նրա թոփ 10 «ամենասադրիչ» որակումը ստացած աշխատանքների այս ցանկում վարպետի նկարչական, բայցև պատմողական տաղանդն ու համարձակությունն է արտահայտվում՝ https://tinyurl.com/2eksvhrn
▪️ Տոնական սեղանի շուրջ անմեղ զրույցները երբեմն սահուն կերպով քննական հարցաշարի են վերածվում. Արվեստաբաններն առաջարկում են ծանոթանալ արվեստի պատմության յոթ հետաքրքիր դրվագի, որոնք կօգնեն շրջանցել անհարմար հարցերը՝ https://tinyurl.com/5bkn9y9u
🇦🇲 Christmas Art Fair 2025. Արվեստի ամենատոնական միջոցառումը վերադառնում է և տեղի կունենա դեկտեմբերի 22–29-ը՝ Հայաստանի Նկարիչների միությունում։ CAF-ը հարթակ է, որն արդեն 4 տարի շարունակ միավորում է արվեստագետների, հավաքորդների, պատկերասրահների և արվեստասերների` https://tinyurl.com/y3khtbkv
▪️ Պիկասոյի կյանքի երկրորդ կեսում անսպասելի շրջադարձերի պակաս չկա. Դրանք շատերին ծանոթ չեն, բայց պակաս ազդեցիկ էլ չեն. Ծանոթացեք լավագույն գրքերին, որոնք ամբողջությամբ «պատկերում են» նկարչին ու բացահայտում Պիկասոյի ուշ շրջանի իրական մասշտաբը՝ https://tinyurl.com/5xjbsebt
▪️ Ինչպես է նորաձևությունն արձագանքել աշխարհի տնտեսական ու մշակութային փոփոխություններին. 1900-ականներից ի վեր նորաձևության միտումներն ուսումնասիրող գիրքը ներկայացնում է նորարարության և արվեստի պատմություն, որտեղ հագուստը ժամանակի հայելին է՝ https://tinyurl.com/5x32xnza
🇦🇲 Դեկտեմբերի 26-27-ը Թումանյանի թանգարանը կհյուրընկալի Հեքիաթագիտական 15-րդ միջազգային գիտաժողովը, որի թեմատիկ առանցքն այս անգամ հագուստն է հեքիաթներում. Գիտաժողովը տեղի կունենա Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոքր դահլիճում` https://tinyurl.com/y9bx3xu3
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N180)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan