#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (185)

🏜️  Ամերիկայի վերջին բոհեմականը հայ էր։ Նման «սենսացիոն» վերնագիրն իրականում իր մեջ ճշմարտության հատիկ ունի, ու 2004-ին նկարիչ և քանդակագործ Ժիրայր Զորթյանի մահից հետո ամերիկյան լրատվամիջոցները հենց այսպես էին նրան բնութագրում։ Վերջին բոհեմականն արվեստի պատմության մեջ մնաց ոչ թե կտավներով ու քանդակներով, այլ իր ստեղծած միջավայրով։ Գրեթե առասպելական դարձած «Զորթյանի ռանչոն» Զորթյանի աշխարհայացքի նյութական արտահայտումն էր։ Նա ընտրեց «ինքնաբավ կյանքի» ճանապարհն այն ժամանակ, երբ դա այնքան էլ մոդայիկ չէր։ Սկզբնական փուլում ռանչոն պարզապես բնակության վայր էր, բայց աստիճանաբար վերածվեց ստեղծագործական հարթակի, արվեստանոցի ու ոգեշնչման միջավայրի։ Ռանչոյի շուրջ տարիներ շարունակ բազմաթիվ լեգենդներ էին պտտվում։ Ոմանք այն ընկալում էին որպես արվեստագետների կոմունա, մյուսները՝ որպես փակ համայնք։ Բայց այս խոսակցությունները միայն ուժեղացնում էին ռանչոյի առասպելը։ Իրականում այն ավելի շատ գործնական և փորձարարական տարածք էր, որտեղ հավաքվում էին արվեստագետներ, գիտնականներ, երաժիշտներ, բոհեմականներ և պարզապես հետաքրքրասեր մարդիկ, որոնք ձգտում էին դուրս գալ քաղաքային առօրյայից ու տաղտկալի իրականությունից։ #PAN-ը պատմում է Զորթյանի ռանչոյի, թափոնից ծնված արվեստի գործերի ու միջավայրի մասին, որտեղ ձևավորվել են արժեքներ, մտածողություն, ազատության ընկալումներ՝

✍️  https://lav.pan.am/jirayrzorthian


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🏛️  Կերպարվեստից…

▪️  Վան Գոգի թանգարանում նոր ցուցադրությունը «վերակերտել» է նկարչի հայտնի Դեղին տունը, այն վայրը, որտեղ ստեղծվել են նրա ամենանշանավոր կտավներից մի քանիսը. Դեղին տունը Ֆրանսիայի Առլ քաղաքում էր գտնվում, 1888 թվականին Վան Գոգն այնտեղ 4 սենյակ էր վարձակալել՝ https://tinyurl.com/2maxdty4

▪️  Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» ճանապարհ է ընկել դեպի Ճապոնիա. Սա վերջին տասնամյակում կտավի առաջին միջազգային ցուցադրությունն է։ Կարդացեք, թե ինչու է այս իրադարձությունն իսկապես բացառիկ թանգարանային աշխարհի և արվեստասերների համար՝ https://tinyurl.com/abbe4ftx

🇦🇲  Հայաստանի ազգային պատկերասրահում ավարտին է մոտենում 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված` «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը՝ https://tinyurl.com/2v7jhrdv

🎬  Կինոյից…

▪️  Hamnet-ը մեծ էկրանին է ու դրա շուրջ քննարկումները չեն դադարում. Ֆիլմի հուզական շղարշի առանցքում շեքսպիրյան ժամանակաշրջանի ժամանակակից մեկնաբանությունն է, նուրբ կինեմատոգրաֆիկ լեզուն և պատմության վերաիմաստավորումը՝ https://tinyurl.com/mr2n8hkw

▪️  Հերոս, թե դաժան բռնակալ․ Նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Նոր ֆիլմը դրամատիկ երանգներով ներկայացնում է 16-րդ դարի հայտնի ծովագնաց Ֆեռնան Մագելանի շուրջ հակասությունները և անդրադառնում նրա պատմական նավարկությունը՝ https://tinyurl.com/2wen6z2k

🇦🇲  Golden Globe Awards-ի արդյունքները՝ հաղթանակներն ու անակնկալ պարտությունները նոր թափ են տվել Օսկարի մրցավազքին. Ահա հինգ ամենահետաքրքիր առճակատումները, որոնք կարող են որոշիչ դառնալ Academy Awards-ում՝ https://tinyurl.com/39xzz36n

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Դեյվիդ Բոուիի մահից տասը տարի անց նրա երկրպագուները հավաքվել են Լոնդոնի հարավում գտնվող Starman հուշարձանի մոտ ու կիսվել, թե ինչ նշանակություն է ունեցել երաժիշտն իրենց կյանքում. Ոմանք նրան անգամ անվանել են «մեր օրերի Բեթհովեն»՝ https://tinyurl.com/yc8a97jf

▪️  Եթե նախընտրում եք համերգներ, որոնք կարելի է զուգակցել նաև ճանապարհորդական հրաշալի փորձառության հետ, ապա այս ցանկը ձեզ համար է. Հելսինկիից մինչև Տոկիո՝ այս ցանկում ներկայացված են 2026-ին սպասվող ամենատպավորիչ երաժշտական իրադարձությունները՝ https://tinyurl.com/bdh5yfh6

🇦🇲  Հունվարի 17-ին Karen Grigoryan Quintet-ը կներկայացնի ամերիկացի ջազ կոմպոզիտոր Ֆրեդի Ռեդի երաժշտությանը նվիրված երեկո. Համերգը հնարավորություն կտա կենդանի կատարումներով վայելել hard bop-ի հնչողությունը՝ փորձառու երաժիշտների մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/5n7k4x5y

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Բոլոր ժամանակների ամենատպավորիչ մյուզիքլներից մեկը՝ «Օպերայի ուրվակը», տարբեր երկրներում բազմաթիվ ստեղծագործական մեկնաբանություններ է ստացել. Համացանցում հայտնվել է արխիվային մի տեսանյութ, որտեղ 15-ամյա Փոլ Մեսքալը մյուզիքլի դպրոցական բեմադրության է մասնակցում՝ https://tinyurl.com/dtszeaym

▪️  Կա՞ արդյոք «ճիշտ» պահ, երբ երաժիշտը պիտի հեռանա բեմից ու ավարտի կարիերան․ Կարդացեք, թե ինչպես է փոխվել տարիքի ու փորձի ընկալումը երաժշտության աշխարհում և ինչու են այսօր հասուն տարիքի երաժիշտներն ավելի հաճախ հայտնվում քննադատության կենտրոնում այն դեպքում, երբ նախկինում փորձն անվիճելի առավելություն էր համարվում https://tinyurl.com/y65evevf

🇦🇲  Հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կարող եք վայելել Գուստավ Մալերի մեծակտավ 9-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ. Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան՝ https://tinyurl.com/yc2y5te3

📚  Գրականությունից…

▪️  1955 թվականին Ագաթա Քրիստին հարցազրույց է տվել BBC-ին, որտեղ անկեղծորեն խոսում է գրելու, ձանձրույթի և ստեղծագործական գործընթացի մասին. Բացառիկ այս հարցազրույցի գլխավոր դրվագներին ծանոթանալու հնարավորություն ունեք այստեղ՝ https://tinyurl.com/3bzp6v2n

▪️  Կարդացեք, թե ինչպես նկարիչն ու գրողն ընկերացան, իսկ ընկերության արդյունքում համատեղ գիրք ծնվեց. 2016 թվականին սկսված էլեկտրոնային նամակագրությունը վերածվել է ստեղծագործական երկխոսության, որը փաստագրված է Painting Writing Texting գրքում` https://tinyurl.com/wjhpbxck

🇦🇲  Էպիգրաֆը հրավիրում է հունվարի 15-ին մասնակցելու Գիշյանի «Սրտի պատառ» գրքի շնորհանդեսին. Շնորհանդեսի ընթացքում հեղինակի հետ կզրուցեք գրքի ստեղծման պատմությունից, գաղափարից ու բովանդակությունից, ժամանակակից գրականությունից և մի շարք այլ թեմաներից՝ https://tinyurl.com/ydcmjrkx


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N184)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan