#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (186)

🌙 «Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»․ Չարենցի այս ձևակերպումն իսկապես կարողանում է մի քանի բառով ամբողջացնել Միսաք Մեծարենցի կերպարը։ Նա ապրել է ընդամենը քսաներկու տարի, բայց հասցրել է հայ պոեզիայում թողնել իր անունը կրող մի տիեզերք, որտեղ լռությունը երգ է, լույսն ու գիշերն էլ հոսում են։ Մեծարենցն արևմտահայ քնարերգության ամենաքնքուշ ու լուսավոր ձայներից է։ Նա բանաստեղծ, է որի ստեղծած տիեզերքն իսկապես ժամանակից դուրս է, մշտապես արդիական, վերերկրային ու անչափ գեղեցիկ։ Երբ հեռանում ենք բնությունից, կյանքի լուսավոր ու եթերային զգացողություններից, Մեծարենցի բանաստեղծական աշխարհը կարծես վերադարձի ձեռք է մեկնում՝ դեպի լույս, պարզություն ու մարդու ներսում պահված ամենազգայական շերտեր։ Բանաստեղծի ծննդյան 140-ամյակի առիթով #PAN-ը վերհիշում է նրա կարճ, բայց խտացված կյանքի գլխավոր դրվագները և փորձում նորից մտնել նրա բացառիկ հմայքով օժտված բանաստեղծական աշխարհ։ Լուսանկարում Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Մեծարենցի դիմանկարը» կտավն է՝
✍️ https://lav.pan.am/metsarents


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Որո՞նք են փոփ երաժշտության պատմության ամենատպավորիչ՝ կենդանի կատարումներով ալբոմները. Բոբ Դիլանից ու դիսկոյի դարաշրջանից մինչև Բիյոնսե ու Բոբ Մառլի։ Frampton Comes Alive! լեգենդար ալբոմն ու ձայնագրությունն այս ցանկում չկան, բայց հե՛նց ալբոմի 50-ամյակն է առիթ դարձել, որ վերհիշենք այդ տպավորիչ աշխատանքները՝ https://tinyurl.com/54z9ppnk

▪️ Կար ժամանակ, երբ մեկ երգը հասարակական պայքարի գործիք կարող էր դառնալ ու անգամ քաղաքական փոփոխությունների կատալիզատորի վերածվել. Հատկապես կզարմանաք, երբ իմանաք, որ խոսքը Սթիվի Ուանդերի Happy Birthday երգի մասին է՝ https://tinyurl.com/r5r9h79s

🇦🇲 Davit Melkonyan Quartet-ը հունվարի 25-ին կներկայացնի ժամանակակից ջազ՝ համադրելով օրիգինալ ստեղծագործությունները, հայտնի ջազային ստանդարտների նոր մշակումները և հայկական մեղեդիները՝ https://tinyurl.com/3mtwwh26

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ո՞վ է շարունակելու Harry Potter-ի երաժշտական կախարդանքը․ Մինչ աշխարհը քննարկում էր նոր դերակատարներին, ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր հարց՝ ո՞վ է լինելու մոգական երաժշտության հեղինակը։ Իսկ պատասխանն արդեն տրված է՝ Հանս Ցիմերը կգրի HBO-ի նոր Harry Potter սերիալի երաժշտությունը՝ https://tinyurl.com/mvpfkzdj

▪️ Hamnet ֆիլմի աստղ Ջեսսի Բաքլին մրցանակաբաշխությունների այս շրջանի ամենաքննարկվող անուններից է։ Նրա մասին քիչ հայտնի, բայց տպավորիչ մի փաստ ենք բերել. Բաքլին երաժշտական լուրջ կրթություն ունի, նվագում է դաշնամուր, սաքսոֆոն ու տավիղ, նաև վոկալային հրաշալի տվյալներ ունի՝ https://tinyurl.com/4pthsas4

🇦🇲 Աշխարհահռչակ կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի՝ բարոկկո ոճով գրված ամենահայտնի ստեղծագործությունը կհնչի Երևանում. ջութակի չորս կոնցերտից կազմված «Տարվա եղանակներ» շարքը կարող եք ունկնդրել հունվարի 30-ին՝ https://tinyurl.com/yc7cxzjw

📚 Գրականությունից…

▪️ Կարո՞ղ է արվեստը դառնալ արհեստական բանականության դարաշրջանում մարդու վերջին «ապաստանը». Գրողների օրինակով վերլուծական այս հոդվածը ներկայացնում է, թե ինչպես մարդու ստեղծագործ բնույթը կարող է դառնալ ԱԲ-ի «հակաթույնը» և, որ իրական գրական գոհարները ծնվում են ձախողումը հաղթահարելու կամքից՝ https://tinyurl.com/4eda6xp4

▪️ Իռլանդական ծագումով հանրաճանաչ գրող, դրամատուրգ Օսկար Ուայլդը մոդեռնիզմի և եվրոպական գրականության մեջ դեկադենտական (անկումային) արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկն էր. Նրա մահվան 125-րդ տարելիցի առիթով ուշադրության կենտրոնում են հայտնվել նրա հազվագյուտ դիմանկարներն ու ձեռագրերը՝ https://tinyurl.com/32yffvp2

🇦🇲 Փետրվարի 7-ին Dvin Music Hall-ում կկայանա Newmag Winterfest 2026-ը՝ տարվա ամենասպասված ձմեռային գրական և մշակութային իրադարձությունը. Փառատոնի առանցքային իրադարձություններից է տարվա սպորտային բեսթսելլերի՝ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը` https://tinyurl.com/3ykd7z9t

🎬 Կինոյից…

▪️ Վերջերս հաճախ ենք լսում ֆիլմարտադրողների այն մտահոգությունը, որ բազմաթիվ ֆիլմեր այլևս կինոթատրոններում չեն ցուցադրվում. Ահա մասնագիտական մի տեսակետ՝ Picturehouse-ի տնօրենը կարծում է, որ ֆիլմը կինոթատրոններում ցուցադրելու համար այն պետք է ավելի կարճ տևողություն ունենա։ Տեսակետն այս, իհարկե, ոչ միանշանակ է ընդունվում՝ https://tinyurl.com/mphr7bwc

▪️ «Հոլիվուդը դադարել է մեծահասակների համար ֆիլմեր ստեղծել»․ Եթե այս մեջբերման մեջ մեղադրանքի կաթիլ նկատեցիք, ապա չեք սխալվում։ Օրեր առաջ կայացած European Film Awards-ի ֆոնին կարդացեք, թե ինչու և ինչպես է եվրոպական կինոյի օրակարգը հստակ տարանջատվում Հոլիվուդից՝ https://tinyurl.com/m2c8sdsy

🇦🇲 Շարունակվում է վավերագրողների հետ հանդիպումների շարքը. Հունվարի 22-ին հնարավորություն ունեք հանդիպելու Վահագն Տեր-Հակոբյանի հետ։ Նա հայտնի է որպես բեմադրող օպերատոր՝ Վահագնի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր փառատոններում և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Նա նկարահանում է գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր աշխարհի մի շարք երկրներում՝ https://tinyurl.com/yeytjrsh

🏛️ Կերպարվեստից…

▪️ Կերպարվեստի աշխարհում կրկին նոր բացահայտումներ կան. Բարոկկո արվեստի հիմնադիրներից մեկի՝ Պիտեր Պաուլ Ռուբենի վրձնին վերագրվող մինչև այժմ անհայտ ստեղծագործությունն ուսումնասիրելիս արվեստաբանները մի թաքնված դետալ են հայտնաբերել, որն էլ, ըստ նրանց, հուշում է վարպետի ձեռագրի մասին՝ https://tinyurl.com/4n26vyn8

▪️ Եվ վերջապես՝ Պիկասոյի ամենաարդյունավետ, բայց քիչ լուսաբանված ստեղծագործական փուլերից մեկը նոր ցուցադրության շնորհիվ արժանանում է վաղուց սպասված ուշադրության. Այս շրջանում Պիկասոն ազատորեն փորձարկում էր ձևը, գիծը և նյութը՝ ընդլայնելով սեփական ժառանգության սահմանները՝ https://tinyurl.com/hnhtd8f2

🇦🇲 Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հունվարի 23-ին հրավիրում է Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսի բացմանը. դրա կենտրոնում է մոնումենտալ եռապատկերը՝ «Սիրո ԴՆԹ», արվեստագետի երկրորդ հավակնոտ մեծամասշտաբ աշխատանքը, որտեղ երկու կերպարն ապրում են տարբեր աշխարհներում, սակայն կապված են փխրուն, մեծ ջանք պահանջող սիրո դաշտով` https://tinyurl.com/3srwa87k


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N185)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan