🖼️ #մշակութաPAN Weekly (187)
🕊️ «Ես իմ մեջ զարգացրել եմ բաց տարածությունների ծարավ, արևի տենչ, մշուշների սարսափ ու սոսկում եմ բոլոր տեսակի սահմանափակումներից»։ Եթե այս բանաստեղծական խոստովանությունը վերածեինք կտավի, ապա, ամենայն հավանականությամբ, մի շատ անկեղծ ինքնանկար կստանայինք։ Այն ամբողջությամբ բնորոշում է Վիկտորյա Աղանուրին։ Իտալահայ բանաստեղծուհու ճակատագիրն ու ստեղծագործությունը ծնվել են ազատության որոնումից, բազմաշերտ ու բազմածավալ հիշողության ծանրությունից, մշակույթների խաչմերուկում ապրելու ակամա հանգամանքից։ Իտալական պոեզիայի ամենազգայական ձայնը հայ էր։ Վիկտորյա Աղանուրը ծնվել է հայկական ընտանիքում, ապրել եվրոպական քաղաքներում, գրել իտալերեն, շրջապատված եղել եվրոպացի մտավորականներով ու ստեղծագործել՝ բացահայտելով իր ներաշխարհի ամենազգայական շերտերը։ Կարելի է պնդել, որ նրա պոեզիան ծնվել է լռությունից, ներքին պայքարից, սիրո և ազատության որոնումից, եվրոպական սալոնների փայլի ու խորապես անձնական ողբերգությունների հակադրությունից։ #PAN-ն առաջարկում է բացահայտել Վիկտորյա Աղանուրին՝ այդպիսով ծանոթանալով բացառիկ բանաստեղծի, մարդու և ինչու ոչ՝ մի ամբողջ դարաշրջանի հետ՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Երաժշտական բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք այսօր գլուխգործոց են համարվում, առաջին անգամ հնչելիս լավագույն դեպքում անտարբերություն, իսկ վատագույն՝ զայրույթ են առաջացրել. Կարդացեք, թե ինչպես և ինչու է փոխվում երաժշտության ընկալումը ժամանակի ընթացքում՝ https://tinyurl.com/eb68sfeh
▪️ Դասական երաժշտության պատմության մեջ կան կոմպոզիտորներ, որոնց մահը նույնքան դրամատիկ, ողբերգական կամ արտառոց է եղել, որքան նրանց ստեղծագործությունները. Առաջարկում ենք երաժշտական այդ գործերի հնչյունների ներքո կարդալ իրական, բայց անհավանական թվացող այս պատմությունները՝ https://tinyurl.com/588m8fxv
🇦🇲 Փետրվարի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի և դաշնակար Հայկ Մելիքյանի համատեղ համերգը. Ծրագրում՝ Գուստավ Մալեր և Ռոբերտ Շուման` https://tinyurl.com/4a3wr8rs
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Ամերիկյան հայտնի պատմական կտավը նոր մեկնաբանություն է ստացել, այս անգամ՝ ժամանակակից փոփ մշակույթի կոնտեքստում. Bad Bunny-ի կերպարով ոգեշնչված նոր կտավը փորձում է վերաիմաստավորել ամերիկյան ինքնության շուրջ զրույցները՝ https://tinyurl.com/mrjjjf6w
▪️ Հետադարձ հայացք՝ 1990-ականների բրիտանական փոփին. Ռոբբի Ուիլյամսի նոր ալբոմը ռեկորդներ է սահմանում, ու սա առիթ է քննարկելու, թե ինչու է Britpop-ը խուսափում նոստալգիայից և ձգտում անկանխատեսելի ու նոր երաժշտական լուծումների՝ https://tinyurl.com/4d64dtt8
🇦🇲 Փետրվարի 5-ին Արդեանը կհյուրընկալի «Հայկական թառ և ջազ» խորագիրը կրող երաժշտական երեկոն. Միքայել Ոսկանյանի, Արման Պեշտմալջյանի և Գուրգեն Էբեջյանի մասնակցությամբ համերգը կմիահյուսի հայկական թառի և ջազի երաժշտական ելևէջները՝ https://tinyurl.com/3c5tk85k
▪️ Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի, ինչպես նաև մյուս պրոդյուսերներ Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել՝ առաջադրվել է «Օսկարի» 16 անվանակարգում. Կարդացեք, թե ինչպես ֆիլմը հաջողեց թե՛ կոմերցիոն առումով, և թե՛ կինոքննադատների շրջանում՝ https://tinyurl.com/ynwxp7sf
▪️ Գրեթե մեկ դար անց «Մեծ քաղաքի լույսերը» շարունակում է համարվել կինոյի պատմության ամենամեծ ֆիլմերից մեկը, բայց հոդվածը պատմում է ոչ թե ֆիլմի, այլ դրա եզրափակիչ կադրի մասին. Ինչո՞ւ է Չարլի Չապլինի համր կատակերգության վերջին տեսարանը դարձել կինեմատոգրաֆիական վարպետության դաս՝ https://tinyurl.com/4v7jnryb
🇦🇲 Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Պեպո 90» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի համանուն ֆիլմի 90-ամյա հոբելյանին` https://tinyurl.com/3a9rskk7
▪️ Ռոբերտ Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը. Նրա բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգերի և մինչ օրս էլ հնչում են Շոտլանդիայում, ահա դրանցից մեկը՝ https://tinyurl.com/ze4a5yxt
▪️ Ինչո՞ւ են Ռեջենսի դարաշրջանի սիրավեպերն այդքան գրավիչ ընթերցողների համար. Կարդացեք, թե ինչպես են ժամանակաշրջանի խիստ սոցիալական կանոններն ու «զսպված» զգացմունքները ստեղծում սիրային պատմություններ, որոնք ոգեշնչող են թե՛ կարդալու, թե՛ գրելու համար` https://tinyurl.com/k7f6cnwt
🇦🇲 Կինոյի, գրքի և, առհասարակ, մշակույթի ու արվեստի սիրահարներին Էպիգրաֆը հրավիրում է մասնակցելու Ռուզաննա Բագրատունյանի հետ կարևոր զրույցի. «Համր կինոյի խոսուն կանայք» գիրքը ներկայացնում է հայկական համր ֆիլմերում մեծ ու փոքր դերերով հանդես եկած դերասանուհիներին` https://tinyurl.com/dpp9khs2
▪️ Միլանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ հանրության առաջ վերջապես բացվել է Լեոնարդո դա Վինչիի՝ երկար տարիներ փակված որմնանկարը. Վերականգնման աշխատանքները շարունակվում են, հետևաբար այցելուները պետք է «հաղթահարեն» շինարարական հարթակներն ու մոտիկից տեսնեն տպավորիչ աշխատանքը՝ https://tinyurl.com/4jdvx3dy
▪️ Անսպասելի գործակցության մասին. Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը նոր ցուցադրության միջոցով առաջարկում է Պիկասոյի կտավները անսպասելի դիտանկյունից ուսումնասիրել. Պիկասոն մոդելների հետ աշխատելու լուրջ փորձ ուներ և այս ցուցադրությունը հետաքրքիր անդրադարձ է այդ շարքին՝ https://tinyurl.com/2xbm6pzw
🇦🇲 Փետրվարի 8-ին կարող եք մասնակցել Կոստան Զարյանի ծննդյան 141-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և «Արարատյան մարդը» բացառիկ ցուցահանդեսի բացմանը. Ցուցահանդեսը բացահայտում է Զարյանին ոչ միայն որպես մտածող, այլև որպես նկարիչ՝ ներկայացնելով նրա ստեղծագործական որոնումները և հնարավորություն տալով վերարժևորելու մեծ գրողի և հանրային գործչի բազմաշերտ անհատականությունը` https://tinyurl.com/ycyz53wb
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N186)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan