🖼️ #մշակութաPAN Weekly (188)
🔁 Արվեստի պատմությունը սովորաբար ընկալում ենք որպես նորի անընդհատ որոնում՝ նոր գաղափարներ, նոր ձևեր, նոր պատկերներ։ Բայց, եթե առավել ուշադիր ուսումնասիրենք, գուցե նկատենք մեկ այլ՝ գրեթե հակասական օրինաչափություն․ դարեր շարունակ արվեստագետները կրկին ու կրկին վերադարձել են նույն թեմաներին, պատկերներին ու մոտիվներին։ Ու ամենակարևորը՝ այս կրկնությունը երբևէ չի ընկալվել որպես երևակայության պակաս։ Հակառակը՝ հաճախ հենց դրա միջոցով է ձևավորվել արվեստի լեզուն։ Ինչո՞ւ են արվեստագետները վերադառնում նույն թեմային, սոցիալական և մշակութային ի՞նչ գործառույթ սա կարող է ունենալ։ Այսպիսի մոտեցման դասական օրինակ է Կլոդ Մոնեն, որը միևնույն տեսարանը պատկերում էր օրվա տարբեր ժամերի՝ առանց փոխելու դիտակետը կամ կոմպոզիցիան։ Կամ Ջորջո Մորանդին, որի կտավներում առարկաները շարունակ հայտնվում էին միևնույն սեղանի վրա, կամ էլ Էնդի Ուորհոլը, որը պատկերները վերարտադրելու լրիվ այլ, նորարարական մոտեցում առաջարկեց։ #PAN-ը պատմում է, թե ինչու են տարիների ընթացքում արվեստագետները վերադարձել նույն թեմաներին և ինչու արվեստում նույն հարցը երբեք մեկ պատասխան չունի՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Փարիզում բացված նոր ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես են արվեստագետները տարբեր դարաշրջաններում պատկերել քունը՝ եթերային երազներից մինչև մռայլ տեսիլքներ. Կարդացեք, թե ինչպես են այս կտավներում հատվում գիտակցությունը, ենթագիտակցությունը և ժամանակի վախերն ու ֆանտազիաները՝ https://tinyurl.com/3ybhrtkk
▪️ Նյու Յորքում անցկացվող Winter Show-ի ընթացքում հանրությանը ներկայացվել է Վերածննդի դարաշրջանի արվեստագետի վաղուց կորած համարվող դիմանկար, որը տարիներ շարունակ մշակութային աշխարհում հայտնի էր միայն սև-սպիտակ լուսանկարով՝ https://tinyurl.com/2s44ycbm
🇦🇲 Ազգային պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն, հունվարի 31-ից՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում ցուցադրվում են 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները. Ցուցադրությունը կգործի մինչև փետրվարի 13-ը՝ https://tinyurl.com/3sdrckxc
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Բրիտանացի երգչուհի Օլիվիա Դինն այսուհետև Գրեմմի մրցանակակիր է. Նա արժանացավ «Լավագույն նոր արտիստ» մրցանակին ու հաստատեց իր դիրքը որպես Մեծ Բրիտանիայի նոր գլոբալ փոփ աստղ։ Կարդացեք, թե ինչպես երգչուհու կարիերան կարճ ժամանակում աննախադեպ աճ գրանցեց՝ https://tinyurl.com/37dvjxs5
▪️ Emmy, Grammy, Oscar, and Tony. Ամերիկացի լեգենդար ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն էլ հերթական անգամ հաստատեց իր լեգենդար լինելու փաստը։ Նա համալրեց իր կարիերայի ամենահեղինակավոր մրցանակների շարքն ու այժմ EGOT-ի (Էմմի, Գրեմմի, Օսկար և Թոնի) մրցանակակիր է՝ https://tinyurl.com/764wzwyu
🇦🇲 «Երաժշտության Կասկադ» համերգաշարը նոր ու զգացմունքային համերգ է ներկայացնում. Փետրվարի 14-ին «Տիեզերք» բենդը սիրով և հարմոնիայով լի երեկո է խոստանում՝ https://tinyurl.com/mufpjket
▪️ Leonkoro Quartet-ի Out of Vienna ալբոմը համարձակ երաժշտական ճանապարհորդություն է նախապատերազմյան Վիեննայի մոդեռնիստական միջավայրում. Երիտասարդ քառյակն առանձնահատուկ զգոնությամբ ու էներգիայով մեկնաբանում է տվյալ ժամանակաշրջանի ամենահայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/ddedbvcm
▪️ Երբ նվագախումբը փայլում է ու դուրս գալիս անգամ սեփական կարողությունների սահմանից, միշտ կարևոր է ու պետք է ընդգծել դիրիժորի դերը և ներդրումը. Այս նյութում 100 առաջատար դիրիժորներ փորձում են պատասխանել թվացյալ պարզ մի հարցի՝ ով է բոլոր ժամանակների լավագույնը՝ https://tinyurl.com/ahzf8dj5
🇦🇲 Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը կրկին ելույթ կունենա Հայաստանում, այս անգամ ներկայանալով նոր ծրագրով, որը կոչվում է Intruso. Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ փետրվարի 15-ին՝ https://tinyurl.com/4mdtyddt
▪️ Ալֆրեդ Հիչքոքի դասական դարձած The Lodger-ը վերածվել է ուղղահայաց միկրոդրամայի ու հարմարեցվել հեռախոսի էկրանին. Հոդվածը քննարկում է չափազանց բարդ մի հարց՝ սա նորարար մոտեցո՞ւմ է կինոժառանգությանը, սրբապղծո՞ւթյուն, թե պարզապես կինոյի պատմությունը ժամանակակից հարթակներով «փաթեթավորելու» հերթական փորձ՝ https://tinyurl.com/5f2t765a
▪️ Բրիջերթոնը վերադարձել է չորրորդ եթերաշրջանով և իր հետ բերել Ռեգենտական դարաշրջանի Անգլիայի շքեղ մթնոլորտը. Ծանոթացեք լոնդոնյան պալատներին և նկարահանման ևս յոթ վայրի, որոնք այսօր կարելի է այցելել ու սեփական աչքով տեսնել այդ միջավայրը՝ https://tinyurl.com/8km758uc
🇦🇲 Հայաստանի ազգային գրադարանը փետրվարի 11-ին հրավիրում է մասնակցելու մեր ժամանակի մեծանուն կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի բացառիկ գիրք-ալբոմի համագրադարանային շնորհանդեսին. Նախատեսվում է նաև «Սպիտակ քաղաք» ֆիլմի դիտումը` https://tinyurl.com/5n8d3yta
▪️ Rebel English Academy վեպում Մոհամեդ Հանիֆը սուր հումորի ու ենթատեքստերի միջոցով անդրադառնում է 1970-ականների վերջի Պակիստանին՝ ռազմական ռեժիմի պայմաններում ձևավորվող առօրյային ու մտածողությանը։ Վեպը քաղաքական ճնշման, ինքնության ու դիմադրության թեմաները ներկայացնում է անսպասելի թեթևությամբ, ինչն այն դարձնում է տարվա ամենաքննարկվող գրական հավակնորդներից մեկը` https://tinyurl.com/43kz8yty
▪️ Կարդացեք նաև, թե ինչպես XVIII դարում բրիտանացի աղքատ, բայց խարիզմատիկ մի կին կարողացավ դառնալ ազդեցիկ շարժման առաջնորդ ու ինչպես իր գաղափարներով և ապրելակերպով ոգեշնչեց հազարավոր մարդկանց՝ https://tinyurl.com/2vy7vx3v
🇦🇲 Newmag Winterfest 2026-ը կկայանա փետրվարի 7-ին՝ Dvin Music Hall-ում. Գրականության և արվեստի ձմեռային փառատոնը միավորում է հայ հեղինակներին, ընթերցողներին և մշակութային համայնքին։ Առանցքային իրադարձություններից է տարվա սպորտային բեսթսելլերի՝ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը` https://tinyurl.com/ymf9bvsh
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N187)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan