#մշակութաPAN
Yesterday

🖼️ #մշակութաPAN Weekly (189)

📚  Փետրվարի 8-ին գրող, արվեստաբան, գրականագետ Կոստան Զարյանի ծննդյան 141-րդ տարեդարձն էր։ Այս առիթով նույն օրն Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Արարատյան մարդը» բացառիկ ցուցահանդեսը, որը բացահայտում է Զարյանին որպես նկարչի՝ ներկայացնելով նրա ստեղծագործական որոնումները և հնարավորություն տալով վերարժևորելու մեծ գրողի և հանրային գործչի բազմաշերտ անհատականությունը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 16-ը, իսկ մեզ համար սա լավ առիթ էր՝ մեծ մտավորականի կյանքի գլխավոր դրվագները վերհիշելու և ներկայացնելու համար։ Զարյանը նախ սկսեց խոսել ու մտածել ռուսերեն, հետո որպես անհատ ու մտավորական ձևավորվեց ֆրանսիական և բելգիական համալսարաններում, մտավ եվրոպական գրական էլիտա, բայց իր կյանքի ամենակարևոր որոշումը կայացրեց Սուրբ Ղազար կղզում։ Այնտեղ որոշեց սովորել իր մայրենի լեզուն, որովհետև ուզում էր ստեղծագործել և իր ժողովրդի հետ հաղորդակցվել մայրենիով։ Զարյանի պատմությունը կարծես մշտական վերադարձի փորձ է՝ դեպի լեզու, ժողովուրդ, հայրենիք, որը երբեք ամբողջությամբ չէր ընդունում նրան, բայց առանց որի նա չէր կարող գրել։ Հենց այդ անհաշտ, անհարմար, անդադար շարժման մեջ էլ ծնվեց Զարյանի գրական ժառանգությունը, որն անգամ այսօր ամբողջությամբ բացահայտված չէ։ #PAN-ը պատմում է Սուրբ Ղազար կղզում լեզու սովորելու, եվրոպական գրական էլիտայի, խորհրդային գրաքննության ու Կոստան Զարյանի թողած ժառանգության մասին՝

✍️ https://lav.pan.am/gostanzarian


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🏛️  Կերպարվեստից…

▪️  Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Միլանում վերածվել էր իտալական ստեղծագործ մտքի մեծարման. այն միավորում էր դասական քանդակագործությունը, ճարտարապետական խորհրդանիշներն ու ժամանակակից տարրերը, դե իսկ կենտրոնում, իհարկե, Լեոնարդո դա Վինչիի ժառանգությունն էր՝ https://tinyurl.com/wdparbe4

▪️  Փարիզյան սրճարանային մշակույթն իր բուռն մտավորական կյանքով նոր շրջիկ ցուցահանդեսի կենտրոնում է. Այն նախ կցուցադրվի Դանիայում, ապա կուղևորվի ԱՄՆ։ Ցուցահանդեսը բացահայտում է, թե ինչպես էին սրճարանները 19-րդ դարում դառնում արվեստագետների հավաքատեղի և ստեղծագործական «լաբորատորիա»՝ https://tinyurl.com/5n9xn99b

🇦🇲  Լինոփորագրության վարպետության դաս՝ երեխաների համար. Փետրվարի 16-ին Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում նկարիչ-համադրող Սարգիս Հովհաննիսյանը փոքրիկներին կծանոթացնի լինոփորագրության տեխնիկայի հետ՝ ներկայացնելով դրա հիմնական հնարքներն ու ստեղծագործական հնարավորությունները` https://tinyurl.com/6bw5zrr7

📚  Գրականությունից…

▪️  1778 թվականի փետրվարի 10-ին, 28 տարվա աքսորից հետո, Փարիզ վերադարձավ 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփաներից մեկը՝ Վոլտերը. Նրա վերադարձը վերածվեց մշակութային իրադարձության։ Ասում են՝ միայն այդ օրը մոտ 300 մարդ էր այցելել փիլիսոփային՝ https://tinyurl.com/49c8nn77

▪️  Ինչպես են արվեստագետները տարբեր դարաշրջաններում պատկերել կանացի մարմինը՝ իդեալականացումից մինչև վախ, ցանկություն կամ լիակատար լռություն. Իր նոր գրքում արվեստաբան Էմի Դեմփսին ուսումնասիրում է կանացի մարմնի պատկերումները և դրանց սոցիալական ու մշակութային ենթատեքստերը՝ https://tinyurl.com/2mrfzyyh

🇦🇲  5-րդ հոբելյանական #ԿարդաLove փառատոնը ներկայում է նոր ձևաչափով. Փառատոնի շրջանակում՝ կրթական ցուցահանդես, գրքերի լայնամասշտաբ ցուցահանդես-վաճառք, գրական, կրթական և մշակութային միջոցառումներ` https://tinyurl.com/44cu83sd

🎬  Կինոյից…

▪️  «Տաքսու վարորդ» ֆիլմը 50 տարեկան է. Հետահայաց ուսումնասիրելով այն, սցենարիստ Փոլ Շրեդերը պատմում է, թե ինչ անձնական մղձավանջ էր ընկած ֆիլմի սցենարի հիմքում և ինչպես Մարտին Սկորսեզեի ռեժիսորական լեզվով կինոկտավը պատկերեց Նյու Յորքի հոգեբանական դիմանկարը՝ https://tinyurl.com/ryaj6c7n

▪️  Կարոտ, կիրք ու քաղցր տառապանք․ Էմերալդ Ֆենելն էկրանավորել է «Մոլեգին հողմերի դարավանդը», ու այն կարող է հակակշիռ դառնալ ժամանակակից, հավելվածներով կարգավորվող հարաբերությունների սառնությանն ու անտարբերությանը։ Ահա, թե ինչ ուժ կարող է ունենալ զգացմունքը, երբ այն չի ֆիլտրվում ալգորիթմերով՝ https://tinyurl.com/2fd98yzv

🇦🇲  Փետրվարի 18-ին կինոսիրահարներին սպասվում է կարճամետրաժ կինոյի երեկո, որը կազմակերպում է Երևանում Ռուսական տունը. Սա բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու ժամանակակից կարճամետրաժ կինոյի բազմազան լեզվին ու թեմատիկային` https://tinyurl.com/bdcpzwa4

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Լատինամերիկյան էներգիա, ինքնություն ու միասնության կոչ․ Bad Bunny-ի Super Bowl-ի շոուն այսօր քննարկում են բոլորը, շատերն այն համարում են վերջին տարիների ամենատպավորիչ շոուն։ Քաղաքական պառակտման ֆոնին Գրեմմիի մրցանակակիր արտիստը մեծարեց Պուերտո Ռիկոյի մշակույթը և հիշեցրեց, որ ատելությունից ավելի ուժեղ միայն սերն է՝ https://tinyurl.com/ye2a4wms

▪️  Պատահում է, չէ՞, որ մի երգ անընդհատ կրկնվի ձեր գլխում և չթողնի ազատվել իրենից. Ընթերցողների պատասխաններով կազմված այս շարքը փորձում է պարզել, թե որ հանգամանքներն են երգը դարձնում այդքան տպավորիչ և ինչպես են որոշ հնչյուններ ու ռիթմեր մտքում վերարտադրվում՝ անկախ սեփական կամքից՝ https://tinyurl.com/4decwt6n

🇦🇲  Փետրվարի 20-ին «Երաժշտության Կասկադ» համերգաշարը կներկայացնի «Երևան Ջազ Քառյակ»-ի համերգը. Ծրագրում՝ դասական ջազային կատարումներ և Երևանյան երգերի ջազային մշակումներ` https://tinyurl.com/yfk3m7je

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Կան ֆիլմեր, որոնք տպավորվել են ոչ միայն ու ոչ այնքան կադրերով, որքան երաժշտությամբ. Այս ցանկը ներկայացնում է բոլոր ժամանակների 23 ամենանշանավոր սաունդթրեքերն ու ցույց տալիս, թե ինչպես ճիշտ ընտրված երաժշտությունը կարող է լավ ֆիլմը դարձնել լեգենդար ու անմոռանալի, և կրկնապատկել պատմության ազդեցությունը՝ https://tinyurl.com/2vpxxtzu

▪️  Երաժշտական ռիթմի զգացողությունը մեզ մոտ ձևավորվում է ծնունդից անմիջապես հետո. Նոր գիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդամենը երկու օրական նորածինները, լսելով Բախի երաժշտությունը, կարողանում են կանխատեսել ռիթմիկ հաջորդականությունները՝ https://tinyurl.com/4knt8ynh

🇦🇲  Փետրվարի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի «Հայ կոմպոզիտորներ, հայ պոետներ» խմբերգային երաժշտության համերգը` https://tinyurl.com/3t33fvk6


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N188)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan