🖼️ #մշակութաPAN Weekly (191)
👗 Հոլիվուդի ոսկեդարը սովորաբար հիշում ենք դերասանների անուններով, ռեժիսորների փառքով ու մեծ էկրանին ծնված և անմահացած, դասական դարձած ֆիլմերով։ Բայց «էկրանից այն կողմ» աշխատանքը նույնքան արժեքավոր է ու տպավորիչ։ Եթե հիշում եք Կլեոպատրայի դերում Էլիզաբեթ Թեյլորի շքեղությունը կամ էլ «Թագավորը և ես» ֆիլմի գունային հարուստ աշխարհը, ուրեմն ամենայն հավանականությամբ տպավորվել եք նաև զգեստների մոդելավորմամբ։ Այրին Շարաֆը տասնյակ ֆիլմերում իր աշխատանքի համար 15 անգամ Օսկարի է առաջադրվել, հինգ անգամ ստացել է բաղձալի արձանիկը, բայց սա նրա հաջողությունների մի դրվագն է միայն։ Հայկական արմատներով Շարաֆի ստեղծագործական մեթոդը յուրօրինակ էր․ նրա համար զգեստը երբեք ինքնանպատակ չէր, այլ պատմության օրգանական մաս էր, կերպարի կառուցման գործիք, որը պետք է հավասարապես ծառայի սյուժեին։ #PAN-ը պատմում է օսկարակիր հայուհու՝ Այրին Շարաֆի մեծ ճանապարհի, ամերիկյան երազանքի և հոլիվուդի ոսկեդարի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
▪️ Արվեստի շուկան հաճախ է ֆինանսական խարդախությունների հարթակ դառնում, և Էփշթեյնի փաստաթղթերում անգամ դրա ապացուցները կան. Կարդացեք, թե ինչպես են հայտնի արվեստագետների գործերը վերածվել ներդրումային հաշվարկի՝ https://tinyurl.com/ms3pwz62
▪️ Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը (V&A) իր հավաքածուն համալրել է թվային պատմության համար բեկումնային մի նմուշով. Թանգարանում այսուհետ կցուցադրվի YouTube-ի առաջին տեսանյութը, և սա ներկայացված ժամանակակից թվային արտեֆակտերից միայն մեկն է՝ https://tinyurl.com/53zrac5n
🇦🇲 Փետրվարի 28-ից կմեկնարկի «...Որ չգա ոգու սով» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որը նպատակ ունի հասանելի և մարդակենտրոն միջավայր ստեղծել ֆիզիկական, զգայական և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար. Rotary Yerevan Generation ակումբի այս գաղափարի շուրջ համախմբվել են ժամանակակից մոտ 4 տասնյակ արվեստագետներ՝ https://tinyurl.com/5hcxazcv
▪️ Ժամանակակից ընթերցողն ավելի հաճախ է գրական այլ ժանրերը փոխարինում ֆենթզիով, ու սա ամենևին էլ պատահական չէ. Ուսումնասիրությունը փաստում է, որ առասպելներն ու հրեշները պարզապես փախուստ չեն իրականությունից, ընթերցողների համար սա նաև միջոց է՝ վերագտնելու կախարդանքն այսօրվա «դատարկված» աշխարհում՝ https://tinyurl.com/3u36uuhk
▪️ Ինչ է իրականում նշանակում ապրել գրողի կյանքով՝ իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով. Մեկ գրական նամակագրության միջոցով պարզենք այդ հարցի պատասխանը։ Սա անկեղծ հայացք է ստեղծագործական ուղուն, որտեղ հաջողությանը զուգահեռ միշտ հիասթափություններ էլ կան` https://tinyurl.com/3am8rtu9
🇦🇲 Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Սիրեցեք գիրքը․ խորհրդահայ պաստառների ցուցահանդես» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվում են 1940-1960-ական թվականների պաստառային արվեստի ինքնատիպ նմուշները` https://tinyurl.com/3n68bppn
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Նույնիսկ ռոքի լեգենդներն անթերի չեն եղել. Led Zeppelin-ից մինչև The Byrds՝ գրեթե բոլորն ունեն ստեղծագործություններ, որոնք կնախընտրեին ընդհանրապես չունենալ երգացանկում։ Ահա, թե որ գործերն են 25 հայտնի ռոք սիմվոլներ համարում իրենց «ձախողումը»՝ https://tinyurl.com/mr2ntj4s
▪️ Լոնդոնում պատրաստվում են ներկայացնել Դեյվիդ Բոուիի ստեղծագործական ժառանգությանը նվիրված մուլտիմեդիա ցուցադրություն. Այս ինտերակտիվ կոմպոզիցիան մեկտեղում է ռոք աստղի լեգենդար ելույթներն ու մինչև այժմ չհրապարակված արխիվային նյութերը՝ https://tinyurl.com/ypdxsmpp
🇦🇲 Փետրվարի 28-ին «Ուլիխանյան» ակումբում ելույթ կունենա Գարիկ Սարիբեկյանի քառյակը. Որակյալ ջազ երեկոյի ընթացքում դաշնամուրի, կիթառի, բասի և հարվածային գործիքների համադրությամբ երաժիշտներն ինքնատիպ մթնոլորտ կստեղծեն՝ https://tinyurl.com/532t9eke
▪️ Ծանոթացեք Նիկոլաս Մակքարթիի հետ՝ աշխարհում միակ պրոֆեսիոնալ դաշնակահարի, որը ելույթ է ունենում միայն մեկ ձեռքով. BBC Proms-ում տպավորիչ դեբյուտից հետո դաշնակահարը պատմում է իր տեխնիկայի, նվագացանկի առանձնահատկությունների և երաժշտության մեջ սահմանափակ պատկերացումները հաղթահարելու մասին՝ https://tinyurl.com/mtb22pc7
▪️ «Ֆրանքենսթայնի հարսնացուն» ֆիլմը սարսափ ժանրի դասական նմուշ է, բայց քչերը գիտեն, որ այն նաև հեղափոխական էր կինոերաժշտության պատմության մեջ. Հենց այս ֆիլմի համար առաջին անգամ ստեղծվեց սիմֆոնիկ սարսափ-սաունդթրեք՝ https://tinyurl.com/3s2tzz75
🇦🇲 Մարտի 6-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Mystery Ensemble-ի համերգը. Երեկոյի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը` https://tinyurl.com/77evm9kp
▪️ 19-րդ դարի երկրորդ կեսին լուսանկարչությունը դարձավ Բրիտանական կայսրության ամենաազդեցիկ գործիքներից մեկը. Ահա ինչպես էին լուսանկարչական խցիկն ու կադրն օգտագործում՝ գաղութատիրական վերահսկողություն հաստատելու և տեղաբնիկների մասին պատկերացումները համակարգելու նպատակով` https://tinyurl.com/px2jrsmr
▪️ Դեռ 1882-ին Օսկար Ուայլդի՝ Նյու Յորքում արված հայտնի դիմանկարներում նա ասես էսթետիզմի խորհրդանիշ էր՝ թավշյա բաճկոնով ու սրամիտ հայացքով. բայց հազվագյուտ այս կադրերն ամփոփում են նրա ճակատագրի ամբողջ ընթացքը՝ փայլուն երիտասարդությունից մինչև դրամատիկ ավարտ՝ https://tinyurl.com/524yp5sm
🇦🇲 Եվ մեր ցանկում վերջապես լուսանկարչական ցուցահանդես ունենք. Մարտի 2-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա լուսանկարիչ Ջանի Գրիգորյանի՝ «Զբոսանք Նյու Յորքում» խորագրով ֆոտոցուցահանդեսը` https://tinyurl.com/42k48m24
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N190)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan