#մշակութաPAN
Today

🖼️ #մշակութաPAN Weekly (193)

🖼️ 19-րդ դարի վերջում Փարիզը, իր ամբողջ շքեղությամբ ու խստապահանջ բարքերով, գնահատում էր գեղեցկությունը, բայց հաճախ պատրաստ չէր ընդունել այն, եթե այդ գեղեցկությունն ընդունված ու հստակ գծված սահմաններից դուրս էր։ Այս հակասության ամենատպավորիչ ու քննարկված օրինակներից մեկը դարձավ Ջոն Սինգեր Սարջենթի «Տիկին Իքսի դիմանկարը»։ Փարիզյան մշակութային էլիտան այն համարեց սկանդալային, անպարկեշտ, սադրիչ, վիրավորական։ Կտավը կործանարար դարձավ թե՛ բնորդուհու, թե՛ նկարչի համար։ Այսօր դիմանկարին նայելիս բարդ է հասկանալ, թե հատկապես ինչն էր այդքան զայրացրել հասարակությանը։ Կտա՞վը, կի՞նը, մերկ ո՞ւսը, թե՞ սառն ու ինքնավստահ կեցվածքը, որը չի հաճոյանում դիտորդին։ #PAN-ը ներկայացնում է արվեստի պատմության «ամենագեղեցիկ» սկանդալը` փորձելով հասկանալ, թե ինչու Փարիզը չընդունեց Տիկին Իքսի դիմանկարը՝
✍️ https://lav.pan.am/madamex


Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Օպերայի ու բալետի մասին Թիմոթի Շալամեի հայտարարությունը դերասանին Օսկար արժեցավ. Դրան դեռ կանդրադառնանք, բայց այժմ առաջարկում ենք կարդալ, թե ինչպես արվեստի աշխարհը համախմբվեց դերասանի դեմ ու հակառակն ապացուցեց նրան՝ https://tinyurl.com/4vtzfdkv

▪️  Այժմ տեղափոխվենք նախորդ դարասկիզբ. 1907 թվականը Գուստավ Մալերի համար կարող էր ճակատագրական դառնալ։ Անձնական ու մասնագիտական կորուստների շղթան կոմպոզիտորին հասցրել էր հուսահատության եզրին, բայց հենց այդ «սարսափելի տարին» նոր էջ բացեց, Մալերը կորցրեց ամեն ինչ, բայց գտավ իր փրկությունն օվկիանոսից այն կողմ՝ https://tinyurl.com/2d2vvc4c

🇦🇲  Մարտի 27-ին և հաջորդող երեք օրը ևս դասական արվեստը վայելելու հնարավորությունը բաց թողնել չի կարելի. Բացահայտեք օպերայի գաղտնիքներն ու լեգենդար երգչուհու՝ Մարիա Կալլասի դրամատիկ ճակատագիրը մեկ ներկայացման մեջ՝ https://tinyurl.com/4d4896vs

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Դայան Ուորենն Օսկարի հակառեկորդ է սահմանել՝ 17 անգամ առաջադրվել է Օսկարի, ու ոչ մի հաղթանակ. Դեռ 1987-ից սկսած նրա հեղինակած հիթերը հայտնվում են մրցանակաբաշխության ուշադրության կենտրոնում, բայց այս տարի ևս հաջողությունը շրջանցեց լեգենդար երգահանին՝ https://tinyurl.com/yc79k9df

▪️  1979-ին ռոք երաժշտության գույները խամրեցին՝ տեղը զիջելով մռայլությանը. Փանկի էներգիան փոխարինվեց «ներամփոփ ճնշվածությամբ», որն արտացոլվեց ժամանակաշրջանի ալբոմներում. Ահա 15 ձայնասկավառակ, որոնք փոխեցին ժանրն ու դարձան տասնամյակի ավարտի վկայությունը` https://tinyurl.com/2ub4mbh7

🇦🇲  Դեյվ Գյոդակյանի «Տասնամյակների ջազը» նախագիծը տեղափոխվում է 60-ականներ՝ ներկայացնելով այդ դարաշրջանի ռիթմը. Մարտի 26-ին Հայկ Գրիգորյանի, Կարեն Մամիկոնյանի և Հերբերտ Առուստամյանի հետ ջազային այս քառյակը կվերակենդանացնի ժամանակաշրջանի լավագույն կոմպոզիցիաները` https://tinyurl.com/38v987hj

🎬  Կինոյից…

▪️  Ու կրկին Օսկար. 2026-ի մրցանակաբաշխությունն անակնկալներով առանձնապես աչքի չընկավ՝ Շալամեն երեկոյի գլխավոր թիրախն ու լուզերն էր, քաղաքականությունը, ինչպես միշտ, անպակաս էր, իսկ Warner Bros-ի հաղթարշավն ամփոփեց տարվա ամենակարևոր կինոիրադարձությունը՝ https://tinyurl.com/45ze76fm

▪️  Եվ հայկական հետքի մասին. Այս տարի առաջադրումների թվով բացարձակ ռեկորդակիր էր «Մեղսագործները» ֆիլմը, որն առաջադրվել էր 16 անվանակարգում՝ գերազանցելով անգամ «Տիտանիկին». Ֆիլմի երեք պրոդյուսերներից մեկը հայազգի Սև Օհանյանն է, ֆիլմը 4 «Օսկար» է ստացել՝ https://tinyurl.com/52wzkubr

🇦🇲  Մարտի 14-22-ը տեղի կունենա Ֆրանկոֆոն կինոյի 9-րդ փառատոնը. Ծրագիրը ներառում է դրամաների, կատակերգությունների, թրիլլերների և վավերագրական ֆիլմերի բազմազան ընտրանի, որն արտացոլում է ժամանակակից ֆրանսալեզու կինոյի ամբողջ բազմազանությունը՝ https://tinyurl.com/5nvwckjb

📚  Գրականությունից…

▪️  Վերածննդի ժամանակաշրջանի երկու հսկան՝ Տիցիանն ու Միքելանջելոն, իրական կյանքում հանդիպել են երևի երկու անգամ, բայց նրանց հեռակա «մրցակցությունը» փոխել է արվեստի պատմությունը. Նոր կենսագրականը բացահայտում է այս հանճարների թաքնված ընդհանրություններն ու կտրուկ տարբերությունները` https://tinyurl.com/728wkmp2

▪️  Բրոնտե քույրերի՝ մեզ հասած միակ համատեղ դիմանկարը գրեթե նույնքան դրամատիկ պատմություն ունի, որքան նրանց վեպերը. Կտավի հեղինակը նրանց եղբայրն է, դիմանկարը տասնամյակներ շարունակ կորած էր համարվում։ Ծանոթացեք խորհրդավոր կտավի ոդիսականին՝ https://tinyurl.com/2unswtwa

🇦🇲  ՆՓԱԿ-ը, Թեք Տեղ-ի հետ գործակցությամբ, հրավիրում է դիտելու «Զապել Եսայան. փրփուր» ներկայացումը, որն անդրադառնում է գրող և հրապարակախոս Զապել Եսայանի՝ բանտում անցկացրած կյանքի վերջին տարիներին` https://tinyurl.com/mpajr5vt

🏛️  Կերպարվեստից…

▪️  Միքելանջելոյի ծննդյան 550-ամյակի շրջանակում դեռ անցած տարվանից արվեստի աշխարհում իրական իրարանցում է սկսվել. Մասնագետները պնդում են, որ հայտնաբերվել է հանճարեղ արվեստագետի ևս երկու անհայտ գործ՝ https://tinyurl.com/bde3ypee

▪️  Իսպանական տաճարներից մեկում բացված նոր ցուցահանդեսը բացահայտում է Պիկասոյի ստեղծագործական ժառանգության կրոնական կողմը. «Պիկասո. աստվածաշնչյան արմատներ» նախագիծը մեկտեղել է նկարչի տարբեր տարիների 44 աշխատանք՝ https://tinyurl.com/ms47p34c

🇦🇲  «Գրիգոր Խանջյան․ տեղի հանճարը» ցուցահանդեսը յուրատեսակ ուղի է, որը մենք անցնում ենք արվեստագետի հետ միասին. Նոր ցուցահանդեսում ներկայացված են ստեղծագործություններ, որոնք նախկինում չեն ցուցադրվել և չեն ներկայացվել լայն հանրությանը` https://tinyurl.com/bdez6etk


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N192)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan